Սեղմել Esc փակելու համար:
{27.05.2020 - 03.06.2020} ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.05.2020 - 03.06.2020} ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.05.2020  -ից մինչեւ   03.06.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2019 թվականի N 767-Ա

 

i

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`

i

1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա որոշում)

2. Հանձնաժողովի նախագահին`

i

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին.

(2-րդ կետը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 17

Երևան

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2019 թվականի հունիսի 17-ի

N 767-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Է. Աղաջանյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Վ. Ջիլավյան        - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար

 

    Ա. Ղուլարյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին

                         տեղակալ

 

    Ս. Թովմասյան       - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

 

    Ա. Ասոյան          - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

                         աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

 

   Գ. Շախբազյան        - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի ղեկավար    

 

    Հ. Մարության       - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Բ. Բադալյան        - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական

 

    Ա. Մեսչյան         - Երևան  քաղաքի գլխավոր ճարտարապետ

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Գինոսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

 

(հավելվածը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա, 12.05.2020 թիվ 568-Ա, 27.05.2020 թիվ 622-Ա, 03.06.2020 թիվ 660-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2019
N 767-Ա
Որոշում