Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 դեկտեմբերի 2020 թվականի N 119

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը իրականացնում է այլ օժանդակ տրանսպորտային գործունեություն և ծառայության դիմաց համաձայն պայմանագրի ստանում է միջնորդավճար ԱՄՆ դոլարով: Յուրաքանչյուր ամսվա համար Ա/Ձ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց դուրս է գրվում ծառայությունների մատուցման հաշիվ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը ԱՄՆ դոլարով: Հետագայում այդ դոլարը փոխանցվում է ֆիզիկական անձի հաշվին (ոչ որպես անհատ ձեռնարկատեր):

i

Վերոնշյալ դեպքում Ա/Ձ-ի դոլարային հաշվից սեփական հաշվին իրականացված դոլարային փոխանցումը հակասում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքին:

 

Պատասխան

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի`

i

- 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է ՀՀ-ում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,

i

- 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով` արժութային գործարքներն այն գործարքներն են, որոնք կապված են` (ա) արժութային արժեքների սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների փոխանցման, ինչպես նաև որպես վճարման միջոց արտարժույթով վճարային փաստաթղթերի օգտագործման հետ, (բ) որպես վճարման միջոց արտարժույթի, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս ՀՀ արժույթի օգտագործման հետ, (գ) արժութային արժեքների` օտարերկրյա պետություններից ՀՀ տարածք փոխադրման, ներմուծման և առաքման, ՀՀ տարածքից դրանց փոխադրման, արտահանման և առաքման հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նշված դեպքում ֆիզիկական անձի հաշիվների (այդ թվում` եթե հաշիվներից մեկը բացված է անհատ ձեռնարկատիրոջ տվյալներով) միջև արտարժույթի փոխանցումը չի համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.12.2020
N 119
Իրազեկման թերթիկ