Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-81-Ո-176

2020թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի աղյուսակի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն քրեական մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործեր» սյունակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բաժնի «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» վերտառությամբ 6-րդ տողն ուժը կորցրած ճանաչել:

i

3) Որոշման 3-րդ հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«10. Առանձին տեսակի գործերի բաշխումը և վերաբաշխումը Մասնագիտացված դատավորների միջև կատարվում է «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված կարգով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. դեկտեմբերի 14

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.12.2020
N ԲԴԽ-81-Ո-176
Որոշում