Սեղմել Esc փակելու համար:
{04.12.2020 - 01.04.2021} «ՊԵՏԱԿԱՆ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.12.2020 - 01.04.2021} «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.12.2020  -ից մինչեւ   01.04.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0895.030914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

i

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

1) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է, իսկ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է.

i

2) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված անձինք պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով.

3) միանվագ դրամական օգնության չափը 4500000 դրամ է.

3.1) հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է.

4) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5000 դրամ է.

5) հուղարկավորության նպաստի չափը 700000 դրամ է.

6) թաղման նպաստի չափը 200000 դրամ է.

7) մասնագիտական ստաժում հաշվառվող` որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները` համաձայն N 7 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1498-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

2. Հաստատել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`

1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 2017 թվականի հուլիսի 1-ից հետո մեկամսյա ժամկետում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել դատախազության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակին վերաբերող գործերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հուղարկավորության նպաստը, միանվագ դրամական օգնությունը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

i

1) պետական պաշտոն զբաղեցրած անձ` օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձ.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիք (ընտանիքի անդամ)` պետական պաշտոն զբաղեցրած անձի ամուսինը, մինչև 18 տարեկան երեխան և 18 տարին լրացած զավակը, պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակված` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի (այսուհետ` բնակության վայր) նույն հասցեում հաշվառված ծնողները, քույրը, եղբայրը.

3) զոհված` պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձ.

4) տարածքային բաժին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին.

5) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:

(2-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

3. Հուղարկավորության նպաստը նշանակվում և վճարվում է զոհվածի հուղարկավորությունը կատարած անձին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության նպաստ չի նշանակվում և չի վճարվում, եթե հուղարկավորությունը կազմակերպել է պետությունը:

i

4. Հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով` բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(4-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

5. Զոհվածի հուղարկավորությունը կատարած անձը հուղարկավորության նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված` անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը.

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) զոհվածի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(5-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 08.12.16 թիվ 1250-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված միանվագ դրամական օգնություն նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

7. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) նշանակել և վճարել հուղարկավորության նպաստը.

2) մերժել հուղարկավորության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին` նշելով մերժման պատճառները:

8. Տարածքային բաժինը մերժում է հուղարկավորության նպաստ նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի հուղարկավորության նպաստ ստանալու իրավունք:

i

9. Հուղարկավորության նպաստը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հուղարկավորության նպաստի գումարը փոխանցվում է բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(9-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

10. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին, ընտանիքի` սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափահաս անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա:

i

11. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը, ազգակցական կապը զոհվածի հետ,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.

դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթեր.

3) դիմողի (եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցիչը) չէ) և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթուղթը.

4) զոհվածի մահվան վկայականը.

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

12. Սույն կարգի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

i

13. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) նշանակել և վճարել միանվագ դրամական օգնությունը.

2) մերժել միանվագ դրամական օգնություն նշանակելը և դրա մասին տեղեկացնել զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցչին)` նշելով մերժման պատճառները:

(13-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

14. Տարածքային բաժինը մերժում է միանվագ դրամական օգնություն նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ զոհվածի ընտանիքի անդամը չունի միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք:

(14-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

15. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը փոխանցվում է զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(15-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

16. Տարածքային բաժինը սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 13-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված որոշման մասին` որոշումն ընդունվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու): Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է շահառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելը մերժելու հիմքերը վերացնող փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(16-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

17. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը նշանակելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն կազմվում է հուղարկավորության նպաստին կամ միանվագ դրամական օգնությանը վերաբերող գործ:

(17-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(17.1-ին կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի «զոհվածի ընտանիքի անդամի նրա օրինական ներկայացուցչի» մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնությունը ստանալու իրավունք ունեցող այլ անդամին «զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին:

(17.2-րդ կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(17.3-րդ կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տրվող ժամանակահատվածներում և մասնագիտական ստաժում հաշվառվում են 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածները:

i

3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 3-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:

(3-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 26.05.16 թիվ 542-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

i

4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերում նշված` կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվում են դատախազի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի (այդ թվում` քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայության քննիչի (այդ թվում` քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները, ինչպես նաև`

1) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների` դասային աստիճան ունեցող աշխատողների, դատախազության համակարգում քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակվելու դեպքում` մինչև այդ պաշտոնում նշանակվելը պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(4-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1382-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

i

4.1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(4.1-ին կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

5. Կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում է օրացուցային հաշվարկով` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1098-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/)

i

6. Օրենքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս` մասնագիտական ստաժում հաշվառվում են օրենքի N 1 հավելվածում նշված պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը` ներառյալ սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածները:

(6-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

7. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս` մասնագիտական ստաժում հաշվառվում են այդ պաշտոնում աշխատած և սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածները:

i

8. Դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, քննչական կոմիտեի ծառայողին և նրանց ընտանիքների անդամներին նշանակվող կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար մասնագիտական ստաժում հաշվառվում են սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև այդ մասի 1-4-րդ կետերում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(8-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

i

8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս` պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում` չորրորդ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:

(8.1-ին կետը լրաց. 09.10.14 թիվ 1098-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/)

9. Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում, ինչպես նաև մասնագիտական ստաժում հաշվառվում է պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև տվյալ պաշտոնից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում`

1) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը` ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի.

2) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը` ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածներում չընդգրկված` յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված յուրաքանչյուր 12 ամիսը հաշվարկվում է որպես մեկ տարվա մասնագիտական ստաժ:

10. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` մասնագիտական ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

i

11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:

(11-րդ կետը լրաց. 09.10.14 թիվ 1098-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/)

i

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:

(12-րդ կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

i

1) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության «այսուհետ` ծառայություն» հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.

2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ կամ 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ:

(1.1-ին կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

2. Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար պետական պաշտոն զբաղեցրած անձն անձամբ Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին) է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ` բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը.

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու` իր պարտավորության մասին «կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում».

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին.

3) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակի իրավունք տվող պետական պաշտոն զբաղեցնելը (պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) հիմքերը հաստատող փաստաթղթեր (բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքերով կենսաթոշակի իրավունք տվող դեպքերի), պետական պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

4) օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում`

ա. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,

բ. պետական պաշտոն զբաղեցրած անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ վնասվածք, խեղում ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարել է իր պաշտոնական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(2-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1098-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/,

16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

i

3. Այլ օրենքներով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ` նպաստ) ստանալու իրավունք ունեցող անձն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելու մասին դիմումը ներկայացնում է տարածքային բաժին: Այս դեպքում օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվելու օրվանից այլ օրենքներով նշանակված կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:

(3-րդ կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն որոշում)

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնում է խնամակալը` դիմումին կցելով նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը:

i

5. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ` զոհված)`

1) 18 տարին չլրացած երեխան.

2) 18 տարին լրացած զավակը` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը.

3) մահվան օրվա դրությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ համատեղ նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` 18 տարին չլրացած եղբայրը, քույրը և թոռը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

5) մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

6) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող և 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում.

7) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի` 14 տարին չլրացած և օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում:

(5-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

6. Զոհվածի ընտանիքի` սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ:

7. Զոհվածի ընտանիքի` սույն կարգի 5-րդ կետում նշված անձի (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է իրեն: Այս դեպքում կենսաթոշակի` ընտանիքի անդամի բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

i

8. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար` զոհվածի ընտանիքի` սույն կարգի 5-րդ կետում նշված գործունակ անդամներից մեկը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը.

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու` իր պարտավորության մասին «կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում».

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

6) ըստ անհրաժեշտության`

ա. զոհվածի երեխայի, զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,

բ. զոհվածի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

գ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված` ամուսնու կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալությունը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

դ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող` 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

ե. ամուսնության վկայականը,

զ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

(8-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

9. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար:

10. Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի անունից սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դիմումները ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը` ներկայացնելով օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

11. Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է`

i

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն որոշումներ)

i

12. Աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին, նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում` դադարեցնելու օրվանից: Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ, ապա վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(12-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցները:

(13-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 26.05.16 թիվ 542-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

14. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով դիվանագիտական ծառայության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

(14-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

i

15. Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

16. Օրենքով նշանակված կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:

17. Օրենքով սահմանված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակի վճարումը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով զինվորական կենսաթոշակի համար սահմանված դեպքերում և կարգով:

i

18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը 2018 թվականի ապրիլի 9-ին և դրանից հետո դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ պաշտոնն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(18-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն որոշումներ)

19. Սույն կարգի 18-րդ կետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կամ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով կամ քննչական կոմիտեի ծառայողին կենսաթոշակ է նշանակվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձն օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակումից հետո անցնել է զինվորական ծառայության (Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմում), նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնի, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) կամ դատավորի պաշտոնում:

(20-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

i

21. Սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է աշխատանքից ազատվելուց (հանրային պաշտոնից կամ հանրային ծառայության պաշտոնից ազատվելուց, զինվորական ծառայությունից ազատվելուց, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) կամ դատավորի պաշտոնից ազատվելուց) հետո մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս` մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը վերահաշվարկվում են այդ մասով սահմանված կարգով` հաշվի առնելով անձի զբաղեցրած վերջին պաշտոնը և այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական ստաժը: Եթե օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով կենսաթոշակ նշանակելուց հետո անձը զբաղեցրել է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն, ապա սույն կետի համաձայն` նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը և կենսաթոշակի չափը այդ ստաժի համար վերահաշվարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

(21-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

i

22. Օրենքով կենսաթոշակ նշանակելուց հետո կրկին օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոն զբաղեցնելու և պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

(22-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

23. Օրենքով նշանակված` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում` լիազորագրով):

i

24. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը փոխվելու դեպքում` հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և գործակիցը փոխվելու ամսվա 1-ից:

(24-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

i

24.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված հիմքերով մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են կենսաթոշակառուի գրավոր դիմումի և ներկայացրած փաստաթղթերի հիման վրա` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն կենսաթոշակ նշանակելու օրվա դրությամբ ունի օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք «բավարարում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված պահանջները»:

(24.1-ին կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

25. Զոհվածի ընտանիքի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամի պահանջով առանձնացված բաժնեմասը վերահաշվարկվում է օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկելու, ինչպես նաև օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թիվը փոխվելու դեպքում: Եթե կենսաթոշակը վճարվում է բաժնեմասով, ապա կենսաթոշակը բաժնեմասով ստացողի մահվանը հաջորդող ամսվա 1-ից բաժնեմասը վճարվում է զոհվածի ընտանիքի` կենսաթոշակը բաժնեմասով ստացող մյուս անդամներին:

26. Բնակության վայրը փոխելու (բնակչության պետական ռեգիստրում նոր բնակության վայրի հասցեում հաշվառվելու) դեպքում կենսաթոշակառուն դիմում է նոր բնակության վայրի տարածքային բաժին` կենսաթոշակը նոր բնակության վայրի հասցեում վճարելու համար:

i

27. Օրենքով նշանակված կենսաթոշակից պահումներ կատարվում, և ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում են վերականգնվում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմաններով, կարգով և չափով:

(27-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1382-Ն որոշում)

28. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված կարգով: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին վճարվում է կենսաթոշակի` մասնագիտական ստաժով հաշվարկված մասը:

i

29. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (կենսաթոշակառուի) մահվան դեպքում թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձը ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում).

բ. ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ թաղման նպաստը.

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին:

(29-րդ կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն որոշումներ)

i

30. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակառուի բնակության վայրը փոխելու, կենսաթոշակը բաժնեմասով վճարելու, թաղման նպաստը նշանակելու, չվճարված կենսաթոշակը վճարելու և օրենքով սահմանված այլ դեպքերում տարածքային բաժին դիմելու դեպքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու), ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա որոշումներ ընդունելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված կարգով:

31. Կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով:

32. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմելու դեպքում անձը, բացի սույն կարգով սահմանված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

33. Սույն կարգով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

34. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

35. Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

i

37. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, ինչպես նաև դատախազի ընտանիքի անդամներին մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, օրենքի 9-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով` անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել նախկին չափով: Այս դեպքում սույն կետում նշված` հաշմանդամության կենսաթոշակները, ինչպես նաև հատուկ քննչական ծառայության ծառայողի և դատախազի ընտանիքների անդամներին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս` օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի նկատմամբ կիրառվում են զինվորական կենսաթոշակների համար սահմանված տոկոսաչափերը:

(37-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն որոշում)

38. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս (կենսաթոշակ վճարելը վերսկսելիս)` սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված (մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված) կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

i

39. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դիմումը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացվելու դեպքում` օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

(39-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1319-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատախազի, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելու դեպքում հաշվարկային աշխատավարձը հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

i

2. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի (այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված անձի) հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները` դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(2-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1382-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն որոշումներ)

3. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար`

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 428070 դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսի չափով.

4) մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսի չափով.

8) Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսի չափով.

9) Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսի չափով.

10) մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսի չափով:

4. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ`

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

5. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

i

6. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+0.04xՍxԴԱՀ)x0.9 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 3-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող` սույն կարգի 4-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:

(6-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն որոշում)

i

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի (այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված անձի) հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(7-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1382-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն որոշումներ)

i

8. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հետևյալ չափերը`

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:

(8-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

9. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար, ելնելով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ`

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2014
N 895-Ն
Որոշում