Սեղմել Esc փակելու համար:
{01.09.2020 - } ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.09.2020 - } ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ, ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2020  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/09/2020- / /

 

040.1403.031207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1403-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ, ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 396-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65000 դրամ:

(1-ին կետը փոփ. 23.04.2020 թիվ 611-Ն որոշում)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերով սովորող ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու մասին» N 396-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2007
N 1403-Ն
Որոշում