ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2020 թվականի N 1141-Ա
ԳՆԵԼ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին 2020 թվականի հոկտեմբերի 10-14-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն`Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 11.10.2020 թիվ 1143-Ա որոշում)
2. Գնել Հասրաթյանի` Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնապահպանության ոլորտում վերահսկողության ծառայություններ» միջոցառման ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի 10
Երևան