Սեղմել Esc փակելու համար:
{04.09.2020 - 09.02.2021} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.09.2020 - 09.02.2021} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.09.2020  -ից մինչեւ   09.02.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0906.020718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը`

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2018 թվականի հուլիսի 2-ի

N 906-Ա որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Ռ. Ռուբինյան  - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Եղոյան      - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական

                     հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Ն. Զոհրաբյան  - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության

և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

(համաձայնությամբ)

 

    Կ. Սիմոնյան    - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական

                     հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Նազարյան    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Ռ. Սարգսյան    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Ա. Մազմանյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

Լ. Նանուշյան  - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ա. Ադոնց       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ք. Գրիգորյան  - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Ս. Ծատուրյան  - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

տեղակալ

 

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Վ. Սիմոնյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հ. Վարդանյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

 

    Ք. Ղալեչյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                     նախարարի տեղակալ

 

Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

 

Լ. Շուշանյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

 

    Ա. Սիմոնյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                     նախարարի տեղակալ

 

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

տեղակալ

 

    Ա. Խզմալյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի

                     տեղակալ

 

Վ. Մովսիսյան  - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

    Հ. Թաշչյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Գ. Ավետիսյան  - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

    Հ. Ավագյան     - ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

 

Տ. Սամվելյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության

պետ

 

    Տ. Գալստյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                     պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

 

Ս. Բարսեղյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 30.07.18 թիվ 1027-Ա, 21.02.2019 թիվ 163-Ա, 19.12.2019 թիվ 1931-Ա, 13.05.2020 թիվ 569-Ա, 04.09.2020 թիվ 1010-Ա, 09.02.2021 թիվ 117-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2018
N 906-Ա
Որոշում