Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2021 - 11.05.2021} ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2021 - 11.05.2021} ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ Հ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2021  -ից մինչեւ   11.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2021 - 11/05/2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 477-Լ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ (ԿԻՐԱՌԵԼՈՒ) ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան`

1. Սահմանել քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 477-Լ որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ (ԿԻՐԱՌԵԼՈՒ) ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների (այսուհետ` ծառայողներ) հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողի հատուկ ուսուցումը նրա` օրենսդրությունից բխող ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ, ծառայողի մշտական մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների (դասընթացների) իրականացումն է:

3. Ծառայողների հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Հատուկ ուսուցում անցնելու ժամանակահատվածում ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` պահպանելով վարձատրությունը:

5. Հատուկ ուսուցումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` ուսումնական հաստատություն) կամ օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի համաձայն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը վերահսկում է հատուկ ուսուցման ընդհանուր գործընթացը:

 

2. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

7. Հատուկ ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 39 ակադեմիական ժամից: Մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:

8. Հատուկ ուսուցման դասընթացների ընթացքում պետք է առնվազն դասավանդվեն ծառայողի` կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող թեմաներ:

9. Հատուկ ուսուցում անցնող ծառայողն ուսումնական հաստատություն է ներկայանում համազգեստով և իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական:

10. Հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ` անձնակազմի կառավարման բաժին):

11. Անձնակազմի կառավարման բաժինը հատուկ ուսուցումից առնվազն մեկ շաբաթ առաջ դրա սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է ծառայողին, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարին:

12. Անձնակազմի կառավարման բաժնի պետը` Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից հաստատված հատուկ ուսուցման ծրագրին համապատասխան, հատուկ ուսուցման դասընթացները սկսվելուց առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատություն է ներկայացնում հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, պաշտոնը` ներառյալ քրեակատարողական հիմնարկի կամ համապատասխան ստորաբաժանման անվանումը:

i

13. Ուսումնական հաստատությունը հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում ծառայողներին ապահովում է սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված կարգով և պայմաններով:

14. Եթե ծառայողը հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ ծառայողների կամ դասընթացավարների (դասախոսների) և (կամ) ուսումնական հաստատության այլ աշխատողների նկատմամբ, չի կատարում դասընթացավարի կամ ուսումնական հաստատության այլ աշխատողների օրինական պահանջներն ու ուսումնագործնական առաջադրանքները, արհեստական խոչընդոտներ է ստեղծում դասընթացների իրականացման ընթացքում կամ ցանկացած այլ ձևով խախտում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները, ապա ուսումնական հաստատության տնօրենը հեռացնում է այդ ծառայողին հատուկ ուսուցման դասընթացից և 24 ժամվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին, այդ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար:

15. Հատուկ ուսուցում անցնող ծառայողների հաշվառման մատյանի ձևերը, ստուգարքի թեստավորման հարցերի ցանկը, դասացուցակն ու ուսումնական դասընթացի իրականացման հետ կապված այլ կազմակերպչական բնույթի փաստաթղթերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

 

3. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ընթացիկ տարվա հատուկ ուսուցման ժամանակացույցը:

Ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայողների ընթացիկ տարվա հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:

17. Հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի`

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը.

2) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ներառված ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ բաժինների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:

 

4. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

18. Հատուկ ուսուցման ավարտին ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական` «ստուգված» կամ բացասական` «չստուգված» գնահատական:

19. Ծառայողը համարվում է հատուկ ուսուցում չանցած, եթե`

i

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.

2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական «չստուգված» գնահատական:

(19-րդ կետը փոփ. 10.05.2021 թիվ 376-Լ որոշում)

20. Հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

21. Հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում ծառայողը ենթակա է պարտադիր հատուկ ուսուցման` իր միջոցների հաշվին:

22. Ստուգարքի արդյունքում բացասական` «չստուգված» գնահատական ստացած ծառայողը երկամսյա ժամկետում ենթակա է կրկին անգամ պարտադիր հատուկ ուսուցման` իր միջոցների հաշվին: Կրկին անգամ պարտադիր հատուկ ուսուցում անցած և դրա արդյունքներով բացասական` «չստուգված» գնահատական ստանալու հանգամանքը մինչև հաջորդ տարվա հատուկ ուսուցումն ընկած ժամանակահատվածում տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է հաշվի առնվել այդ ծառայողի նկատմամբ հնարավոր խրախուսանք (խրախուսանքներ) կիրառելիս:

23. Ուսումնական հաստատության կողմից հատուկ ուսուցում անցած ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած ծառայողին` համապատասխան տեղեկանք: Հատուկ ուսուցում անցած ծառայողին տրվող վկայականի ձևը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

24. Հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ վկայականը կցվում է ծառայողի անձնական գործին:

25. Ստուգարքի փուլերից որևէ մեկը բացասական` «չստուգված» գնահատվելու դեպքում ծառայողը համարվում է ընդհանուր ստուգարքի արդյունքում բացասական` «չստուգված» ստացած, որի կապակցությամբ հաջորդաբար կիրառվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հետևանքները:

 

5. ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Ստուգարքն ուսումնական գործընթացի ավարտական փուլ է, որի նպատակը հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության գնահատումն է:

Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով`

1) թեստավորում` ստուգվում է ունկնդիրներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը.

2) ֆիզիկական պատրաստվածության ստուգում` սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունների կատարում.

3) կրակային պատրաստվածության ստուգում` սահմանված նորմատիվներին համապատասխան կրակային (հրաձգության) վարժաձևերի կատարում:

Ծառայողը մասնակցում է ստուգարքի յուրաքանչյուր փուլին` ըստ վերոնշյալ հերթականության, եթե ծառայողը ստուգարքի նախորդ փուլի ստուգման արդյունքում դրական է գնահատվել (ստուգված է ստացել):

Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստային, ֆիզիկական և կրակային պատրաստության առաջադրանքների արդյունքների գումարից: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու կրակային վարժաձևերը (իրենց համապատասխան միավորներով): Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:

27. Ստուգարքի կազմակերպման և անցկացման համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով ստեղծվում է համապատասխան հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

28. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` յուրաքանչյուր տարվա համար: Հանձնաժողովը կազմված է 5 անդամից, որոնցից մեկը նշանակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասնագետներից, մեկը` քրեակատարողական ծառայության մասնագետներից, մեկը` ուսումնական հաստատության մասնագետներից և երկուսը նշանակվում են ուսումնական հաստատության հատուկ ուսուցման դասախոսներից:

29. Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` հանձնաժողովի կազմից: Իսկ հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմից:

30. Ծառայողը ստուգարքին ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:

i

31. Հատուկ ուսուցման ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին բաց թողած ծառայողը:

(31-րդ կետը փոփ. 10.05.2021 թիվ 376-Լ որոշում)

32. Ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

33. Ծառայողներին արգելվում է իրենց հետ գնահատման սենյակ բերել կամ կրել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

34. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք ուսումնական հաստատության համապատասխան մասնագետը ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:

35. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում է 15 թեստային առաջադրանքից բաղկացած թեստեր:

36. Հանձնաժողովի քարտուղարը ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը, որից հետո տրամադրում է ամփոփաթերթ` 2 օրինակից:

37. Ծառայողը, Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

38. Ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:

39. Ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

Թեստերը կազմված են միայն մատուցված հատուկ ուսուցման նյութի շրջանակներից:

40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

41. Ծառայողը թեստավորման փուլի սկզբի հայտարարումից հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:

42. Թեստավորման ընթացքում ծառայողներին արգելվում է աղմկել, միմյանց հետ հաղորդակցվել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին (բացառությամբ կազմակերպչական և տեխնիկական հարցերի), ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

43. Ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

45. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:

46. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար ծառայողներին հատկացվում է 40 րոպե ժամանակ:

47. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:

48. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա:

49. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

50. Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

51. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

52. Յուրաքանչյուր ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:

53. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

54. Ստուգարքին մասնակցած բոլոր ծառայողները ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են սենյակ:

55. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարը:

56. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վրա սույն կարգի 55-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

57. Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:

58. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

59. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 58-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

60. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

61. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

62. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:

63. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով ուսումնական հաստատությանը հանձնելու համար:

64. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 59-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն առաջադրանքների 15 հնարավորից 10 միավորից պակաս հավաքած ծառայողի գնահատականը համարում է բացասական, իսկ 10 և ավելի միավոր հավաքած ծառայողինը` դրական:

65. Հանձնաժողովը գնահատման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր ծառայողի համար կազմում ստուգարքի թերթ:

66. Հանձնաժողովի նախագահը և անդամները ստորագրում են ստուգարքի թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:

67. Ծառայողը ստուգարքի ավարտից հետո ծանոթանում է ստուգարքի թերթին և ստորագրում այն: Ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ստուգարքի թերթի պատճենը:

68. Ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ստուգարքի արդյունքների հայտարարման օրվանից հետո` հնգօրյա ժամկետում:

69. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո ուսումնական հաստատության տնօրենին է ներկայացնում ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը:

70. Ֆիզիկական պատրաստության ստուգումն անցկացվում է ծառայողի կողմից ֆիզիկական վարժություններից համապատասխան նորմատիվները կատարելու (հանձնելու) միջոցով:

71. Կրակային պատրաստության ստուգումն անցկացվում է ինքնաձիգից կամ (և) ատրճանակից մարտական հրաձգություն անցկացնելու միջոցով` համապատասխան վարժաձևերով սահմանված կրակային նորմատիվները հանձնելու միջոցով:

i

72. Ծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման համար ֆիզիկական վարժությունների ու կրակային վարժաձևերի (իրենց համապատասխան փամփուշտների քանակով և գնահատման միավորներով) համապատասխան նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

73. Յուրաքանչյուր ֆիզիկական վարժության համապատասխան նորմատիվի ու կրակային վարժաձևի կատարումից հետո դրա արդյունքը ներառվում է ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման ամփոփաթերթում, որտեղ ստորագրում են` ծառայողը, դասավանդող դասախոսները և հանձնաժողովի նախագահը:

74. Հատուկ ուսուցման ստուգարքից (ներառյալ դրա փուլերից) հարգելի բացակայելու դեպքում` ուսումնական հաստատության տնօրենի կողմից ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու ընթացիկ տարվա հաջորդ հատուկ ուսուցման ստուգարքներից որևէ մեկին:

 

 

pin
Փոխվարչապետ
06.08.2020
N 477-Լ
Որոշում