10/07/2020 - 08/02/2021
040.2085.131205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2005 թվականի N 2085-Ն
i
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
ա) բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.
գ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին և տղամարդ տեսուչների համազգեստների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
դ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
ե) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համազգեստի կրելու կարգն ու պայմանները` համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն որոշումներ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.01.2021 թիվ 100-Ն որոշում)
i
(2-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Գլխարկ` մուգ կանաչավուն օքսֆորդ կտորից: Կազմված է գլխարկահովհարից և երկու կողմերից փոքր երկուական օդանցքերից: Գլխարկի կենտրոնում ամրացվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկարներ NN 1, 2, 3 և 4):
2. Տաբատ` մուգ կանաչավուն օքսֆորդ կտորից: Առջևամասի վերևի արտաքին 2 գրպանները թեք են, ներքևի 4 գրպանները շրջվում են հետևամաս, կոճկվում են շղթայով և կպչուկով: Հետևամասի աջ և ձախ կողմերում` կպչուկով կոճկվող գրպաններ, ներսում` փոքր, չկոճկվող գրպաններ (N 3 հավելված, NN 1, 2, 3 և 4):
3. Գոտին` բնական կաշվից, գոտեմակօղերով, ռեզիններով և զենքի համար նախատեսված պատյանով: Կոճկվում է 1 կոճակով և շղթայով:
4. Շապիկ` կանաչավուն կամ սպիտակ լակոստ կտորից, կարճաթև: Վզի բացվածքը` ուղիղ և օձիքով: Շապիկի աջ կրծքամասում` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար NN 2 և 4):
5. Բաճկոն` մուգ կանաչավուն օքսֆորդ կտորից: Կոճկվում է շղթայով: Թևերը և ներքևի հատվածը` ռեզինե: Ձախ թևի վերին հատվածում` կպչուն կտորին, ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Աջ թևի վերին հատվածում` կպչուն կտորին, ասեղնագործված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը:
Առաջնամասում` տարբերանշանների երկայնությամբ, առկա են 2 հորիզոնական շղթայով կոճկվող գրպաններ: Ներսի սինտիպոնը` 4 սմ (N 3 հավելված, նկար NN 1 և 3):
(1-ին հավելվածը փոփ. 25.06.2020 թիվ 1091-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, ինչպես նաև կիսավերարկուի ձախ թևքին (N 4 հավելված, N 3 հավելված, նկարներ NN 5 և 6):
2. Տարբերանշանը բաղկացած է երկու` մեծ և փոքր վահաններից: Մեծ` հոծ կանաչ վահանը շրջագծում է ամբողջ պատկերը, փոքր` հոծ սպիտակ վահանը գտնվում է կանաչ վահանի կենտրոնում: Կանաչ վահանի վերին կենտրոնական հատվածում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, վերին աջ կենտրոնական հատվածում արտացոլված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ» գրառումը, իսկ վերին ձախ կենտրոնական հատվածում` «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը: Կանաչ վահանի ներքևի հատվածը ընդհանուր պատկերից առանձնացված է սպիտակ վահանի ստորին հատվածից խաչաձև ծագող, երկու սպիտակ պարաբոլաձև կորություններով: Առանձնացված հատվածում պատկերված է լեռը: Սպիտակ վահանի ստորին հատվածում` լեռան կատարին ամրացված դրոշակաձողի երկու կողմից պատկերված է ծածանվող Հայաստանի Հանրապետության դրոշը: Դրոշի վերին եզրագծում արտացոլված է «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» գրառումը: Տարբերանշանի կենտրոնական հատվածում` սպիտակ և կանաչ վահանների համադրության ֆոնին պատկերված է մարդու աչքը` սև եզրագծով: Աչքի վերին եզրագծին` սպիտակ վահանի տիրույթում, արտացոլված է «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ» գրառումը: Աչքի կենտրոնական մասում գտնվում է հոծ կանաչ, շրջանաձև բիբը: Բիբը հորիզոնական (անտեսանելի) առանցքով բաժանված է երկու կեսի: Բիբի վերին կեսում պատկերված է երկնագույն ջրի կաթիլը, իսկ ստորին կեսում` հոծ երկնագույն Սևանա լիճն է: Կաթիլի կենտրոնական հատվածում հոծ սպիտակ ջրի կաթիլ է, որի կենտրոնում պատկերված է ծառ: Սպիտակ կաթիլի երկու կողմում հոծ կանաչով պատկերված է երկու թռչուն: Երկնագույն կաթիլի աջ կենտրոնական մասում` գոգավոր հատվածի եզրագծի վրա, հոծ կանաչով պատկերված է բեզոարյան այծը, իսկ երկնագույն կաթիլի ձախ գոգավոր հատվածի եզրագծի վրա հոծ կանաչով պատկերված են մեծահասակ մարդու և նրա ձեռքը բռնած երեխայի պատկերները: Աչքի եզրագծի վերին աջ հատվածում` կանաչ վահանի տիրույթում հոծ սևով պատկերված է կովկասյան ընձառյուծը, դրան սիմետրիկ ձախ հատվածում` գորշ արջն է` սև եզրագծով: Աչքի եզրագծի ներսի աջ և ձախ հատվածներում մոխրագույն գործարանի և հողի շերտի լայնակի կտրվածքի պատկերներն են:
3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Աչքի պատկերը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի նկատմամբ պետական վերահսկողական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից բնապահպանության հարցերի հանդեպ ցուցաբերվող բարձր հետաքրքրվածությունը և զգոնությունը: Վահանները խորհրդանշում են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ:
(2-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 25.06.2020 թիվ 1091-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
Ձև
_________________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
(3-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 27.01.2021 թիվ 100-Ն որոշումներ)
Հավելված N 4
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
______________________
ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում
(4-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 25.06.2020 թիվ 1091-Ն որոշումներ)
Հավելված N 5
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 2085-Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչին համազգեստը տրամադրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` համաձայն սույն որոշմամբ սահմանված պայմանների:
2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչի մեղքով'' սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով'' տեսուչի սեփական միջոցների հաշվին:
3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչի աշխատանքից ազատվելու դեպքում տեսուչի կրած համազգեստը հանձնվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
4. Համազգեստ կրում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր տեսուչները'' սույն կարգի 7-րդ կետում նկարագրված դեպքերում:
5. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այլ աշխատողներին, իսկ աշխատանքային գրասենյակում'' նաև տեսուչներին, թույլատրվում է համազգեստի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:
6. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի սույն որոշման N 3 հավելվածի նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:
7. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ, ինչպես նաև բնապահպանական վերահսկողության այլ գործառույթներն իրականացնելու ժամանակ:
8. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչին արգելվում է համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:
9. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ տեսուչները կրում են կանաչ, իսկ կին տեսուչները` սպիտակ գույնի շապիկ:
10. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչի համազգեստը, իր առանձին տարրերով հանդերձ, պետք է լինի մաքուր և արդուկված:
11. Արգելվում է կրել գունաթափված կամ չարդուկված շապիկ կամ տաբատ:
12. Արգելվում է համազգեստը կրել ոչ աշխատանքային ժամերին և սույն կարգի 7-րդ կետում չնախատեսված դեպքերում:
13. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչի համազգեստի կրման ժամկետներն են''
.___________________________.
|NN |Անվանումը|Թիվը |Կրելու |
|ը/կ| |(հատ)|ժամկետը|
| | | |(տարի) |
|___|_________|_____|_______|
|1. |Գլխարկ |2 |2 |
|___|_________|_____|_______|
|2. |Տաբատ |2 |1 |
|___|_________|_____|_______|
|3. |Շապիկ |4 |1 |
|___|_________|_____|_______|
|4. |Բաճկոն |2 |2 |
|___|_________|_____|_______|
|5. |Գոտի |2 |1 |
.___________________________.
(5-րդ հավելվածը լրաց. 27.01.2021 թիվ 100-Ն որոշում)