Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 ապրիլի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Ա. Հարությունյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 31-ին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

ա) կողմերի հետ ընդունել համատեղ գործունեության արդյունավետ համակարգումն ապահովող միջոցներ` ուղղված գիտնականների, հիմնարար հետազոտություններ իրականացնող` Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների և կողմերի ֆոնդերի միջև մշտական շփումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել գիտական փորձի տարածմանը աշխարհում և գիտության հանրային մակարդակի բարձրացմանը,

բ) համագործակցության զարգացման նպատակով համակողմանի աջակցություն տրամադրել Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպություններին, այդ թվում` նաև հետևյալ գերակա ուղղություններով.

- ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտություններ, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ,

- նոր նյութեր, այդ թվում` նանոտեխնոլոգիաներ և նանոնյութեր,

- երկրի, կյանքի մասին գիտություններ, այդ թվում` կենսաբանություն, գյուղատնտեսություն և բժշկություն, բիոտեխնոլոգիաներ և գենային ինժեներիա,

- խելամիտ բնօգտագործում և շրջակա միջավայրի պահպանություն, կլիմայական փոփոխությունների, այդ թվում` սառցալեռների ուսումնասիրություն,

- էներգետիկա, այդ թվում` միջուկային, այլընտրանքային և վերականգնվող, մեքենաշինություն և սարքաշինություն,

- սոցիալ-տնտեսական և հումանիտար գիտություններ,

- տիեզերքի ուսումնասիրություն,

- կողմերի կողմից համաձայնեցված հիմնարար հետազոտությունների այլ առաջնային ուղղություններ,

գ) կողմերի հետ փոխշահավետ և իրավահավասար հիմքի վրա պայմանավորվածությամբ հիմնարար հետազոտությունների ոլորտում համագործակցությունը զարգացնել հետևյալ ձևերով`

- համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացում,

- Համաձայնագրի մասնակից պետություններում գիտնականների ու հետազոտողների գիտական այցերի և վերապատրաստումների կազմակերպում, այդ թվում` հիմնարար հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ գիտնականների և մասնագետների ներգրավում,

- հիմնարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում,

- համատեղ լաբորատորիաների, հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների և սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում,

- գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների, սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և իրականացում,

- կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ձևեր,

դ) նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում Համաձայնագրի դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, փոխանակմանը և տարածմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերին համապատասխան,

ե) նպաստել հիմնարար հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության աճին, հիմնարար հետազոտություններ իրականացնող գիտական կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարձրացմանը, այդ թվում` համատեղ հետազոտություններ իրականացնող երիտասարդ գիտնականների մրցույթներին, հիմնարար հետազոտությունների կազմակերպման ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը, գիտական կադրերի շարժունակության զարգացմանը, աշխատանքի մեջ ժամանակակից առաջադեմ մոտեցումների և մեթոդների ներդրմանը, գիտական ներուժի պահպանմանը և միջազգային գիտական միջավայրում վերջինիս ներդրմանը,

զ) ապահովել մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաև համապատասխան բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումն այն կարգով, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով,

է) որոշել լիազորված մարմին (կազմակերպություն), որի վրա դրվում է Համաձայնագրի իրականացումը, և այդ մասին տեղեկացնել ավանդապահին` միաժամանակ գրավոր ծանուցելով ներպետական ընթացակարգերի իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և ի թիվս այլնի նպատակ ունեն զարգացնել և ամրապնդել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

28 ապրիլի 2020 թվականի

ՍԴՈ-1523

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 28 ապրիլի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.04.2020
N ՍԴՈ-1523
Որոշում