Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 13 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2020 թվականի N 887-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵLՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանը «13-րդ» բառից առաջ լրացնել «6-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.

2) որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետի`

i

ա. «ա» պարբերությունում «տրանսպորտի» բառերը փոխարինել «ճանապարհային տնտեսության» բառերով, «ապահովումը» բառից հետո լրացնել «իր իրավասության սահմաններում» բառերով, իսկ «ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում` նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և «Հյուսիսային միջանցքի արդիականացման» ծրագրով նախատեսված» բառերը փոխարինել «ծրագրերի ու» բառերով,

բ. «ե» պարբերությունը «պատճառների» բառից հետո լրացնել «վերաբերյալ տվյալների» բառերով,

գ. «է» պարբերությունը «ավտոմոբիլային» բառից առաջ լրացնել «լիազոր մարմնի հանձնարարությամբ`» բառերով,

դ. «ը» պարբերությունը «ավտոմոբիլային» բառից առաջ լրացնել «լիազոր մարմնի հանձնարարությամբ`» բառերով, իսկ «եզրակացության» բառը փոխարինել «մասնագիտական կարծիքի» բառերով,

ե. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.»,

զ. «ժ» պարբերությունում «եզրակացություն» բառը փոխարինել «մասնագիտական կարծիքի» բառերով,

է. «ժա» պարբերությունում «շինարարական» բառը փոխարինել «ճանապարհաշինական» բառով,

ը. «ժբ» պարբերությունում «մշտադիտարկում` լիազոր մարմնի կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան» բառերը փոխարինել «մշտադիտարկման իրականացումը» բառերով.

3) որոշման 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5. «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:».

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

i

«3.1. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը`

ա. խորհրդատվական ծառայությունների մատուցում, այդ թվում` ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների ծառայություններ:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 887-Ա
Որոշում