Սեղմել Esc փակելու համար:
{12.09.2020 - 15.01.2021} ՏՆՏԵՍԱԿԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.09.2020 - 15.01.2021} ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ Ծ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.2020  -ից մինչեւ   15.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 771-Լ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 771-Լ որոշման

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի առաջնային նպատակը մասնավոր ներդրումների աճը խթանելն է:

i

2. Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու տրամաբանության ներքո` ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 110-Լ որոշում)

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ` ֆոնդ)` մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով` յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ դրամի չափով: Ընդ որում, առաջին 5 մլրդ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

i

4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները`

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին: Ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին` ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը (Internal Rate of Return) կազմում է առնվազն 8 տոկոս.

3) մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4) կազմակերպությունում սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանաչափերի պահպանմամբ ներդրումները ֆոնդի կողմից կարող են իրականացվել տրանշերով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն չափը պետք է կազմի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն ոչ պակաս, քան ընկերությունում ֆոնդի հանձնառված ընդհանուր մասնակցության 20 տոկոսը.

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 110-Լ որոշում)

6) պետության մասնակցության դիմաց ֆոնդի կառավարչի պարգևավճարը պետք է կազմի պետությանը պատկանող փայերի մարման արժեքի և դրանց ձեռքբերման արժեքի դրական տարբերության` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (Internal Rate of Return) գերազանցող մասի 10 տոկոսը և վճարվի փայերի մարման ժամանակահատվածում.

7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի` որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով' բացառությամբ ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի, որոնց տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի' սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված չափանիշներին համապատասխանող ընկերություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը:

(4-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1513-Լ, 14.01.2021 թիվ 110-Լ որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող գործողությունների կատարումը, այդ թվում` ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը:

 

x

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 771-Լ
Որոշում