Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 65 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2020 թվականի N 572-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգում`

i

ա. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

բ. 4-րդ կետում`

i

1) «դ» ենթակետում հանել «դրանց» բառը,

2) «զ» ենթակետում հանել «պետական սեփականություն հանդիսացող» բառերը,

3) «ը» ենթակետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «համայնքային և» բառերով,

i

գ. 6-րդ կետում հանել «, որը համապատասխանում է կադաստրային տարածք, ենթատարածք, Հայաստանի Հանրապետության տարածք բաժանմանը» բառերը,

դ. 8-11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` բնապահպանական և անտառային հողերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը, ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին:

9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):

10. Մարզպետը Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողային հաշվեկշիռների կազմման համակարգչային ծրագրի և հողային ֆոնդի փոփոխությունների տվյալների միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում մարզի հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը, համաձայնեցնելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի հետ, և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:

11. Կադաստրի կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:»,

ե. 12-րդ կետը «կոմիտեի կողմից» բառերից հետո լրացնել «տրամադրված» բառով,

i

զ. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 17

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2020
N 572-Ն
Որոշում