Սեղմել Esc փակելու համար:
{08.01.2021 - 09.12.2023} «ՀԵՏԲՈՒՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{08.01.2021 - 09.12.2023} «ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.01.2021  -ից մինչեւ   09.12.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 84-Ն

 

«ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված 2

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 84-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 4-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հետբուհական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտական կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված»Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Բաժին 1. Ասպիրանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների` անվճար ուսուցմամբ» բաժնում.

1) սյունակ 2-ում լրացվում են գիտության ճյուղերի և մասնագիտությունների դասիչները,

2) սյունակ 3-ում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 4-ում,

3) սյունակ 5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 6-ում,

4) սյունակ 7-ում լրացվում է ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 8-ում,

5) սյունակ 9-ում լրացվում է թեզի պաշտպանությամբ ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 10-ում,

6) սյունակ 11-ում լրացվում է թեզը պաշտպանության ներկայացրածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 12-ում:

7. «Բաժին 1.1 Ասպիրանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների` վճարովի ուսուցմամբ» բաժնի ցուցանիշները լրացվում են սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան:

8. «Բաժին 2. Ասպիրանտների քանակական շարժը» բաժնում.

1) սյունակ 1-ում լրացվում է հաշվետու տարում բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած և նույն տարում ասպիրանտուրա ընդունվածների թվաքանակը,

3) սյունակ 2-ում լրացվում է վերականգնվածների կամ այլ կազմակերպություններից փոխադրված ասպիրանտների թվաքանակը,

4) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում դուրս մնացած ասպիրանտների թվաքանակը,

5) «200.1» ծածկագրով տողում լրացվում է կանանց թվաքանակը:

9. «Բաժին 3. Օտարերկրացի ասպիրանտների և հայցողների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների` անվճար ուսուցմամբ» բաժնում.

1) սյունակ 2-ում լրացվում են գիտության ճյուղերի և մասնագիտությունների դասիչները,

2) սյունակ 3-ում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 4-ում,

3) սյունակ 5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 6-ում,

4) սյունակ 7-ում լրացվում է ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 8-ում,

5) սյունակ 9-ում լրացվում է թեզի պաշտպանությամբ ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 10-ում,

6) սյունակ 11-ում լրացվում է թեզը պաշտպանության ներկայացրածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 12-ում:

10. «Բաժին 3.1 Օտարերկրացի ասպիրանտների և հայցողների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների` վճարովի ուսուցմամբ» բաժինը լրացվում է սույն հրահանգի 9-րդ կետի դրույթներին համապատասխան:

11. «Բաժին 4. Օտարերկրացի ասպիրանտների և հայցողների թվաքանակը» բաժնում.

1) սյունակ 1-ում լրացվում է երկրի անվանումը,

2) 2-3 սյունակներում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,

3) 4-5 սյունակներում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի, որից սյունակ 6-7-ում` վճարովի ուսուցմամբ սովորողների թվաքանակը,

4) 8-9 սյունակներում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:

12. «Բաժին 4.1 Նրանցից` սփյուռքահայեր» բաժինը լրացվում է սույն հրահանգի 11-րդ կետի դրույթներին համապատասխան:

13. «Բաժին 5. Գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողները, թեկնածուական թեզերի պաշտպանությունը» բաժնում.

1) լրացվում են տվյալներ գիտության թեկնածուի աստիճան հայցողների և թեկնածուական թեզերի պաշտպանության վերաբերյալ (Գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թվաքանակը ներառում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությանը կամ կազմակերպությանը կցված և ինքնուրույն (ասպիրանտուրայի կազմում չընդգրկված) թեզը պաշտպանության ներկայացնող անձանց թվաքանակը:),

2) սյունակ 1-ում լրացվում է գիտության ճյուղի և մասնագիտության անվանումը, իսկ սյունակ 2-ում` դասիչը,

3) սյունակ 3-ում լրացվում է գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, որից սյունակ 4-ում` կանանց թվաքանակը,

4) սյունակ 5-ում լրացվում է թեկնածուական թեզեր պաշտպանած հայցողների թվաքանակը հաշվետու տարում, որից սյունակ 6-ում` կանանց թվաքանակը,

5) սյունակ 7-ում լրացվում է մինչև հաշվետու տարին ասպիրանտուրայում սովորած, թեկնածուական թեզեր պաշտպանած հայցողների թվաքանակը, որից կանանց թվաքանակը` սյունակ 8-ում:

14. «Բաժին 6. Դոկտորանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների` անվճար ուսուցմամբ» բաժնում.

1) սյունակ 1-ում լրացվում է գիտության ճյուղի և մասնագիտության անվանումը, իսկ սյունակ 2-ում` դասիչը,

2) սյունակ 3-ում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից` կանանց թվաքանակը սյունակ 4-ում,

3) սյունակ 5-ում լրացվում է սովորողների թվաքանակն ըստ մասնագիտությունների որից` կանանց թվաքանակը սյունակ 6-ում,

4) սյունակ 7-ում լրացվում է նախատեսված ժամկետից ավելի պատրաստվողների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից` կանանց թվաքանակը սյունակ 8-ում,

5) սյունակ 9-ում լրացվում է ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից` կանանց թվաքանակը սյունակ 10-ում,

6) սյունակ 11-ում լրացվում է թեզի պաշտպանությամբ ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից` կանանց թվաքանակը սյունակ 12-ում,

7) սյունակ 13-ում լրացվում է թեզը պաշտպանության ներկայացրածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից` կանանց թվաքանակը սյունակ 14-ում:

15. Բաժին 6.1-ը, Բաժին 7.-ը և Բաժին 7.1-ը լրացվում են լրացվում են սույն հրահանգի 14-րդ կետի դրույթներին համապատասխան:

16. Բաժին 8.-ը և Բաժին 8.1-ը լրացվում են սույն հրահանգի 11-րդ կետի դրույթներին համապատասխան:

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.12.2023 թիվ 84-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.12.2018
N 84-Ն
Որոշում