Սեղմել Esc փակելու համար:
{07.08.2020 - 19.09.2020} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.08.2020 - 19.09.2020} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.08.2020  -ից մինչեւ   19.09.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մարտի 2020 թվականի N 106-Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 106-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց (այսուհետ` հավակնորդ) ուսուցման դասընթացներ անցնելու, այդ թվում` դասընթացների անցկացման ընթացակարգի, ժամկետների, ուսուցմանը մասնակցելու համար վկայագիր շնորհելու, ինչպես նաև հավակնորդների ուսուցման գործընթացին վերաբերող այլ հարաբերություններ:

2. ՈՒսուցումը հավակնորդների մասնագիտական պատրաստումն է` նրանց` որպես կառավարիչ գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորման, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնման համար:

3. Հավակնորդների ուսուցման դասընթացները կազմակերպվում են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած ուսուցման ծրագրին համապատասխան:

4. ՈՒսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:

 

II. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

5. Հավակնորդների ուսուցումն անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ: ՈՒսուցման դասընթացների ծրագիրը և ժամանակացույցը որոշում է կազմակերպությունը` նախարարության հետ համաձայնեցմամբ:

6. Դասընթացների ծրագրում կարող են ներառվել կառավարչի գործունեության ոլորտին առնչվող դասընթացի թեմաներ, այդ թվում` քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, սնանկության, քրեական, սահմանադրական, ֆինանսական, հարկային, ինչպես նաև կառավարման, հաշվապահական հաշվառման - և այլ թեմաներ:

7. Կազմակերպությունը նախարարության հետ համաձայնեցմամբ որոշում է ուսուցման տվյալ տարվա արժեքը` հաշվի առնելով ուսուցման ծրագրի բովանդակությունը, դասընթացների քանակը, համապատասխան դասընթացավարներ ներգրավելու անհրաժեշտությունը և նրանց թիվը, ինչպես նաև այլ այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել դասընթացի ընդհանուր արժեքը որոշելիս:

i

8. ՈՒսուցման կազմակերպման նպատակով կազմակերպությունը և նախարարությունը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրում են հայտարարություն` նշելով ուսուցմանը մասնակցելու համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը, դիմում ներկայացնելու վայրը, ուսուցման արժեքը, սույն հավելվածի 13.1-րդ կետով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարելու կարգը և ներկայացնելով ուսուցման տվյալ տարվա ծրագիրը, իսկ այն դեպքերում, երբ կայացվել է դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին որոշում` նշում դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին:

(8-րդ կետը փոփ. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

9. ՈՒսուցմանը մասնակցելու համար անձը կազմակերպություն է ներկայացնում`

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ` փաստաթղթերը հանձնելու պահին).

3) կենսագրական տվյալները:

10. Կազմակերպությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը և ընդունում է որոշում ուսուցմանը մասնակցելը թույլատրելու կամ մերժելու մասին:

11. ՈՒսուցմանը մասնակցելու դիմումը մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

12. Հավակնորդների հաշվառումը իրականացնում է կազմակերպությունը:

i

13. Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո` կազմակերպությունը վերջիններիս տեղեկացնում է կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Սույն կետում սահմանված ժամկետում հավակնորդը կնքում է պայմանագիրը և կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարում է վճարում սույն հավելվածի 13.1-րդ կետով սահմանված չափով և կարգին համապատասխան` վճարման անդորրագիրը ներկայացնելով կազմակերպություն:

(13-րդ կետը փոփ. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

i

13.1. Պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է սույն հավելվածի 13-րդ կետին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով: Սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունը կատարում է վերահաշվարկ յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելու համար` հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը: Վերահաշվարկի արդյունքում յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները տեղեկացվում են դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին: Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարել սույն կետով հաշվարկված հավելյալ վճարումը` վճարման անդորրագիրը ներկայացնելով կազմակերպություն: Սույն կետով նշված դրույթները ամրագրվում են նաև հավակնորդի հետ կնքվող պայմանագրում:

(13.1-ին կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

14. Հավակնորդի կողմից սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում պայմանագիր չկնքելու և վճարում չկատարելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել ուսուցմանը:

15. ՈՒսուցումը կազմակերպվում է, եթե տվյալ դասընթացին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից կազմակերպության հետ պայմանագիր կնքել և վճարում կատարել է առնվազն 10 հավակնորդ: Եթե պայմանագիր կնքած և վճարում կատարած հավակնորդների թիվը 10-ից պակաս է, ապա կազմակերպությունը նրանց ուսուցումը կազմակերպում է տվյալ տարվա ընթացքում անցկացվող հաջորդ ուսուցման շրջանակներում, ընդ որում` տվյալ դեպքում հավակնորդի վրա հավելյալ վճարում իրականացնելու պարտականություն դրվել չի կարող: Հավակնորդի` սույն կետով նշված իրավունքների մասին նշում է կատարվում հավակնորդի հետ կնքվող պայմանագրում:

i

16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված թվով հավակնորդների հետ պայմանագրեր կնքելու և վճարման անդորրագրերը ստանալու դեպքում կազմակերպությունը հավակնորդների կազմած ցուցակների հիման վրա կազմում է դասընթացների ժամանակացույց: Դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի: Դասընթացների ժամանակացույցը ներկայացվում է նաև նախարարություն` ուսուցումը սկսվելուց առնվազն 5 օր առաջ:

(16-րդ կետը փոփ. 18.09.2020 թիվ 732-Ն հրաման)

i

17. Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով` նվազագույնը տասը, իսկ առավելագույնը 35 հավակնորդներից կազմված խմբերից, բացառությամբ հեռավար ուսուցման:

(17-րդ կետը փոփ. 05.08.2020 թիվ 304-Ն, 18.09.2020 թիվ 732-Ն հրամաններ)

18. ՈՒսուցման դասընթացները կազմակերպվում են նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը` 45 րոպե: Դասընթացները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:

19. Սույն կարգի իմաստով առկա ձևով դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում), ըստ անհրաժեշտության` հավակնորդների առանձին խմբերով` հավակնորդների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:

i

19.1. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքերում ուսուցումը կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով` կազմակերպության որոշմամբ` համաձայնեցնելով նախարարության հետ:

(19.1-ին կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.2. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ հավակնորդների ուսուցման դասընթացն անցկացվում է հավակնորդների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում` տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:

(19.2-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.3. Այն դեպքում, երբ կազմակերպության կողմից արդեն իսկ որոշվել է դասընթացների ժամանակացույցը, հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու մասին որոշումը, որպես կանոն, կայացվում է ուսուցման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին հավակնորդները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(19.3-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.4. Դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:

(19.4-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.5. Հեռավար ուսուցմամբ դասընթացները անցկացվում են նախապես սահմանված ուսուցման ծրագրին համապատասխան:

(19.5-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.6. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, հավակնորդներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է հավակնորդների և դասընթացավարների` էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:

(19.6-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.7. Էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև նախարարություն` սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում հեռավար դասընթացներին նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար:

(19.7-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.8. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության աշխատակիցը դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար իրականացնում է հավակնորդների ներկայության ստուգում ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում հավակնորդները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով:

(19.8-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

19.9. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա ուսուցման ձևով անցկացվող դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 19.1-19.8-րդ կետերով նախատեսված դրույթներին:

(19.9-րդ կետը լրաց. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

20. ՈՒսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կարող են կազմվել ուսումնական պլան, մեթոդաբանություն և դասավանդման սեղմագրեր:

21. ՈՒսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, դատական գործերի քննարկման, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, հավակնորդների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:

22. ՈՒսուցման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նախարարության ներկայացուցիչը:

23. Կազմակերպությունը վարում է հավակնորդների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա ուսուցման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում դասընթացի մասնակիցների ներկայության կամ բացակայության մասին:

i

24. Հավակնորդը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում` նշելով ամսաթիվը: Մատյանի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար մատյանում ստորագրում է նաև դասընթացը վարողը, ինչպես նաև կազմակերպության, իսկ ներկա գտնվելու դեպքում` նաև նախարարության ներկայացուցիչը` բացառությամբ հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման դեպքերի, երբ մատյանում սույն հավելվածի 19.8-րդ կետին համապատասխան ստորագրում է միայն կազմակերպության ներկայացուցիչը:

(24-րդ կետը փոփ. 05.08.2020 թիվ 304-Ն հրաման)

25. Հավակնորդի բացակայության հարգելիությունը որոշում է կազմակերպությունը` հավակնորդի գրավոր և պատճառաբանված դիմումի և համապատասխան ապացույցների հիման վրա:

 

III. ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

26. ՈՒսուցումն ավարտելուց հետո` 5-օրյա ժամկետում ուսուցումն անցած հավակնորդներին տրվում է վկայագիր, որը հավաստում է հավակնորդի կողմից կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար ուսուցումն անցած լինելու մասին:

27. ՈՒսուցումն անցած չեն համարվում այն հավակնորդները (վկայագիր չի տրամադրվում այն հավակնորդներին), որոնք ունեցել են անցկացված ակադեմիական ժամերից 40 և ավելի տոկոս անհարգելի բացակայություն:

28. Վկայագիրը տրվում է երկու տարի ժամկետով:

29. Վկայագրում նշվում են`

1) հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).

2) անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) վկայագրի համարը.

4) վկայագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

30. Վկայագիրը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ կազմակերպության կնիքով (առկայության դեպքում):

31. Վկայագրերի հաշվառումը իրականացնում է կազմակերպությունը:

32. Կազմակերպության կողմից վարվում է վկայագիր ստացած անձանց գրանցամատյան, որում պետք է նշվեն`

1) վկայագրի համարը.

2) վկայագիր տալու օրը, ամիսը, տարեթիվը.

3) հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).

4) վկայագիր ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

33. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է կազմակերպության կնիքով (առկայության դեպքում):

34. Կազմակերպությունը դասընթացի ավարտին վկայագիր ստացած անձանց ցանկը (գրանցամատյանի քաղվածքը) ներկայացնում է նախարարություն:

35. Վկայագրի կորստի (կորցնելու, ոչնչացնելու և այլն), դրա` օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում կազմակերպությունը դրա կրկնօրինակը թեկնածուին տալիս է դիմումը ներկայացվելուց հետո` 3 օրվա ընթացքում: Անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

36. Վկայագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

37. Վկայագիր ստացած անձի անվան, ազգանվան, հայրանվան, անձը հաստատող փաստաթղթի տվյալների փոփոխման դեպքում տվյալ անձն այդ փոփոխության կատարման օրվանից եռօրյա ժամկետում դիմում է կազմակերպություն` վկայագրում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայագիր ստանալու համար:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.03.2020
N 106-Ն
Հրաման