Սեղմել Esc փակելու համար:
{29.09.2001 - 24.07.2018} «ՀԱՅԱՍՏԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{29.09.2001 - 24.07.2018} «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.2001  -ից մինչեւ   24.07.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0661.200701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2001 թվականի N 661

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն:

i

2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի անունից հանդես եկող լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

(2-րդ կետը փոփ. 19.07.18 թիվ 808-Ա որոշում)

i

3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տեղաբաշխվող բոլոր բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը սահմանված կարգով անհատույց հանձնված գույքով:

(3-րդ կետը խմբ. 29.09.01 թիվ 915 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2001
N 661
Որոշում