Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2020 թվականի N 1110-Ա

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները` զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծել սոցիալական և նյութական աջակցության շտաբ (այսուհետ` շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Շտաբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել շտաբի աշխատանքները.

2) ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. հոկտեմբերի 1-ի

N 1110-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ

 

    Է. Աղաջանյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (շտաբի ղեկավար)

 

    Ա. Ավանեսյան    - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Ժամակոչյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

    Ա. Ապիտոնյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ա. Փամբուխչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                      նախարարի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Ժ. Անդրեասյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

տեղակալ

 

    Ա. Աբազյան      - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

Ա. Հովհաննիսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

 

    Ա. Ղազարյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                      նախարարության միգրացիոն ծառայության պետ

 

    Շ. Ներսիսյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Շատվորյան    - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի

                      տեղակալ

 

    Ս. Ամիրյան      - ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի

                      ղեկավարի տեղակալ

 

    Ա. Սարգսյան     - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար

 

Ա. Բարխուդարյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի

մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի

պաշտոնակատար

 

    Ա. Ասոյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

                      աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

 

Ս. Անջարգոլյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր

հանձնակատարի գրասենյակի ղեկավար

 

    Հ. Սարգսյան     - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վ. Այդինյան     - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

 

    Գ. Սահակյան     - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

 

    Լ. Դայան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

 

    Ա. Գրիգորյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

 

    Լ. Աֆրիկյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                      գլխավոր մասնագետ

 

(հավելվածը փոփ. 02.10.2020 թիվ 1120-Ա, 03.10.2020 թիվ 1122-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2020
N 1110-Ա
Որոշում