ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 02-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի (այսուհետ` Կարգ) ամբողջ տեքստում օգտագործվող «Կարգապահական, ՈՒսումնական հարցերի հանձնաժողովներ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «էթիկայի և կարգապահական հարցերի, Ուսումնական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
2. Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. ժողովն իր գործունեությունն իրականացնում է առկա կամ հեռակա նիստերի միջոցով:
Հեռակա նիստերն անց են կացվում տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ գրավոր ընթացակարգով:»:
3. Կարգը լրացնել նոր 9.1 կետով.
i
«9.1 ժողովի հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ժողովի հանձնաժողովի նախագահի դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից հրավիրվում է արտահերթ ժողով»:
i
4. Կարգի 10-րդ և 17-րդ կետերում «9-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերով:
i
5. Կարգի 11-րդ կետում «Ժողովը» բառը փոխարինել «Ժողովի առկա նիստը» բառերով:
i
6. Կարգի 18-րդ և 20-րդ կետերում «ժամանակի և վայրի մասին» բառերը փոխարինել «անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին» բառերով:
7. Կարգի 20-րդ կետի 2-րդ պարբերությունում «վայրի և ժամանակի մասին» բառերը փոխարինել «անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին» բառերով:
i
8. Կարգի 21-րդ կետում «նիստին» բառը փոխարինել «առկա և հեռակա նիստերին» բառերով:
i
9. Կարգի 24-րդ կետի 1-ին ենթակետում «կայացմանը» բառից հետո լրացնել», այդ թվում` մասնակցել Ժողովի հեռակա նիստերին» բառերը:
i
10. Կարգում լրացնել նոր` «Ժողովի հեռակա նիստերի անցկացումը տեխնիկական միջոցների կիրառմամբ» վերտառությամբ բաժին` 36.1-36.3-րդ կետերով.
«Ժողովի հեռակա նիստերի անցկացումը տեխնիկական միջոցների կիրառմամբ
36.1. Եթե Դեպարտամենտի կողմից Ժողովի անդամների համար ապահովվում են համապատասխան տեխնիկական միջոցներ, ապա ժողովի նիստերը կարող են անցկացվել հեռակա` տեխնիկական միջոցների կիրառմամբ, հետևյալ դեպքերում.
1) ռազմական կամ արտակարգ դրության, բնակչության առողջության պահպանման, անվտանգության, այդ թվում` Ժողովի անդամների կամ դատարանի աշխատակազմի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված,
2) Ժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով,
3) Ժողովի հանձնաժողովի պահանջով,
4) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ` այլ անհրաժեշտ դեպքերում:
36.2. Տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստերի անցկացման դեպքում գործում են սույն կարգի 26-36-րդ, իսկ որոշումների ընդունման կարգի մասով` 40-45-րդ կետերով սահմանված կարգավորումներն այնքանով, որքանով կիրառելի են տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստերի նկատմամբ:
Տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստ անցկացնելու դեպքում ժողովը վարողն իրականացնում է սույն կարգի 22-րդ կետում նշված գործողություններն այնքանով, որքանով դրանք կիրառելի են տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստի ընթացքում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով նիստի բնականոն գործընթացի ապահովման համար անհրաժեշտ այլ գործողություններ:
36.3. Տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստերի անցկացումն ապահովելու նպատակով Դեպարտամենտը Ժողովի անդամներից յուրաքանչյուրի համար ապահովում է հասանելիություն տեխնիկական այնպիսի միջոցի, որը ժողովի անդամին տալիս է ձայն խնդրելու, ելույթ ունենալու, ինչպես նաև բաց քվեարկությամբ Ժողովի մյուս անդամների հետ ժողովին միաժամանակ մասնակցելու և էլեկտրոնային եղանակով «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հնարավորություն:»:
i
11. Կարգում լրացնել նոր` «Ժողովի հեռակա նիստերի անցկացումը գրավոր ընթացակարգով» վերտառությամբ բաժին` 36.4-36.8-րդ կետերով.
«ժողովի հեռակա նիստերի անցկացումը գրավոր ընթացակարգով
36.4. Բաց քվեարկությամբ ընդունվող որոշումների դեպքում Ժողովի հեռակա նիստերը կարող են անցկացվել գրավոր ընթացակարգով` սույն Կարգի 36.1-րդ կետով սահմանված դեպքերում:
36.5. Գրավոր ընթացակարգով հեռակա նիստի անցկացման նպատակով ժողովի օրակարգը, քննարկվող հարցի վերաբերյալ Ժողովի որոշման նախնական նախագիծը Ժողովը վարողի կողմից Դեպարտամենտի միջոցով ուղարկվում է ժողովի անդամներին` սահմանելով ողջամիտ ժամկետ կարծիք ներկայացնելու համար:
36.6. Սահմանված ժամկետից հետո ժողովի անդամների կարծիքներն ամփոփելուց հետո վերջնական նախագիծը` կարծիքների ամփոփաթերթի հետ միասին, ուղարկվում է Ժողովի անդամներին` քվեարկության:
36.7. Վերջնական նախագիծը ստանալուց հետո ժողովի անդամները ստորագրում են քվեաթերթիկը` կողմ կամ դեմ լինելու մասին` քվեարկված քվեաթերթիկն ուղարկելով Դեպարտամենտի կենտրոնական մարմնին:
36.8. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմում է Դեպարտամենտի ղեկավարը և իր ստորագրությամբ ներկայացնում է Ժողովը վարողին` վերջինիս ստորագրությամբ հաստատման: Արձանագրությունը` ստորագրված քվեաթերթիկների հետ միասին, դրվում է ծրարի մեջ, փակվում և հանձնվում Դեպարտամենտին` պահպանության համար: Փակ ծրարն ստորագրվում է Դեպարտամենտի ղեկավարի և Ժողովը վարողի կողմից:
Քվեարկության արդյունքների վերաբերյալ ժողովի անդամները ծանուցվում են Դեպարտամենտի կողմից:»:
i
12. Կարգի 41-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «ձեռք բարձրացնելու միջոցով» բառերից հետո լրացնել «, տեխնիկական միջոցի կիրառմամբ` էլեկտրոնային եղանակով, կամ քվեաթերթիկով` գրավոր ընթացակարգի դեպքում» բառերը:
13. Կարգի 41-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «Ժողովը վարողը» բառերից հետո լրացնել «` Դեպարտամենտի օժանդակությամբ» բառերով:
i
14. Կարգի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ժողովի կողմից ընտրությունները, բացառությամբ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության, իրականացվում են գաղտնի քվեարկությամբ: Բոլոր տեսակի ընտրություններն անցկացվում են առկա նիստերի ընթացքում կազմակերպվող քվեարկությունների միջոցով:
Ռազմական կամ արտակարգ դրության, բնակչության առողջության պահպանման, անվտանգության, այդ թվում` Ժողովի անդամների կամ դատարանի աշխատակազմի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` Ժողովը վարողը կարող է սահմանել քվեարկության ժամանակացույց, որում նշվում է ըստ դատարանների քվեարկող դատավորների անունները և քվեարկության ժամանակահատվածը:»:
15. Կարգի 47-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.
i
«Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության համար քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով կամ անվանական քվեաթերթիկներով:»:
i
16. Կարգի 49-րդ կետում «թեկնածուները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները»:
17. Կարգում լրացնել նոր 52.1 կետ.
i
«52.1. Դեպարտամենտի ղեկավարը Ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ ժողովի անդամներին է տրամադրում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական եզրակացությունը:»:
i
18. Կարգի 69-րդ կետում «50-րդ մասի» բառերը փոխարինել «50-րդ կետի» բառերով:
i
19. Կարգի 74-րդ կետում «54-71-րդ մասերով» բառերը փոխարինել «54-71-րդ կետերով» բառերով:
i
20. Կարգի «էթիկայի և կարգապահական հարցերի, Ուսումնական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների ընտրությունը» բաժնում լրացնել նոր 76.1 կետ.
«76.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության դեպքում գործում են նաև սույն կարգի 47-րդ կետով սահմանված առանձնահատկությունները:»:
i
21. Կարգում լրացնել նոր` «Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ինքնառաջադրումը կամ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրումը» բաժին` 76.2-76.10 կետերով.
«Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ինքնառաջադրումը կամ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրումը
76.2. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները կարող են առաջադրվել ինքնառաջադրմամբ, դատավորի կողմից առաջադրմամբ կամ Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:
76.3. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:
76.4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:
76.5. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների` հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
76.6. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների` ինքնառաջադրման կամ դատավորի կողմից առաջադրման դեպքում Դեպարտամենտի կողմից հանձնաժողովի անդամի ընտրությունից առաջ ողջամիտ ժամկետում հրապարակվում է հայտարարություն` թեկնածուների ինքնառաջադրման կամ դատավորի կողմից առաջադրման վերաբերյալ:
76.7. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ինքնառաջադրման դեպքում թեկնածուն Դեպարտամենտ է ներկայացնում դիմում` կցելով.
1) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) թեկնածուի 3x4 մմ չափսի երկու գունավոր լուսանկար.
3) թեկնածուի կենսագրությունը և գործունեության մասին տվյալները.
4) թեկնածուի գրավոր համաձայնությունը` իր կենսագրությունը և գործունեության մասին տվյալները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ.
5) իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.
6) գիտական աստիճանի առկայությունը և (կամ) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում` աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.
7) համաձայնություն` իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:
76.8. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի` դատավորի կողմից առաջադրվելու դեպքում դատավորը Դեպարտամենտ է ներկայացնում դիմում և 76.7 կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի գրավոր համաձայնությունը` դատավորի կողմից որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:
76.9. Դեպարտամենտը ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և թերություններ հայտնաբերելու դեպքում տրամադրում է մեկօրյա ժամկետ` թերությունները շտկելու համար:
Դեպարտամենտը մերժում է Դատական օրենսգրքով սահմանված պահանջներին չհամապատասխանող թեկնածուի դիմումը:
76.10. Դեպարտամենտը ներկայացված դիմումներն ամփոփում և ժողովի անդամներին է ներկայացնում ընտրությունից առաջ ողջամիտ ժամկետում:»:
22. Հաստատել Ուսումնական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության քվեաթերթիկների ձևերը` համաձայն հավելված 1-ի:
i
23. Հաստատել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության քվեաթերթիկների ձևերը` համաձայն հավելված 2-ի:
24. Հաստատել գրավոր ընթացակարգով ժողովի հեռակա նիստերի անցկացման ժամանակ որոշումների ընդունման քվեաթերթիկի ձևը` համաձայն հավելված 3-ի:
25. Որոշումն ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից:
26. Գրավոր ընթացակարգով ժողովի հեռակա նիստերի անցկացման վերաբերյալ կարգավորումները տարածվում են 2020 թվականի մայիսի 26-ից հետո ընդունվող որոշումների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2020 թ. հունիսի 3
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
«Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
գործունեության կարգը
հաստատելու մասին»
2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ
որոշման մեջ փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին»
2020 թ. հունիսի 3-ի թիվ 01
որոշման
«Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
գործունեության կարգը
հաստատելու մասին»
2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ
որոշման
Ձև 1
Մի քանի թեկնածուների քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ
Քվեաթերթիկ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
(նշվում է համապատասխան հանձնաժողովի անվանումը)
ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________.
|Հ/հ|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը | Կողմ |
|___|________________________________________________|____________|
|1 |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|
|___|________________________________________________|____________|
|2 |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|
|___|________________________________________________|____________|
|3 |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|
._________________________________________________________________.
Ձև 2
Մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
(նշվում է համապատասխան հանձնաժողովի անվանումը)
ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.__________________________________________________________________.
|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |Կողմ | Դեմ |
|________________________________________|____________|____________|
|Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, |Նշումի համար|Նշումի համար|
|հայրանունը | | |
.__________________________________________________________________.
«:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
«Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
գործունեության կարգը
հաստատելու մասին»
2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ
որոշման մեջ փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին»
2020 թ. հունիսի 3-ի թիվ 01
որոշման
«Հավելված 4
«Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
գործունեության կարգը
հաստատելու մասին»
2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ
որոշման
Ձև 1
Մի քանի թեկնածուների քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ
Քվեաթերթիկ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________.
|Հ/հ|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը | Կողմ |
|___|________________________________________________|____________|
|1 |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|
|___|________________________________________________|____________|
|2 |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|
|___|________________________________________________|____________|
|3 |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|
._________________________________________________________________.
Ժողովի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը`
__________________________________________
Ձև 2
Մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.__________________________________________________________________.
|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |Կողմ | Դեմ |
|________________________________________|____________|____________|
|Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, |Նշումի համար|Նշումի համար|
|հայրանունը | | |
.__________________________________________________________________.
Ժողովի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը`
__________________________________________»:
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
«Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
գործունեության կարգը
հաստատելու մասին»
2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ
որոշման մեջ փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին»
2020 թ. հունիսի 3-ի թիվ 01
որոշման
«Հավելված 5
«Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
գործունեության կարգը
հաստատելու մասին»
2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ
որոշման
ՁԵՎ
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԺՈՂՈՎԻ ՀԵՌԱԿԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ
Գրավոր ընթացակարգով հեռակա նիստի ժամանակ քվեարկության դրված որոշման նախագծի անվանումը`
___________________________________________________
___________________________________________________
._________________________.
| Կողմ | Դեմ |
|____________|____________|
|Նշումի համար|Նշումի համար|
._________________________.
Ժողովի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը`
__________________________________________»: