Սեղմել Esc փակելու համար:
{07.07.2020 - 18.03.2021} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.07.2020 - 18.03.2021} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2020  -ից մինչեւ   18.03.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0174.030303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2003 թվականի N 174-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 174-Ն որոշման

 

i

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում) անցնելու կարգը և պայմանները:

(1-ին կետը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն որոշում)

i

2. Ոստիկանության ծառայողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում նրանց մասնագիտական վարպետության կատարելագործման, մշտական մարտական, ծառայողական, ֆիզիկական պատրաստվածության ու օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում:

(2-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1000-Ն որոշում)

3. Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:

4. Վերապատրաստման կազմակերպման մեթոդական ղեկավարումը և վերահսկումն իրականացվում են ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից:

i

5. Ոստիկանության ստորաբաժանումներում վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացնում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատը, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների կատարման անմիջական պատասխանատուն:

Այն ստորաբաժանումներում, որտեղ կադրային ապարատներ չկան, վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացվում են կադրային աշխատանքների համար պատասխանատու ծառայողի կողմից:

(5-րդ կետը փոփ. 08.06.17 թիվ 621-Ն որոշում)

6. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է`

i

ա) վերապատրաստման ատեստատով, ինչը լրացվում է կադրային ապարատի ծառայողի կողմից և կցվում ծառայողի անձնական գործին: Վերապատրաստման ատեստատի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը (այսուհետ` ոստիկանության պետ).

բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատի ծառայողի, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում` կադրային աշխատանքների համար պատասխանատու ծառայողի կողմից.

գ) էլեկտրոնային եղանակով` «Կադրեր» ինֆորմացիոն համակարգի միջոցով:

(6-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն, 08.06.17 թիվ 621-Ն որոշումներ)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 08.06.17 թիվ 621-Ն որոշում)

 

i

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներն առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:

i

8.1. Պարտադիր վերապատրաստման են ենթակա ոստիկանության այն ծառայողները, ովքեր փոխադրման կարգով կնշանակվեն ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Պարտադիր վերապատրաստում պետք է անցնեն նաև ոստիկանության այն ծառայողները, ովքեր զեկուցագիր կներկայացնեն ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու համար: Զեկուցագիր ներկայացրած ոստիկանության ծառայողների վերապատրաստման հիմք է հանդիսանում ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացվող մրցույթը, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի` ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանող հրամանով:

(8.1-ին կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն որոշում)

8.2. Զեկուցագրին կից պարեկային ծառայության անցնելու համար ոստիկանության ծառայողները պետք է ներկայացնեն նաև B կարգի վարորդական վկայականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պարտավորագիր` վերապատրաստման դասընթացն սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում համապատասխան կարգի վարորդական վկայական ձեռք բերելու վերաբերյալ:

(8.2-րդ կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն որոշում)

i

8.3. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով դադարեցվում է պարեկային ծառայության պաշտոնի նշանակման համար անցկացվող դասընթացին ոստիկանության այն ծառայողի վերապատրաստումը, որը դասընթացն սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարին ուղղված զեկուցագրով չի հավաստել սույն կարգի 8.2-րդ կետում նշված վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը` դրան կցելով վկայականի պատճենը: Բացառիկ դեպքերում, սովորողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարը կարող է սույն կետում նշված երկամսյա ժամկետը երկարաձգել առավելագույնը մեկ ամսով:

(8.3-րդ կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն, 16.03.2021 թիվ 342-Ն որոշումներ)

i

9. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունում անցնում է վերապատրաստում` 3 ամիս ժամկետով, իսկ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողը` 2 ամիս ժամկետով:

Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և 14.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողներն անցնում են առավելագույնը 2 ամիս ժամկետով վերապատրաստում:

(9-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն, 08.06.17 թիվ 621-Ն որոշումներ)

i

9.1. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1.-րդ հոդվածով նախատեսված դեպքում ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում` «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության ժամկետով` բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում գլխավոր խմբի պաշտոններում նշանակվող ծառայողների, ավագ խմբի պաշտոններից բաժնի պետի տեղակալի պաշտոնին նշանակվող ծառայողների, ենթակա ստորաբաժանում հանդիսացող Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալների, ինչպես նաև պարեկային ծառայության կադրային ապարատի ծառայողների, վարչական գործունեության բաժանմունքի, հետախուզական հատուկ խմբի, հերթապահ ծառայության, ովքեր անցնում են պարտադիր վերապատրաստում` 2 ամիս ժամկետով:

(9.1-ին կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն որոշում)

i

10. Ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները` ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:

Ոստիկանության ծառայողի վերապատրաստման ուսումնական պլանները հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից, իսկ ոստիկանության ծառայողների վերապատրաստման առարկայական ծրագրերը` ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումն իրականացվում է ոստիկանության պետի որոշմամբ:

(10-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն որոշում)

i

11. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կադրային ապարատների ծառայողների, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում կադրային աշխատանքների համար պատասխանատու ծառայողների կողմից կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների ցուցակները` համաձայնեցնելով ծառայողների ղեկավարների հետ:

Ցուցակների հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացվում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտը:

Վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտերի հիման վրա ոստիկանության կադրային ստորաբաժանումն ուսումնական հաստատության հետ համատեղ, ըստ ծառայությունների և պաշտոնների, մշակում է վերապատրաստման տարեկան ժամանակացույց, որը հաստատվում է ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով:

Ժամանակացույցով նախատեսվում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ անցկացվելու են վերապատրաստման դասընթացները, սահմանվում են վերապատրաստման ենթակա ծառայողների կատեգորիաները, նրանց թիվը և ուսուցման ժամկետները:

(11-րդ կետը փոփ. 08.06.17 թիվ 621-Ն որոշում)

i

11.1. Ոստիկանության պետի որոշմամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են կազմակերպվել նաև վերապատրաստման տարեկան ժամանակացույցից դուրս լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ:

(11.1-ին կետը լրաց. 26.10.17 թիվ 1351-Ն որոշում)

11.2. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող ծառայողների գործնական պարապմունքներն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել ոստիկանության համապատասխան ծառայություններում:

(11.2-րդ կետը լրաց. 26.10.17 թիվ 1351-Ն որոշում)

11.3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացված վերապատրաստումների հիման վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ոստիկանության մարզային վարչությունների փորձագետներին, ոստիկանության պետի ներքին ակտով սահմանված կարգով, կարող է տրվել կոնկրետ ոլորտում հետազոտություններ և փորձաքննություններ կատարելու, ինչպես նաև հանցագործության դեպքի վայրի զննությանը մասնակցելու իրավունք (թույլտվություն):

(11.3-րդ կետը լրաց. 26.10.17 թիվ 1351-Ն որոշում)

12. Վերապատրաստում չեն անցնում`

ա) այն ծառայողները, որոնք հեռակա ուսուցման ձևով սովորում են ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում.

բ) այն ծառայողները, որոնց ոստիկանությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 3 տարվանից պակաս ժամանակ.

գ) այն կին ծառայողները, որոնք ունեն մինչև 3 տարեկան երեխա:

i

12.1. Սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում օրենքի 14-րդ հոդվածի 6.1-րդ մասով սահմանված վերապատրաստում անցնելու պարտականություն ունեցող ոստիկանության ծառայողների, ինչպես նաև փոխադրման կարգով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ:

(12.1-ին կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն որոշում)

12.2. Վերապատրաստման մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները, բացառությամբ`

1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:

(12.2-րդ կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն որոշում)

i

13. Վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի ձևը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով:

Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո վերապատրաստմանը մասնակցած ծառայողի ստորաբաժանման ղեկավարին ոստիկանության ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են տեղեկություններ ծառայողի հաճախումների և առաջադիմության վերաբերյալ:

Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողը վերապատրաստումը հաջողությամբ չավարտելու դեպքում օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետի համաձայն ազատվում է ոստիկանությունում ծառայությունից:

Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությունով, 14.1-ին հոդվածի 4-րդ մասով և 16-րդ հոդվածով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ չավարտած ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով` ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ չավարտած ոստիկանության ծառայողները պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտոնի չեն նշանակվում և շարունակում են մնալ իրենց զբաղեցրած պաշտոնում: Փոխադրման կարգով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու համար վերապատրաստումը հաջողությամբ չավարտած ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնում պաշտոնի չեն նշանակվում և շարունակում են մնալ իրենց զբաղեցրած պաշտոնում:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցող ոստիկանության ծառայողներն անհրաժեշտության դեպքում ապահովվում են հանրակացարանով:

(13-րդ կետը փոփ. 08.06.17 թիվ 621-Ն, 02.07.2020 թիվ 1112-Ն որոշումներ)

i

13.1. Սույն կարգի 8.2-րդ կետով սահմանված պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողը համարվում է վերապատրաստումը հաջողությամբ չավարտած:

(13.1-ին կետը լրաց. 02.07.2020 թիվ 1112-Ն որոշում)

i

14. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում ծառայության բնույթը փոխած ոստիկանության ծառայողները պաշտոնի նշանակվելուց հետո տվյալ պաշտոնում իրենց գործառութային պարտականությունները հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով` բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի կազմում նշանակված ոստիկանության ծառայողների:

(14-րդ կետը փոփ. 17.05.07 թիվ 560-Ն, 02.07.2020 թիվ 1112-Ն որոշումներ)

i

15. Ստաժավորման տևողությունը 30 օր է, իսկ ոստիկանության փորձագետների համար` մինչև 90 օր:

(15-րդ կետը փոփ. 26.10.17 թիվ 1351-Ն որոշում)

16. Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում, անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել ոստիկանության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:

i

17. Ստաժավորումը կազմակերպում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են`

ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանը և նշանակել ստաժավորման ղեկավար.

բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարի և ստաժավորվողի աշխատանքների նկատմամբ.

գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել հարցազրույց և ստուգել ստաժավորման ընթացքում ձեռք բերած գիտելիքները.

դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:

(17-րդ կետը փոփ. 08.06.17 թիվ 621-Ն որոշում)

18. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է`

ա) ստաժավորվողի հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.

բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին.

գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.

դ) հետևել ստաժավորման պլանի կատարման ընթացքին.

ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.

զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:

19. Ստաժավորում անցնող ծառայողը պարտավոր է`

ա) ստաժավորման ղեկավարի հետ միասին կազմել ստաժավորման անհատական պլան.

բ) սահմանված ժամկետում կատարել պլանով նախատեսված հանձնարարությունները.

գ) հաշվառել կատարված աշխատանքը.

դ) կազմել հաշվետվություն ստաժավորման արդյունքների մասին:

i

20. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական, ֆիզիկական պատրաստվածությունը և որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, ոստիկանության ծառայողներն անցնում են ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականություն` որպես վերապատրաստման տեսակ:

(20-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1000-Ն որոշում)

i

21. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են ոստիկանության պետի հրամաններով:

(21-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1000-Ն, 08.06.17 թիվ 621-Ն որոշումներ)

22. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, ինչպես նաև կրակային, շարային և տեխնիկական պատրաստականությանը, ռազմական տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ թեմաներ:

Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` մինչև 30 ծառայողներից` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայության առանձնահատկությունները և նշանակվում են խմբերի ղեկավարներ:

(22-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1000-Ն որոշում)

i

23. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տարեկան պլանները կազմվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը` համապատասխանաբար ոստիկանության կադրային և մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների կողմից կազմված ուսուցման տիպային թեմատիկ պլանների հիման վրա:

(23-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1000-Ն, 16.04.2020 թիվ 563-Ն որոշումներ)

24. Տարվա ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները` հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:

Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների արդյունքներն ամփոփվում են տարվա վերջում` դիֆերենցված ստուգարքների ընդունմամբ:

(24-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1000-Ն որոշում)

i

25. Ոստիկանության ծառայողների ծառայողական պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային, իսկ մարտական և ֆիզիկական պարապմունքների նկատմամբ` ոստիկանության մարտական ու ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների կողմից, որոնք տեղերում ցույց են տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:

(25-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 802-Ն, 19.09.13 թիվ 1000-Ն որոշումներ)

 

(կարգն ու պայմանները խմբ. 01.12.05 թիվ 2127-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2003
N 174-Ն
Որոշում