Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀ ...

 

 

i

100.0006.190609

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        06            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10009227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 ապրիլի 2009 թվականի N 06-Ն

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-2.13 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

(նախաբանը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թ. ապրիլի 16-ի

N 06-Ն հրամանով

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-2.13

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք իրականացնում են հասարակական զուգարանների նախագծման, կառուցման և շահագործման հետ կապված գործունեություն:

i

2. Հասարակական զուգարանները տեղակայվում են հասարակական շենքերում (մշակութային օջախներ, հանրային սննդի կազմակերպություններ, սպորտային կառույցներ, առևտրի կենտրոններ և այլն), տոնավաճառներում, շուկաներում, կայարանամերձ հրապարակներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, ավտոբենզալցակայաններում, ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և կայաններում, զբոսայգիներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, փակ առողջարանային և հանգստի գոտիներում, լողափերում և այլն:

(2-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

3. Հասարակական զուգարաններ են համարվում հանրության զանգվածային կամ սահմանափակ (կազմակերպությունների աշխատակիցների և/կամ այցելուների համար) այցելությունների համար նախատեսված զուգարանները: Հասարակական զուգարանները լինում են ստացիոնար (մշտական) և շարժական (երկարաժամկետ և կարճաժամկետ օգտագործման):

i

4. Ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանները տեղակայվում են առանձին վերգետնյա կամ ստորգետնյա կառույցներում կամ հասարակական շենքերում:

(4-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

i

4.1 Սույն սանիտարական կանոնները նախատեսված չեն կազմակերպությունների աշխատողների սանիտարակենցաղուկների կազմում գտնվող, ինչպես նաև անհատական օգտագործման (հյուրանոցների համարների, հիվանդանոցների հիվանդասենյակների և այլն) զուգարանների համար:

(4.1-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

5. Շարժական (երկարաժամկետ և կարճաժամկետ օգտագործման) հասարակական զուգարանները շարժական կառույցներ են և հիմնականում նախատեսվում են սահմանափակ ժամկետով գործող կազմակերպությունների (սեզոնային սրճարաններ, շինարարական հրապարակներ, լողափեր, հանգստի գոտիներ և այլն) և զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ բացօթյա տարածքներում ժամանակավոր տեղադրման համար:

6. Նոր կառուցվող կամ վերակառուցվող հասարակական զուգարանները ունենում են կեղտաջրերի մաքրման կառուցվածքների և սարքավորումների սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթեր:

i

6.1 Հաշվի առնելով որ 1 սանիտարական սարքավորման առավելագույն թողունակությունը 1 ժամում 27 մարդ է, հասարակական զուգարանի հզորությունը սահմանվում է 500 մարդուն` առնվազն մեկական սանիտարական սարքավորում (կանանց և տղամարդկանց խցիկներում):

(6.1-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն, 07.04.2020 թիվ 11-Ն հրամաններ)

6.2 Նոր կառուցվող թատրոնների, կինոթատրոնների, սպորտային կառույցների (մարզադաշտեր, մարզահամալիրներ և այլն) հասարակական զուգարաններում սանիտարական սարքավորումների պահանջվող թիվը հաշվարկվում է ընդունելով դահլիճում 50-ական տոկոս կին-տղամարդ հարաբերակցությունից, յուրաքանչյուր 100 նստատեղի համար 1-ական լվացարան, 100 տղամարդու համար 1 զուգարանակոնք և 2 միզաման, 100 կնոջ համար 2 զուգարանակոնք:

(6.2-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

6.3 Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ստացիոնար հասարակական զուգարանները տեղակայում են ապահովելով հասարակական և բնակելի շինություններից ոչ պակաս քան 50 մետր հեռավորությունը:

(6.3-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

 

2. Ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանների կառուցվածքին

ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

7. Նորակառույց ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանները (այսուհետ` ստացիոնար զուգարաններ) հարմարեցված են լինում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի պահանջներին:

8. Առանձին կառույցներում տեղակայված ստացիոնար զուգարանների մոտեցման ճանապարհները ապահովվում են արհեստական լուսավորությամբ և ունենում են համապատասխան ցուցատախտակներ:

9. Ստացիոնար զուգարանները ապահովվում են`

i

1) փակվող դռներով անհատական խցերով,

2) տղամարդկանց բաժնում միզամանների տեղադրման սենքով (հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),

3) հերթապահ անձնակազմի սենքով (2-ականից ավելի խցերի դեպքում, հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),

4) նախամուտքով, որտեղ տեղադրվում են լվացարանները և երեխաների տակդիրների փոխման սեղանը (տակդիրների փոխման սեղանը տեղադրվում է հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),

5) սենքով կամ պահարանով մաքրման գույքի պահպանման համար,

6) անհատական խցերում և նախամուտքում պատի կախիչներով:

(9-րդ կետը փոփ. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

10. Ստացիոնար զուգարանները ունենում են արհեստական լուսավորություն, ջեռուցվում են:

11. Առանձին կառույցներում տեղակայված ստացիոնար զուգարանները ապահովվում են բնական օդափոխանակությամբ (պատուհաններ, վերնափեղկեր), ինչպես նաև արտաձիգ օդափոխականությամբ` օդի արտաձգման մղանցքների (խորշերի) միջոցով: Հասարակական շենքերում տեղակայված ստացիոնար զուգարանները ապահովվում են բնական օդափոխանակությամբ և օդի արտաձգման մղանցքներով, որի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար խորշի բացվածքում կարող է տեղադրվել առանցքային տիպի օդափոխիչ:

12. Սահմանափակ այցելությունների համար նախատեսված 1 տեղանոց հասարակական զուգարանը կարող է նախամուտք չունենալ, այդ դեպքում փակվող դռնով անհատական խցում տեղադրվում է լվացարանը:

13. Կանանց և տղամարդկանց բաժիններում 3-ականից ավելի սանիտարական սարքավորումներով ստացիոնար զուգարանները (ստադիոններում, թատրոններում և այլն) ապահովվում են ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխանակությամբ:

14. Ստացիոնար զուգարաններում պատերը և հատակը պատվում են հեշտ լվացվող, հարթ և ջրանթափանց նյութերով (կերամիկական և մետլախե սալիկներ, մարմարի փշրանքով մոզաիկ հատակ և այլն): Հատակի կառուցվածքը ապահովում է հեղուկների հոսքը դեպի կոյուղու ցանցին միացված տրապը:

i

15. Նոր կառուցվող և վերակառուցվող ստացիոնար զուգարանների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.04.02-84 * «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի պահանջներին:

(15-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

16. Կենտրոնացված ջրահեռացման համակարգերի բացակայությամբ տարածքներում (մայրուղիներում, հանգստի գոտիներում և այլն) ստացիոնար զուգարանների կեղտաջրերը կուտակում են մաքրման սարքավորումներով ապահովված տեղային կառույցներում կամ ջրանթափանց հիմքով և պատերով (բետոնյա, ցեմենտյա կամ երկաթայնացմամբ սվաղված աղյուս) հորերում: Մաքրման կառուցվածքը կամ ջրանթափանց հիմքով հորը տեղակայում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս 15 մ հեռավորության վրա:

16.1. (16.1-ին կետն ուժը կորցրել է 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

i

(16.1-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

17. Ջրանթափանց հիմքով և պատերով հորերում 2/3-ից ավելի կեղտաջրերի կուտակում չի թույլատրվում: Կեղտաջրերը պարբերաբար հեռացվում են պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, ասենիզացիոն մեքենայի միջոցով:

18. Ստացիոնար զուգարաններին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

i

19. Լվացարանները ունենում են արմնկային, դաստակային կամ ոտնակային կառավարման ծորակներ կամ էլ առանց ծորակի կառավարման հարմարանքի` զգայական (սենսոր) կառավարմամբ:

(19-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

 

3. Շարժական (ժամանակավոր) հասարակական զուգարանների կառուցվածքին

ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

20. Շարժական (ժամանակավոր) հասարակական զուգարանները (այսուհետ` շարժական զուգարաններ), որոնք նախատեսված են կարճաժամկետ օգտագործման համար նախատեսվում են զանգվածային միջոցառումների, տոնախմբությունների իրականացման ժամանակ բացօթյա տարածքներում տեղադրման համար:

21. Շարժական զուգարանները տեղակայվում են բնակելի և հասարակական շենքերից առնվազն 15 մ հեռավորության վրա:

22. Շարժական զուգարանները իրենցից ներկայացնում են 1 և ավելի տեղանոց, պոլիմերային նյութից պատրաստված տաղավարներ, որոնց կառուցվածքում նախամուտքի առկայությունը պարտադիր չէ: Դրանք ունենում են կեղտաջրերի կուտակման և տեղային մաքրման կառուցվածք (տարողություն): Շարժական զուգարանները կարող են նաև միացված լինել ջրմուղու և կոյուղու ցանցերին:

23. Տեղային մաքրման կառուցվածքը իրենից ներկայացնում է կեղտաջրերի ընդունման տարողություն, որը պարունակում է մանրէները քայքայող կենսաբանական ակտիվ հեղուկ և գարշահոտությունը վերացնող հեղուկ: Շահագործումը և կուտակված կեղտաջրերի հեռացումը իրականացվում է տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Կեղտաջրերի վերջնական հեռացման համար կնքվում է պայմանագիր ջրահեռացման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ:

24. Շարժական զուգարանների լվացարանը տեղադրվում է նախամուտքում կամ դրա բացակայության դեպքում` անմիջապես խցում: Լվացարանի բացակայության դեպքում շարժական զուգարանը ապահովվում է ախտահանիչ նյութով տոգորված միանվագ օգտագործման անձեռոցիկներով: Հանգստի գոտիներում լվացարանը կարող է տեղակայվել բացօթյա` շարժական զուգարանին անմիջապես հարակից տարածքում:

 

4. Հասարակական զուգարանների սանիտարական պահպանումը

 

25. Հասարակական զուգարանների սենքերը ապահովվում են ամբողջական, հարթ մակերեսներով: Սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում:

26. Հասարակական զուգարանները ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Խցիկներում լինում են կեռիկներ` վերին հագուստների համար և աղբանոթներ:

27. Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

28. Սպասարկող անձնակազմը առանձին սենքում կամ պահարանում պահում է մաքրման գույքը` խոզանակներ, փալասներ, ախտահանիչ լուծույթներ, դույլեր և այլն:

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

i

30. Շարժական զուգարանները մաքրող անձնակազմի համար, ինչպես նաև մաքրման պարագաների, ախտահանիչ նյութերի, հիգիենայի պարագաների պահման և մաքրման պարագաների, ախտահանման համար հատկացվում են սենքեր:

i

31. Սանիտարական սարքավորումների, լվացարանների, երեխաների տակդիրների փոխման համար սեղանների, հատակի, պատերի ախտահանման համար օգտագործվում են ախտահանիչ նյութեր, որոնք սահմանված կարգով գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ:

(31-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

i

32. Մաքրման պարագաները ախտահանում են աշխատանքային օրվա վերջում` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող ախտահանիչներով:

(32-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 11-Ն հրաման)

33. Հասարակական զուգարաններում իրականացվում է ամենօրյա սանիտարական մաքրում, ախտահանում և աղբահանություն: Տարին 2 անգամ (ինչպես նաև աղիքային վարակիչ հիվանդությունների հետ կապված համաճարակային լարված իրավիճակների դեպքերում) կատարվում են միջատասպան և կրծողասպան (դեզինսեկցիոն-դեռատիզացիոն) աշխատանքներ:

i

34. Հասարակական զուգարաններում ամենօրյա սանիտարական մաքրումը և ախտահանումը կատարվում է առնվազն 2 անգամ և ըստ անհրաժեշտության` եթե սենքերի պատերին, հատակին և սարքավորումների մակերեսներին կան տեսանելի աղտոտվածության հետքեր կամ հատակի մակերեսին կան ջրակուտակումներ կամ խոնավություն: Սանիտարական մաքրումը կատարվում է խոնավ եղանակով: Սանիտարական մաքրումը և ախտահանումը ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը:

(34-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

i

35. Հասարակական զուգարաններում սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող ախտահանիչներով: Հիմնական մաքրումը ընդգրկում է` սենքերի պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, աղբարկղերը և սարքավորումները:

(35-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն, 07.04.2020 թիվ 11-Ն հրամաններ)

36. Հասարակական զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

(36-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

i

37. Բնակչության զանգվածային այցելությունների (այդ թվում ավտոբենզալցակայանների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների և կայանների, մարզադաշտերի, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, հանգստի գոտիների և այլն) ստացիոնար հասարակական զուգարանների սենքերի օդային միջավայրը հոտից և վնասակար մանրէներից զերծ մնալու համար տեղադրվում են զուգարանակոնքեր` հեղուկը մի ամանից մյուսը փոխադրելու համար գործածվող երկու անհավասար թևերով խողովակի (սիֆոն) առկայությամբ:

(37-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն, 07.04.2020 թիվ 11-Ն հրամաններ)

38. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Կեղտաջրերի հեռացման համակարգի, լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

(38-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

39. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և լվացարանները ապահովվում են մշտական հոսող (առնվազն) սառը ջրով: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:

(39-րդ կետը լրաց. 01.10.10 թիվ 20-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.04.2009
N 06-Ն
Հրաման