Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 427-Լ

 

i

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 427-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

i

2. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն 2002 թվականի ապրիլի 2-ից մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը (ներառյալ) ծնված երեխա և երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը կամ խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ր ընկած ժամանակահատվածում: Ընտանիքը միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ գրանցված աշխատանք ունեցող ծնողի գործատուն լուծարվել (եթե առկա է լուծարման պետական գրանցում):

(2-րդ կետը փոփ. 16.04.2020 թիվ 558-Լ, 21.04.2020 թիվ 584-Լ, 18.05.2020 թիվ 759-Լ որոշումներ)

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով` յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով:

i

4. Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ):

(4-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1464-Լ որոշում)

i

5. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքէջում:

(5-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1464-Լ որոշում)

i

6. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ր ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում:

(6-րդ կետը փոփ. 21.04.2020 թիվ 584-Լ որոշում)

7. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու`

i

1) եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ խնամակալը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի կամ խնամակալի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ղրամը.

2) եթե ընտանիքն ընդգրկված է եղել ընտանեկան և սոցիալական նպաստի` 2020 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներում և ունի 2020 թվականի մարտ ամսվա համար ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք.

3) երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ խնամակալը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերի, ում 2019 թվականի 4-րդ եռամյսակի շրջանառությունը կազմում է 0 դրամ` համաձայն Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետվության), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.04.2020 թիվ 555-Լ որոշում)

(7-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 500-Լ, 10.04.2020 թիվ 536-Լ, 14.04.2020 թիվ 555-Լ, 21.04.2020 թիվ 584-Լ, 18.05.2020 թիվ 759-Լ որոշումներ)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 14.04.2020 թիվ 555-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 427-Լ
Որոշում