Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 181-Ն

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.

1) Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.

2) Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով.

3) Երևանի վարչական տարածքում հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:

1.1. Սահմանել որ, 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Լիբանանի Հանրապետությունից մշտական բնակության նպատակով Երևան քաղաք ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ և մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

(1.1-ին կետը լրաց. 08.09.2020 թիվ 274-Ն / տարածվում է 2020 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը` տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական ռեգիստրի վկայականների պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքը:

(2-րդ կետը փոփ. 08.09.2020 թիվ 274-Ն / տարածվում է 2020 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2.1. Սույն որոշման 1.1 կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում`

1) ֆիզիկական անձանց դեպքում` Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են դիմումատուի Լիբանանի Հանրապետության անձնագրի կամ Լիբանանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթի (մկրտության մասին փաստաթուղթ կամ ընտանեկան գրքույկ) պատճենը,

2) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` Երևանի քաղաքապետին ուղղված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումը տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) և մասնակիցների կամ անհատ ձեռնարկատիրոջ Լիբանանի Հանրապետության անձնագրի կամ Լիբանանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթի (մկրտության մասին փաստաթուղթ կամ ընտանեկան գրքույկ) պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման մասին միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք:

(2.1-ին կետը լրաց. 08.09.2020 թիվ 274-Ն / տարածվում է 2020 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

3. Սույն որոշման 1-ին կետում նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից:

Սույն կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում են սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

 

pin
Երևանի ավագանի
25.12.2019
N 181-Ն
Որոշում