Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2020 թվականի N 417-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հավելվածի 15-րդ կետից հանել «(7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» և «(1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» բառերը.

2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.

i

«15.1. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.

 

Աղյուսակ N 1

 

(առանց ավելացված արժեքի հարկի)

.___________________________________.

|N  |Մեծությունը |Վճարի չափը        |

|___|____________|__________________|

|1. |    a1      |7 930 դրամ/ամիս   |

|___|____________|__________________|

|2. |    a2      |430 դրամ/ամիս     |

|___|____________|__________________|

|3. |    a3      |0,796 դրամ/կՎտժ   |

|___|____________|__________________|

|4. |    a4      |1,426 դրամ/կՎտժ   |

|___|____________|__________________|

|5. |    a5      |1,602 դրամ/կՎտժ   |

|___|____________|__________________|

|6. |    a6      |0,768 դրամ/կՎտժ   |

|___|____________|__________________|

|7. |    a7      |1,363 դրամ/կՎտժ   |

.___________________________________.»:

 

i

3) Հավելվածի 16-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «սույն կետի» բառերով, իսկ N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ N 1

 

դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)

.__________________________________________________________________.

|N  |Սպառողի սպառման  |Սպառողի ենթակայանի|Սպառողի էլեկտրահաղորդման |

|   |համակարգի լարումը|շահագործման       |գծերի շահագործման        |

|   |                 |փոխհատուցվող      |փոխհատուցվող ծախսերի     |

|   |                 |ծախսերի սահմանային|սահմանային մեծությունը   |

|   |                 |մեծությունը       |                         |

|___|_________________|__________________|_________________________|

|1. |6 (10) կՎ        |    89 217        |         16 522          |

|___|_________________|__________________|_________________________|

|2. |35 կՎ            |   356 867        |         28 087          |

|___|_________________|__________________|_________________________|

|3. |110 կՎ           |   713 734        |         29 739          |

.__________________________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի

    պարտականությունները կատարող`           Ս. Աղինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.11.2020
N 417-Ն
Հրաման