Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0665.300617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2017 թվականի N 665-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2020 թվականի մայիսի 1-ը էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 14.09.17 թիվ 1021-Ա, 21.03.18 թիվ 278-Ա, 18.10.2018 թիվ 1387-Ա, 30.01.2020 թիվ 99-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հունիսի 30-ի

N 665-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (աշխատանքային խմբի

ղեկավար) (համաձայնությամբ)

 

    Ս. Գալյան          - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային

                         խմբի համաղեկավար)

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

 

    Վ. Հովհաննիսյան    - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական

                         դեպարտամենտի պետի տեղակալ

 

    Ն. Գաբրիելյան      - Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մելիքյան        - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես

                         կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Թովմասյան       - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ)

 

Վ. Հարությունյան  - ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ

(համաձայնությամբ)

 

    Վ. Շահնազարյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական

                         վարչության թիվ 3 բաժնի պետ

 

    Ա. Անտոնյան        - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ

 

    Կ. Սահակյան        - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր  գործերի

                         քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և

                         ընտրական հանցագործությունների քննության

                         վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Մինասյան        - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր

                         հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր

                         վարչության բաժանմունքի պետ

 

    Լ. Սահակյան        - Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության

                         պետ (համաձայնությամբ)

 

    Վ. Այդինյան        - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

 

    Ն. Զեյնալյան       - ՀՀ արդարադատության նախարարի օգնական

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական

                         համակարգերի փոփոխությունների կառավարման և

                         ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր հարկային

                         տեսուչ

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների

                         հանձնաժողովի քարտուղար

 

(հավելվածը փոփ. 30.01.2020 թիվ 99-Ա, 31.07.2020 թիվ 883-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.06.2017
N 665-Ա
Որոշում