ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 1994 թ. թիվ 279
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար կադրային սպայական կազմ պատրաստելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան` բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններում ապահովել բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` նախարարության միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը պայմանագրային հիմունքներով փոխհատուցել բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանի գործունեության հետ կապված լրացուցիչ ծախսերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և պետական պատվերում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ: