Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵ ...

 

 

040.0016.190110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2010 թվականի N 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի` տվյալ եռամսյակի ընթացքում օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 745-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

N 16-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը:

(1-ին կետը փոփ. 14.05.2020 թիվ 745-Ն որոշում)

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

2. Համայնքի ավագանին ընդունում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու վերաբերյալ որոշում` նշելով հողամասի (հողամասերի) գտնվելու վայրը, չափերը, օգտագործման սահմանափակումները, պայմանները:

3. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ, որում ներառվում են համայնքի ավագանու որոշումը, տեղանքի կադաստրային քարտեզը, որտեղ նշվում են օտարման, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրման ենթակա հողամասերը, դրանց շրջադարձային կետերի կոորդինատներն ու չափերը, հողամասի օգտագործման սահմանափակումների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, և ներկայացնում մարզպետին:

(3-րդ կետը փոփ. 20.05.11 թիվ 638-Ն որոշում)

4. Մարզպետը եռօրյա ժամկետում նյութերն իր եզրակացության հետ միասին ներկայացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` այսուհետ` պետական լիազոր մարմին:

(4-րդ կետը փոփ. 20.05.11 թիվ 638-Ն, 14.05.2020 թիվ 745-Ն որոշումներ)

5. Պետական լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված նյութերը և անհրաժեշտության դեպքում դրանք համաձայնեցնում շահագրգիռ մարմինների հետ, այնուհետև համապատասխան եզրակացությամբ վերադարձնում մարզպետին: Մարզպետը հնգօրյա ժամկետում եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին:

6. Բացասական եզրակացություն է տրվում, երբ`

1) ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ.

2) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում հողամասի նպատակային նշանակությանը.

3) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին.

4) գտնվում է ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության կամ օտարման գոտիներում.

5) օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

(6-րդ կետը փոփ. 20.05.11 թիվ 638-Ն որոշում)

7. Դրական եզրակացության առկայության դեպքում` հողամասի նպատակային նշանակության փոփոխության անհրաժեշտության բացակայության դեպքում համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրումը:

(7-րդ կետը փոփ. 20.05.11 թիվ 638-Ն որոշում)

8. Բացասական եզրակացության դեպքում արգելվում են հողամասերի օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրումը:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

9. Համայնքի ավագանին ընդունում է համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրմանը համաձայնություն տալու վերաբերյալ որոշում` նշելով հողամասի (հողամասերի) գտնվելու վայրը, չափերը, օգտագործման սահմանափակումները, պայմանները:

10. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ, որում ներառվում են համայնքի ավագանու որոշումը, տեղանքի կադաստրային քարտեզը, որտեղ նշվում են վարձակալության տրամադրման ենթակա հողամասերը, դրանց շրջադարձային կետերի կոորդինատներն ու չափերը, հողամասի օգտագործման սահմանափակումների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, և ներկայացնում մարզպետին:

(10-րդ կետը փոփ. 20.05.11 թիվ 638-Ն որոշում)

11. Մարզպետը հնգօրյա ժամկետում քննարկում է ներկայացված նյութերը և դրանք համապատասխան եզրակացությամբ վերադարձնում համայնքի ղեկավարին:

12. Բացասական եզրակացություն է տրվում, երբ`

1) ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ.

2) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում հողամասի նպատակային նշանակությանը.

3) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին.

4) գտնվում է ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության կամ օտարման գոտիներում.

5) օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

(12-րդ կետը փոփ. 20.05.11 թիվ 638-Ն որոշում)

13. Մարզպետի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրումը:

14. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:

15. Սույն կարգի դրույթները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի, բնապահպանական հողերի, պատմության և մշակույթի հուշարձանների զբաղեցրած և դրանց պահպանական գոտիների տարածքների, ինչպես նաև սահմանային շերտի ներսում գտնվող հողերի վրա:

16. Կառուցապատված հողամասերն օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2010
N 16-Ն
Որոշում