Սեղմել Esc փակելու համար:
«ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ...

 

 

050.0288.201114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014526

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2014 թվականի N 288-Ն

 

«ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/17-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» սահմանող կանոնակարգ 4/17-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 288-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/17

 

ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը և 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված այն դեպքերը կամ գործողությունները, որոնք գնային չարաշահում չեն համարվում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) Օրենք` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

2) գնային չարաշահման դեպքի առկայության չափանիշ է համարվում` Օրենքի 171-րդ Հոդվածի 2-րդ մասով սահմանված գնային չարաշահման գործողությունների քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեման,

3) պատվեր է համարվում Օրենքի 159-րդ Հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արժեթղթերով գործարքների կնքման նպատակով ներկայացվող հանձնարարականը, ինչպես նաև ներդրումային ծառայություն մատուցող անձի կարգադրությունը, հանձնարարությունը, հայտը կամ առաջարկը,

4) առևտրային համակարգ է համարվում էլեկտրոնային եղանակով արժեթղթերի հրապարակային առևտրի կազմակերպման, անցկացման և դրա հետ կապված տեղեկատվության մշակման և պահպանման համար կարգավորվող շուկայի օպերատորի կողմից օգտագործվող տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների համախումբը,

5) երկար դիրք է համարվում այն իրավիճակը, երբ անձը ձեռք է բերել տվյալ դասի արժեթղթերը (տիրապետում է տվյալ դասի արժեթղթերի) կամ կնքել է այնպիսի գործարք, որի համաձայն անձն իրավունք ունի կամ պարտավոր է նախապես համաձայնեցված գնով ձեռք բերել տվյալ դասի արժեթղթերը և անձի համար տնտեսապես շահավետ է այդ արժեթղթերի գների աճը,

6) կարճ դիրք է համարվում այնպիսի իրավիճակը, երբ անձն իրականացրել է կարճ վաճառք (փոխառնված արժեթղթերի վաճառք) կամ կնքել է այնպիսի գործարք, որի համաձայն անձն իրավունք ունի կամ պարտավոր է նախապես համաձայնեցված գնով վաճառել տվյալ դասի արժեթղթեր և անձի համար տնտեսապես շահավետ է այդ արժեթղթերի գների նվազումը,

7) շուկա ստեղծող` ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը համաձայն կարգավորվող շուկայի օպերատորի կանոնների, կարգավորվող շուկայում շրջանառվող որևէ դասի արժեթղթի իրացվելիությունն ապահովելու նպատակով իրականացնում է շարունակական երկկողմանի գնանշումներ և իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ,

8) թողարկող` այն թողարկողը, որի որևէ դասի արժեթղթի համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը շուկա ստեղծող է,

9) գնանշում` արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի գնման կամ վաճառքի գնի հայտարարումը,

10) երկկողմանի գնանշում` արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի առնվազն մեկ գնման և մեկ վաճառքի գնի միաժամանակյա հայտարարումը,

11) առևտրային նստաշրջան` օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարգավորվող շուկայի առևտրային համակարգում կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով իրականացվում է արժեթղթերի առևտուրը,

12) սպրեդ` շուկա ստեղծողի կողմից առևտրային համակարգում ներկայացված գնման և վաճառքի հայտերում նշված գների կամ դրանց համարժեք եկամտաբերությունների տարբերությունը, որը հաշվարկվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 11.09.2020 թիվ 149-Ն որոշում)

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող իմաստը:

 

ԳԼՈՒԽ 3. ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերը սահմանվում են սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով:

5. Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշներ և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ կարող են լինել սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով սահմանված չափանիշների և արձանագրման հանգամանքների համակցությունները կամ սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով չսահմանված այլ չափանիշներ:

6. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով սահմանված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշների և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների, ինչպես նաև գնային չարաշահում չհամարվող դեպքերի ու գործողությունների իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առնում հետևյալ հանգամանքների առկայությունը`

1) գործարքը կամ գործարքի կնքման պատվերն իրականացվել է` հաշվի առնելով շուկայի արդար և արդյունավետ գործունեության չափանիշները,

2) գործարքը կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողություններով այլ անձանց համար չի նվազել գործարքներ կնքելու հնարավորությունը կամ չի պատճառվել վնաս, կամ իրեն բարենպաստ ուղղությամբ չի փոփոխվել կամ պահպանվել այն արժեթղթի գինը, որի գծով անձն ունի երկար կամ կարճ դիրք,

3) գործարքը կնքող անձը շուկա ստեղծող է, որը գործում է սույն կանոնակարգի Հավելված 4-ի պահանջներին և կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված շուկա ստեղծողի գործունեության վերաբերյալ կանոնին համապատասխան, որն առնվազն ներառում է.

ա. շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման, կասեցման և դադարեցման հիմքերը և կարգը, ներառյալ` վաղաժամկետ դադարեցման դեպքում շուկայի օպերատորին տեղեկացման կարգը,

բ. շուկա ստեղծողի կողմից երկկողմանի գնանշման ապահովման կարգն ու պայմանները, շուկա ստեղծողի սպրեդի չափը և հաշվարկման կարգը,

գ. շուկա ստեղծողի գործունեությանը ներկայացվող պահանջները, սահմանափակումները և արտոնությունները,

դ. շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների և սահմանափակումների պահպանման և վերահսկման կարգը,

ե. շուկա ստեղծողի գործունեության պատասխանատվությունը` իր գործունեության նկատմամբ սահմանված պահանջների խախտման համար:

(6-րդ կետը փոփ. 11.09.2020 թիվ 149-Ն որոշում)

7. Սույն կանոնակարգի իմաստով արժեթղթերով կնքված գործարքի էական քանակի կամ ծավալի գնահատման համար ուղղորդիչ է համարվում տվյալ արժեթղթով մեկ առևտրային օրվա ընթացքում կնքվող գործարքների շուկայական միջին օրական քանակի կամ ծավալի 20 % և ավելի քանակը կամ ծավալը:

8. Սույն կանոնակարգի իմաստով արժեթղթի գնի էական փոփոխությունը, արժեթղթի գնից ոչ օրինաչափ շեղումը գնահատելու համար ուղղորդիչ է համարվում արժեթղթի շուկայական միջին գնից 10 % շեղումը:

 

Հավելված 1

«Գնային չարաշահման դեպքերի առկայության

չափանիշները, դրանց արձանագրման համար

հիմք հանդիսացող հանգամանքները և գնային

չարաշահում չհամարվող դեպքերն ու

գործողությունները» սահմանող

կանոնակարգ 4/17-ի

 

ՕՐԵՆՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Գնային չարաշահման    |Գնային չարաշահման    |Գնային չարաշահում    |

|   |դեպքի առկայության    |դեպքի արձանագրման    |չհամարվող դեպքեր ու  |

|   |չափանիշներ           |համար հիմք հանդիսացող|գործողություններ     |

|   |                     |հանգամանքներ         |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

| 1 |    2                |       3             |        4            |

|___|_____________________|_____________________|_____________________|

|1. |Որոշակի արժեթղթով    |Մեկ կամ մի քանի      |Գործարքներ, որոնք    |

|   |մեկ կամ մի քանի      |հաջորդական           |կդիտարկվեն իրավաչափ  |

|   |փոխհամաձայնեցված     |գործարքների կնքման   |սույն Կանոնակարգի    |

|   |գործարքների` առանց   |արդյունքում          |6-րդ կետով սահմանված |

|   |արժեթղթի իրական      |արժեթուղթը կրկին     |կարգով, այդ թվում    |

|   |սեփականատիրոջ        |վերադառնում է նախկին |նաև`                 |

|   |փոփոխության կնքում,  |սեփականատիրոջը կամ   |1) ռեպո կամ հակադարձ |

|   |որը հանգեցնում է կամ |արժեթղթերի փոխանցումն|ռեպո գործարքները,    |

|   |կարող է հանգեցնել    |իրականացվում է       |2) արժեթղթով         |

|   |շուկայում արժեթղթի   |միմյանց հետ          |փոխառության          |

|   |գնի, դրա պահանջարկի  |փոխկապակցված անձանց  |գործարքները,         |

|   |կամ առաջարկի         |միջև                 |3) այն գործարքները,  |

|   |վերաբերյալ սխալ կամ  |                     |որոնց դեպքում        |

|   |ապակողմնորոշիչ       |                     |արժեթղթերի փոխանցումը|

|   |պատկերի ստեղծման կամ |                     |պայմանավորված է գրավի|

|   |ազդակների հաղորդման  |                     |իրավունքի            |

|   |կամ հանգեցնում է     |                     |իրականացմամբ կամ     |

|   |արժեթղթի գնի ոչ      |                     |դատարանի որոշմամբ    |

|   |օրինաչափ շեղումների  |                     |                     |

|   |կամ արհեստական       |                     |                     |

|   |մակարդակի սահմանման  |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|2. |Որոշակի արժեթղթով    |Որոշակի արժեթղթի     |Գործարքներ կամ       |

|   |գործարքների կնքումը  |գնման և  վաճառքի     |գործարքի կնքման      |

|   |կամ դրանց կնքման     |հանդիպակաց պատվերները|պատվերներ, որոնք     |

|   |պատվեր տալը, որն     |ներկայացվում են տվյալ|կդիտարկվեն իրավաչափ  |

|   |իրականացվում է       |առևտրային  օրվա      |սույն Կանոնակարգի    |

|   |փոխկապակցված անձանց  |առևտրային            |6-րդ կետով սահմանված |

|   |միջև`  գնման և       |ժամանակաշրջանի էապես |կարգով               |

|   |վաճառքի համընկնող    |նույն                |                     |

|   |պատվերների տրման     |ժամանակահատվածում,   |                     |

|   |միջոցով և  որը       |նույն արժեթղթի էապես |                     |

|   |հանգեցնում է կամ     |նույն ծավալի համար,  |                     |

|   |կարող է հանգեցնել    |էապես նույն գնով և   |                     |

|   |շուկայում արժեթղթի   |առկա է համաձայնեցված |                     |

|   |գնի, դրա պահանջարկի  |գործարքի կնքման կամ  |                     |

|   |կամ առաջարկի         |շուկայում արդար      |                     |

|   |վերաբերյալ սխալ կամ  |գնագոյացման խաթարման |                     |

|   |ապակողմնորոշիչ       |կասկած               |                     |

|   |պատկերի ստեղծման կամ |                     |                     |

|   |ազդակների հաղորդման  |                     |                     |

|   |կամ հանգեցնում է     |                     |                     |

|   |արժեթղթի գների ոչ    |                     |                     |

|   |օրինաչափ շեղումների  |                     |                     |

|   |կամ արհեստական       |                     |                     |

|   |մակարդակի սահմանման  |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|3. |Որոշակի արժեթղթով    |Որոշակի արժեթղթի     |Գործարքներ կամ       |

|   |գործարքի կնքման      |գնման (վաճառքի)      |գործարքի կնքման      |

|   |պատվեր տալը` նպատակ  |պատվեր տալը, որի գինն|պատվերներ, որոնք     |

|   |չունենալով այն       |ավելի բարձր է (ցածր  |կդիտարկվեն իրավաչափ  |

|   |բավարարել, որը       |է) նախորդ գնման      |սույն Կանոնակարգի    |

|   |հանգեցնում է կամ     |(վաճառքի) պատվերի    |6-րդ կետով սահմանված |

|   |կարող է հանգեցնել    |գնից, այնուհետև      |կարգով               |

|   |շուկայում արժեթղթի   |տվյալ պատվերի        |                     |

|   |գնի, դրա պահանջարկի  |հեռացումը առևտրային  |                     |

|   |կամ առաջարկի         |համակարգից` նախքան   |                     |

|   |վերաբերյալ սխալ կամ  |դրա բավարարումը: Ընդ |                     |

|   |ապակողմնորոշիչ       |որում` նման          |                     |

|   |պատկերի ստեղծման կամ |պատվերները կարող են  |                     |

|   |ազդակների հաղորդման  |ներկայացվել փոքր     |                     |

|   |կամ հանգեցնում է     |ծավալով` դրանք       |                     |

|   |արժեթղթի գների ոչ    |առևտրային  համակարգից|                     |

|   |օրինաչափ շեղումների  |հեռացնելու ձախողման  |                     |

|   |կամ արհեստական       |դեպքում փոքր ծավալով |                     |

|   |մակարդակի սահմանման  |բավարարելու նպատակով |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|4. |Որոշակի արժեթղթով    |Առևտրային  օրվա      |Գործարքներ կամ       |

|   |գործարքների կնքումը  |փակման պահին որոշակի |գործարքի կնքման      |

|   |կամ դրանց կնքման     |արժեթղթով էական      |պատվերներ, որոնք     |

|   |պատվեր տալը, որոնք   |քանակի կամ ծավալի կամ|կդիտարկվեն իրավաչափ  |

|   |կենտրոնացված են      |որոշակի արժեթղթի գնի |սույն Կանոնակարգի    |

|   |առևտրային  նստաշրջանի|էական փոփոխությամբ   |6-րդ կետով սահմանված |

|   |որոշակի              |գործարքների կնքում   |կարգով               |

|   |ժամանակահատվածում    |կամ դրանց կնքման     |                     |

|   |(երբ հաշվարկվում են  |պատվերների           |                     |

|   |փակման կամ այլ       |ներկայացում          |                     |

|   |հաշվարկային գներ)    |                     |                     |

|   |միայն այն պատճառով,  |                     |                     |

|   |որպեսզի տվյալ        |                     |                     |

|   |գործարքի կնքումը կամ |                     |                     |

|   |կնքման պատվեր տալը   |                     |                     |

|   |հանգեցնի շուկայում   |                     |                     |

|   |արժեթղթի գնի, դրա    |                     |                     |

|   |պահանջարկի կամ       |                     |                     |

|   |առաջարկի վերաբերյալ  |                     |                     |

|   |սխալ կամ             |                     |                     |

|   |ապակողմնորոշիչ       |                     |                     |

|   |պատկերի ստեղծման կամ |                     |                     |

|   |ազդակների հաղորդման  |                     |                     |

|   |կամ հանգեցնում է     |                     |                     |

|   |արժեթղթի գնի ոչ      |                     |                     |

|   |օրինաչափ շեղումների  |                     |                     |

|   |կամ արհեստական       |                     |                     |

|   |մակարդակի սահմանման  |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|5. |Որոշակի արժեթղթի     |1) Որոշակի արժեթղթով |Գործարքներ կամ       |

|   |գնի ոչ օրինաչափ      |մեկ կամ մի քանի      |գործարքի կնքման      |

|   |շեղումների կամ       |գործարքների կնքումը  |պատվերներ, որոնք     |

|   |արհեստական մակարդակի |կամ դրանց կնքման     |կդիտարկվեն իրավաչափ  |

|   |սահմանում` դրա հետ   |պատվերների           |սույն Կանոնակարգի    |

|   |կապված մեկ այլ       |ներկայացում տվյալ    |6-րդ կետով սահմանված |

|   |արժեթղթի գնի ոչ      |արժեթղթի հետ կապված  |կարգով, այդ թվում    |

|   |օրինաչափ շեղման կամ  |այլ արժեթղթի կամ դրա |նաև`  տարբեր         |

|   |արհեստական մակարդակի |հետ կապված ածանցյալ  |կարգավորվող          |

|   |սահմանման նպատակով   |գործիքի գնի վրա      |շուկաներում նույն կամ|

|   |                     |ազդելու նպատակով     |իրար հետ կապված      |

|   |                     |2) Մի կարգավորվող    |արժեթղթերի գների     |

|   |                     |շուկայում որոշակի    |տարբերություններից   |

|   |                     |արժեթղթով մեկ կամ մի |օրինական օգուտների   |

|   |                     |քանի գործարքների     |ստացման նպատակով     |

|   |                     |կնքումը կամ դրանց    |կնքվող գործարքները   |

|   |                     |կնքման պատվեր տալը   |                     |

|   |                     |մեկ այլ կարգավորվող  |                     |

|   |                     |շուկայում տվյալ      |                     |

|   |                     |արժեթղթի կամ դրա հետ |                     |

|   |                     |կապված ածանցյալ      |                     |

|   |                     |գործիքի գնի վրա      |                     |

|   |                     |արհեստականորեն       |                     |

|   |                     |ազդելու նպատակով:    |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|6. |Որոշակի արժեթղթով    |Մեկ կամ մի քանի      |Գործարքներ, որոնք    |

|   |հաջորդաբար           |հաջորդական առևտրային |կդիտարկվեն իրավաչափ  |

|   |փոխկապակցված անձանց  |օրերի ընթացքում      |սույն Կանոնակարգի    |

|   |կողմից արժեթղթով     |որոշակի արժեթղթով    |6-րդ կետով սահմանված |

|   |գործարքների կնքում`  |կնքվում են           |կարգով               |

|   |նպատակ հետապնդելով   |գործարքներ, որոնց    |                     |

|   |յուրաքանչյուր անգամ  |գնման (վաճառքի) գները|                     |

|   |սահմանել տվյալ       |յուրաքանչյուր հաջորդ |                     |

|   |արժեթղթի առավել      |գործարքի կնքման      |                     |

|   |բարձր (ցածր) գին,    |արդյունքում ավելի    |                     |

|   |քան նախորդ գործարքով |բարձր (ցածր) են, քան |                     |

|   |սահմանված գինն է,    |տվյալ արժեթղթով      |                     |

|   |որն էլ ի վերջո       |կնքված նախորդ        |                     |

|   |հանգեցնում է կամ     |գործարքի կնքման      |                     |

|   |կարող է հանգեցնել    |արդյունքում:         |                     |

|   |շուկայում արժեթղթի   |                     |                     |

|   |գնի, դրա պահանջարկի  |                     |                     |

|   |կամ առաջարկի         |                     |                     |

|   |վերաբերյալ սխալ կամ  |                     |                     |

|   |ապակողմնորոշիչ       |                     |                     |

|   |պատկերի ստեղծման կամ |                     |                     |

|   |ազդակների հաղորդման  |                     |                     |

|   |կամ հանգեցնում է     |                     |                     |

|   |արժեթղթի գնի ոչ      |                     |                     |

|   |օրինաչափ շեղումների  |                     |                     |

|   |կամ արհեստական       |                     |                     |

|   |մակարդակի սահմանման  |                     |                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

«Գնային չարաշահման դեպքերի առկայության

չափանիշները, դրանց արձանագրման համար

հիմք հանդիսացող հանգամանքները և գնային

չարաշահում չհամարվող դեպքերն ու

գործողությունները» սահմանող

կանոնակարգ 4/17-ի

 

ՕՐԵՆՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄՈՂ ԴԵՊՔԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Գնային չարաշահման    |Գնային չարաշահման    |Գնային չարաշահում    |

|   |դեպքի առկայության    |դեպքի արձանագրման    |չհամարվող դեպքեր ու  |

|   |չափանիշներ           |համար հիմք հանդիսացող|գործողություններ     |

|   |                     |հանգամանքներ         |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

| 1 |    2                |       3             |        4            |

|___|_____________________|_____________________|_____________________|

|1. |Մեկ կամ մի քանի      |Արժեթղթի             |Գործարքներ, որոնք    |

|   |գործարքների կնքման   |սեփականության        |կդիտարկվեն իրավաչափ  |

|   |միջոցով արժեթղթի     |վերաբերյալ           |սույն Կանոնակարգի    |

|   |սեփականության        |տեղեկատվության       |6-րդ կետով սահմանված |

|   |իրավունքի քողարկումը |բացահայտման          |կարգով, այդ թվում    |

|   |                     |պահանջներից          |նաև`                 |

|   |                     |խուսափելու միջոցով`  |1) եթե գործարքի      |

|   |                     |նախապես              |կնքման արդյունքում   |

|   |                     |պայմանավորվածության  |արժեթուղթը այլ անձի  |

|   |                     |վերաբերյալ           |անունով պահելու      |

|   |                     |տեղեկատվության       |իրավասությունը       |

|   |                     |բացահայտում          |սահմանված է օրենքով  |

|   |                     |                     |կամ այլ իրավական     |

|   |                     |                     |ակտով.               |

|   |                     |                     |2) արժեթղթի          |

|   |                     |                     |սեփականության        |

|   |                     |                     |վերաբերյալ           |

|   |                     |                     |տեղեկատվությունը չի  |

|   |                     |                     |բացահայտվել կամ      |

|   |                     |                     |բացահայտվել է        |

|   |                     |                     |ուշացմամբ            |

|___|_____________________|_____________________|_____________________|

|2. |Սխալ կամ             |1) Որոշակի արժեթղթի  |Գործարքներ, որոնք    |

|   |ապակողմնորոշիչ       |երկար (կարճ) դիրքի   |կդիտարկվեն իրավաչափ  |

|   |տեղեկատվության       |բացումը, հետո տվյալ  |սույն Կանոնակարգի    |

|   |տարածման միջոցով     |արժեթղթի առքի        |6-րդ կետով սահմանված |

|   |արժեթղթով գործարքների|(վաճառքի) գործարքների|կարգով, այդ թվում    |

|   |կնքում               |կնքումը և  (կամ) սխալ|նաև`                 |

|   |                     |կամ ապակողմնորոշիչ   |երբ շուկայի խոշոր    |

|   |                     |տեղեկատվության       |մասնակիցների կողմից  |

|   |                     |տարածումը` արժեթղթի  |բացված դիրքի մասին   |

|   |                     |գինը բարձրացնելու    |տեղեկատվությունը     |

|   |                     |(իջեցնելու) նպատակով,|հրապարակվում է       |

|   |                     |այնուհետև  տվյալ     |օրենքով, այլ նորմատիվ|

|   |                     |արժեթղթի վաճառքը     |իրավական ակտերով     |

|   |                     |(գնումը) և  (կամ)    |սահմանված կարգով     |

|   |                     |երկար (կարճ) դիրքի   |                     |

|   |                     |փակումը բարձր        |                     |

|   |                     |(իջեցված) գնով       |                     |

|   |                     |2) Որոշակի արժեթղթի  |                     |

|   |                     |կարճ դիրքի բացումը,  |                     |

|   |                     |հետո տվյալ արժեթղթի  |                     |

|   |                     |վաճառքի գործարքների  |                     |

|   |                     |կնքումը և  (կամ) սխալ|                     |

|   |                     |կամ ապակողմնորոշիչ   |                     |

|   |                     |տեղեկատվության       |                     |

|   |                     |տարածումը` արժեթղթի  |                     |

|   |                     |գինը իջեցնելու       |                     |

|   |                     |նպատակով, այնուհետև` |                     |

|   |                     |տվյալ արժեթղթերի     |                     |

|   |                     |գնումը և  (կամ) կարճ |                     |

|   |                     |դիրքի փակումը իջեցված|                     |

|   |                     |գնով                 |                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

«Գնային չարաշահման դեպքերի առկայության

չափանիշները, դրանց արձանագրման համար

հիմք հանդիսացող հանգամանքները և գնային

չարաշահում չհամարվող դեպքերն ու

գործողությունները» սահմանող

կանոնակարգ 4/17-ի

 

ՕՐԵՆՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Գնային չարաշահման    |Գնային չարաշահման      |Գնային չարաշահում  |

|   |դեպքի առկայության    |դեպքի արձանագրման      |չհամարվող դեպքեր ու|

|   |չափանիշներ           |համար հիմք հանդիսացող  |գործողություններ   |

|   |                     |հանգամանքներ           |                   |

|___|_____________________|_______________________|___________________|

| 1 |    2                |       3               |        4          |

|___|_____________________|_______________________|___________________|

|1. |Թողարկողի կամ նրա    |1) Հեռուստատեսությամբ, |                   |

|   |արժեթղթերի մասին     |ռադիոյով, ինտերնետով   |                   |

|   |սխալ, ապակողմնորոշիչ |կամ զանգվածային        |                   |

|   |կամ խեղաթյուրված     |լրատվության այլ        |                   |

|   |տեղեկատվության       |միջոցներով, ինչպես     |                   |

|   |տարածումը, որը տվյալ |նաև  ցանկացած այլ      |                   |

|   |թողարկողի արժեթղթի   |եղանակով արժեթղթի      |                   |

|   |գնի վերաբերյալ       |գնահատման համար սխալ,  |                   |

|   |ստեղծում է սխալ կամ  |ապակողմնորոշիչ կամ     |                   |

|   |ապակողմնորոշիչ պատկեր|խեղաթյուրված           |                   |

|   |                     |տեղեկությունների       |                   |

|   |                     |տարածում               |                   |

|   |                     |2) Արժեթղթերի          |                   |

|   |                     |գնահատման համար էական  |                   |

|   |                     |համարվող               |                   |

|   |                     |տեղեկատվության         |                   |

|   |                     |չբացահայտում           |                   |

|___|_____________________|_______________________|___________________|

|2. |Ցանկացած             |Այնպիսի տեղեկատվության |                   |

|   |տեղեկատվության       |տարածումը, որն         |                   |

|   |տարածումը, որը տվյալ |ուղղակիորեն չի         |                   |

|   |թողարկողի արժեթղթի   |առնչվում արժեթղթին,    |                   |

|   |գնի վերաբերյալ       |սակայն տվյալ արժեթղթի  |                   |

|   |ստեղծում է սխալ կամ  |գնի վերաբերյալ սխալ    |                   |

|   |ապակողմնորոշիչ պատկեր|կամ ապակողմնորոշիչ     |                   |

|   |                     |պատկեր է ստեղծում      |                   |

._____________________________________________________________________.

 

Հավելված 4

«Գնային չարաշահման դեպքերի առկայության

չափանիշները, դրանց արձանագրման համար

հիմք հանդիսացող հանգամանքները և

գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու

գործողությունները» սահմանող Կանոնակարգ

4/17-ի

 

ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Շուկա ստեղծողը պարտավոր է իր, որպես շուկա ստեղծողի, գործառույթների շրջանակներում`

1) առևտրային նստաշրջանի ընթացքում ապահովել երկկողմանի գնանշման անընդհատությունը մրցակցային գներով,

2) երկկողմանի գնանշման հայտերը ներկայացնել մասնակի բավարարման պայմանով,

3) երկկողմանի գնանշման հայտերը ներկայացնել իր անունից և իր հաշվին,

4) իր և թողարկողի միջև առկա` շուկա ստեղծողի պարտավորությունների կատարման հետ կապված ցանկացած տեսակի համաձայնության կամ պայմանավորվածության մասին տեղեկատվությունը բացահայտել կարգավորվող շուկայի օպերատորին` բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքի:

2. Սույն Հավելվածի 1-ին կետի իմաստով երկկողմանի գնանշումը համարվում է`

1) մրցակցային գներով, երբ առքի և վաճառքի գնանշումները կատարվել են կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում,

2) անընդհատությունն ապահոված, երբ երկկողմանի գնանշումն առևտրային համակարգում առկա է եղել կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված ժամանակահատվածում:

3. Շուկա ստեղծողը իր կարգավիճակի վաղաժամկետ դադարեցման դեպքում պարտավոր է դադարեցումից առնվազն 30 օր առաջ տեղեկացնել կարգավորվող շուկայի օպերատորին այդ մասին:

4. Շուկա ստեղծողն իրավունք ունի փոփոխել երկկողմանի գնանշումը կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում:

5. Կարգավորվող շուկայի օպերատորն իր կանոններով կարող է սահմանել սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներից բացառություններ, եթե շուկա ստեղծողի կողմից իր անունից և իր հաշվին կնքված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված չափը:

6. Կարգավորվող շուկայի օպերատորն իր կանոններով կարող է շուկա ստեղծողի համար սահմանել սույն Հավելվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունների կատարումից բացառություններ` Օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտակարգ դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում:

7. Յուրաքանչյուր դասի արժեթղթերի գծով շուկա ստեղծողի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի կարգավորվող շուկայի օպերատորի ինտերնետային կայքում, այդ թվում` սույն Հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

 

(4-րդ հավելվածը լրաց. 11.09.2020 թիվ 149-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.10.2014
N 288-Ն
Որոշում