Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 ապրիլի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

i

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի Ք. Գրիգորյանի, համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կամընտիր արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը (Կամընտիր արձանագրություն) ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին:

«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (Դաշնագիր) Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 13-ից:

Կամընտիր արձանագրությամբ հնարավորություն է ընձեռվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին (Կոմիտե) իրականացնելու Կամընտիր արձանագրությամբ նախատեսված գործառույթներ, մասնավորապես` քննարկել Կամընտիր արձանագրությամբ նախատեսված կարգով ստացված հաղորդագրությունները: Այդ հաղորդագրությունները կարող են ներկայացվել կողմ պետության իրավազորության ներքո գտնվող այն անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից, որոնք պնդում են իրենց` այդ կողմ պետության կողմից թույլ տրված` Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական ու մշակութային որևէ իրավունքի խախտման զոհ լինելը:

2. Կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

ա) ճանաչել Կոմիտեի` Կամընտիր արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը,

բ) Կոմիտեի կողմից խորհրդապահական կերպով Հայաստանի Հանրապետության ուշադրությանը ներկայացված հաղորդագրության կապակցությամբ վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ ներկայացնել Կոմիտեին` պարզաբանելով համապատասխան հարցը և առկայության դեպքում` այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք կարող էին տրամադրվել Հայաստանի Հանրապետության կողմից,

գ) պատշաճ կերպով ուսումնասիրել Կոմիտեին ներկայացված հաղորդագրության վերաբերյալ Կոմիտեի կարծիքներն ու առաջարկությունները և վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում` Կոմիտեի կարծիքների ու առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված ցանկացած գործողության վերաբերյալ տեղեկատվություն,

դ) ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցները` երաշխավորելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող անհատները չենթարկվեն որևէ տեսակի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման` Կամընտիր արձանագրության համաձայն Կոմիտեի հետ իրականացվող հաղորդակցման հետևանքով,

ե) լայնորեն իրազեկել ու տարածել Դաշնագիրն ու Կամընտիր արձանագրությունը, ինչպես նաև դյուրացնել Կոմիտեի կարծիքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերի մասով, և այն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափով:

i

3. Կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և ի թիվս այլնի նպատակ ունեն ապահովել «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կիրարկումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

28 ապրիլի 2020 թվականի

ՍԴՈ-1524

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 28 ապրիլի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.04.2020
N ՍԴՈ-1524
Որոշում