Սեղմել Esc փակելու համար:
{23.01.2021 - 08.10.2021} ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.01.2021 - 08.10.2021} ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.01.2021  -ից մինչեւ   08.10.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

23/01/2021 - 08/10/2021

040.1009.240702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2002 թվականի N 1009-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 1 հավելվածի:

i

1.1. «Գյումրու բժշկական ուսումնարան», «Վանաձորի բժշկական ուսումնարան», «Կապանի բժշկական ուսումնարան», «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով համապատասխանաբար առանձնացնել Գյումրի քաղաքի Գորկու N 3, Վանաձոր քաղաքի Վարդանանց N 8, Կապան քաղաքի Շահումյան N 37ա, Դիլիջան քաղաքի ՈՒսանողական N 74 հասցեներում գտնվող շենքերը և շինությունները` դրանց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը, և այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել «Գյումրու պետական բժշկական քոլեջ», «Վանաձորի պետական բժշկական քոլեջ», «Կապանի պետական բժշկական քոլեջ», «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

(1.1-րդ կետը լրաց. 12.02.04 թիվ 134-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

(2-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

i

2.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են`

1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց` գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն` ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.

2) իր մարզի, համայնքի ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.

3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.

4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).

5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.

6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.

8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:

(2.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են`

1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.

6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

(2.2-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

i

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

i

3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:

(3.1-ին կետը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն, 24.10.2019 թիվ 1465-Ն որոշումներ)

i

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում է դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 888-Ն, 13.05.10 թիվ 652-Ն որոշումներ)

i

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի, ըստ քոլեջների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն, 07.06.12 թիվ 735-Ն, 16.01.13 թիվ 83-Ն, 24.10.2019 թիվ 1465-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության պետական, այդ թվում` տարածաշրջանային քոլեջներին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

(6-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 25 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

(որոշումը փոփ. 24.10.2019 թիվ 1465-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 21.01.2021 թիվ 71-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN | Հին անվանումը      |Պետական ոչ առևտրային     |  Լիազորված պետական   |

|ը/կ|                    |կազմակերպության անվանումը|       մարմինը        |

|___|____________________|_________________________|______________________|

| 1 |        2           |            3            |          4           |

|___|____________________|_________________________|______________________|

|1. |Երևանի  պետական     |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |արդյունաբերական     |արդյունաբերական քոլեջ»   |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|2. |Երևանի  պետական     |«Երևանի  տարածաշրջանային |Հայաստանի             |

|   |ճարտարագիտական      |N 1 պետական քոլեջ»       |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|3. |Երևանի              |«Երևանի  ինֆորմատիկայի   |Հայաստանի             |

|   |ինֆորմատիկայի       |պետական քոլեջ» պետական   |Հանրապետության        |

|   |պետական քոլեջ       |ոչ առևտրային             |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|4. |Երևանի  կիրառական   |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |քիմիայի պետական     |տեխնոլոգիական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|5. |Երևանի  թեթև        |«Երևանի  թեթև            |Հայաստանի             |

|   |արդյունաբերության   |արդյունաբերության        |Հանրապետության        |

|   |պետական քոլեջ       |պետական քոլեջ»           |կրթության, գիտության, |

|   |                    |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|6. |Երևան  սննդի        |«Երևան  սննդի            |Հայաստանի             |

|   |արդյունաբերության   |արդյունաբերության        |Հանրապետության        |

|   |պետական քոլեջ       |պետական քոլեջ»           |կրթության, գիտության, |

|   |                    |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|7. |(7-րդ կետն ուժը կորցրել է 29.11.07 թիվ 1577-Ն որոշում)               |

i

|___|____________________|_________________________|______________________|

|8. |Երևանի  պետական     |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |ֆինանսատնտեսագիտական|ֆինանսատնտեսագիտական     |Հանրապետության        |

|   |քոլեջ               |քոլեջ» պետական ոչ        |կրթության, գիտության, |

|   |                    |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|9. |Երևանի  Ն. Աճեմյանի |«Երևանի  տարածաշրջանային |Հայաստանի             |

|   |անվան առևտրի  և     |N 2 պետական քոլեջ»       |Հանրապետության        |

|   |սպասարկման պետական  |                         |կրթության, գիտության, |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|10.|Երևանի  պետական     |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |հումանիտար-         |հումանիտար-տեխնիկական    |Հանրապետության        |

|   |տեխնիկական քոլեջ    |քոլեջ» պետական ոչ        |կրթության, գիտության, |

|   |                    |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|11.|Երևանի  Ա. Բակունցի |«Երևանի  Ա. Բակունցի     |Հայաստանի             |

|   |անվան պետական       |անվան պետական            |Հանրապետության        |

|   |մանկավարժական քոլեջ |մանկավարժական քոլեջ»     |կրթության, գիտության, |

|   |                    |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|12.|Երևանի  պետական     |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |հումանիտար քոլեջ    |հումանիտար քոլեջ»        |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|13.|Երևանի  Ռ. Մելիքյանի|«Երևանի  Ռ. Մելիքյանի    |Հայաստանի             |

|   |անվան պետական       |անվան պետական երաժշտական |Հանրապետության        |

|   |երաժշտական          |ուսումնարան» պետական ոչ  |կրթության, գիտության, |

|   |քոլեջ               |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|14.|Երևանի              |«Երևանի  Ա. Բաբաջանյանի  |Հայաստանի             |

|   |Ա. Բաբաջանյանի անվան|անվան պետական երաժշտա-   |Հանրապետության        |

|   |պետական երաժշտա-    |մանկավարժական            |կրթության, գիտության, |

|   |մանկավարժական       |ուսումնարան» պետական     |մշակույթի և  սպորտի   |

|   |քոլեջ               |ոչ առևտրային             |նախարարություն        |

|   |                    |կազմակերպություն         |                      |

|___|____________________|_________________________|______________________|

|15.|Երևանի              |«Երևանի  Փ. Թերլեմեզյանի |Հայաստանի             |

|   |Փ. Թերլեմեզյանի     |անվան գեղարվեստի պետական |Հանրապետության        |

|   |անվան գեղարվեստի    |ուսումնարան» պետական ոչ  |կրթության, գիտության, |

|   |պետական քոլեջ       |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|16.|Հայաստանի պետական   |«Հայաստանի պետական       |Հայաստանի             |

|   |ճարտարագիտական      |ճարտարագիտական           |Հանրապետության        |

|   |համալսարանի քոլեջ   |համալսարանի քոլեջ»       |կրթության, գիտության, |

|   |                    |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|17.|Գյումրու պետական    |«Շիրակի տարածաշրջանային  |Հայաստանի             |

|   |ճարտարագիտական քոլեջ|պետական քոլեջ»           |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|18.|Գյումրու պետական    |«Գյումրու պետական        |Հայաստանի             |

|   |տեխնիկական քոլեջ    |տեխնիկական քոլեջ»        |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|19.|Գյումրու պետական    |«Գյումրու պետական        |Հայաստանի             |

|   |մանկավարժական քոլեջ |մանկավարժական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|20.|Գյումրու Կարա-      |«Գյումրու Կարա-Մուրզայի  |Հայաստանի             |

|   |Մուրզայի անվան      |անվան պետական երաժշտական |Հանրապետության        |

|   |պետական երաժշտական  |ուսումնարան» պետական ոչ  |կրթության, գիտության, |

|   |քոլեջ               |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|21.|Արթիկի պետական քոլեջ|«Արթիկի պետական քոլեջ»   |Հայաստանի             |

|   |                    |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|22.|Վանաձորի            |«Վանաձորի Ս. Թևոսյանի    |Հայաստանի             |

|   |Ս. Թևոսյանի  անվան  |անվան պետական            |Հանրապետության        |

|   |պետական             |պոլիտեխնիկական քոլեջ»    |կրթության, գիտության, |

|   |պոլիտեխնիկական քոլեջ|պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|23.|Վանաձորի պետական    |«Լոռու տրածաշրջանային    |Հայաստանի             |

|   |տեխնոլոգիական քոլեջ |պետական քոլև»            |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|24.|Վանաձորի            |«Վանաձորի Մ. Թավրիզյանի  |Հայաստանի             |

|   |Մ. Թավրիզյանի անվան |անվան պետական երաժշտական |Հանրապետության        |

|   |պետական արվեստի     |ուսումնարան» պետական     |կրթության, գիտության, |

|   |քոլեջ               |ոչ առևտրային             |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|25.|Ալավերդու պետական   |«Ալավերդու պետական քոլեջ»|Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|26.|Սպիտակի պետական     |«Սպիտակի պետական քոլեջ»  |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|27.|(27-րդ կետն ուժը կորցրել է 21.06.07 թիվ 717-Ն որոշում)               |

i

|___|____________________|_________________________|______________________|

|28.|Գավառի պետական      |«Գավառի պետական          |Հայաստանի             |

|   |երաժշտական          |երաժշտական ուսումնարան»  |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|29.|Սևանի  պետական քոլեջ|«Սևանի  պետական քոլեջ»   |Հայաստանի             |

|   |                    |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|30.|Մարտունու պետական   |«Գեղարքունիքի տարածաշրջա-|Հայաստանի             |

|   |քոլեջ               |նային պետական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|31.|Վարդենիսի պետական   |«Վարդենիսի պետական քոլեջ»|Հայաստանի             |

|   |քոլեջ               |քոլեջ» պետական ոչ        |Հանրապետության        |

|   |                    |առևտրային                |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|32.|Կապանի պետական      |«Սյունքի տարածաշրջանային |Հայաստանի             |

|   |ճարտարագիտական քոլեջ|պետական քոլեջ»           |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|33.|Կապանի պետական      |«Կապանի պետական          |Հայաստանի             |

|   |արվեստի քոլեջ       |երաժշտական ուսումնարան»  |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|34.|Գորիսի պետական      |«Գորիսի պետական          |Հայաստանի             |

|   |մանկավարժական քոլեջ |մանկավարժական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|35.|Սիսիանի պետական     |«Սիսիանի պետական         |Հայաստանի             |

|   |հումանիտար քոլեջ    |հումանիտար քոլեջ»        |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|36.|Սիսիանի պետական     |«Սիսիանի պետական         |Հայաստանի             |

|   |տնտեսագիտական քոլեջ |տնտեսագիտական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|37.|Մեղրու պետական քոլեջ|«Մեղրու պետական քոլեջ»   |Հայաստանի             |

|   |                    |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|38.|Իջևանի  պետական     |«Տավուշի տարածաշրջանային |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական քոլեջ»           |                      |

|   |                    |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|39.|Դիլիջանի պետական    |«Դիլիջանի պետական քոլեջ» |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|40.|Դիլիջանի արվեստի    |«Դիլիջանի արվեստի պետական|Հայաստանի             |

|   |պետական քոլեջ       |ուսումնարան» պետական ոչ  |Հանրապետության        |

|   |                    |առևտրային                |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|41.|Բերդի պետական քոլեջ |«Բերդի պետական քոլեջ»    |Հայաստանի             |

|   |                    |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության  |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|42.|Արմավիրի պետական    |«Արմավիրի պետական        |Հայաստանի             |

|   |ինդուստրիալ-        |ինդուստրիալ-մանկավարժական|Հանրապետության        |

|   |մանկավարժական քոլեջ |քոլեջ» պետական ոչ        |կրթության, գիտության, |

|   |                    |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|43.|Աբովյանի պետական    |«Աբովյանի պետական        |Հայաստանի             |

|   |ճարտարագիտական քոլեջ|ճարտարագիտական քոլեջ»    |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|44.|Հրազդանի պետական    |«Կոտայքի տարածաշրջանային |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական քոլեջ»           |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|45.|Չարենցավանի պետական |«Չարենցավանի պետական     |Հայաստանի             |

|   |քոլեջ               |քոլեջ» պետական ոչ        |Հանրապետության        |

|   |                    |առևտրային                |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|46.|Արմավիրի արվեստի    |«Արմավիրի արվեստի        |Հայաստանի             |

|   |պետական քոլեջ       |պետական ուսումնարան»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|47.|Էջմիածնի պետական    |«Էջմիածնի պետական քոլեջ» |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|48.|Արարատի պետական     |«Արարատի պետական քոլեջ»  |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |Հանրապետության        |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|49.|Եղեգնաձորի պետական  |«Վայոց ձորի տարածաշրջանա-|Հայաստանի             |

|   |քոլեջ               |նային պետական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ               |                      |

|   |                    |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|50.|Երևանի  պետական     |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |գյուղատնտեսական     |գյուղատնտեսական քոլեջ»   |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |

|   |                    |կազմակերպություն         |կրթության, գիտության, |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|51.|Հայկական            |«Հայկական գյուղատնտեսական|Հայաստանի             |

|   |գյուղատնտեսական     |ակադեմիայի քոլեջ»        |Հանրապետության        |

|   |ակադեմիայի քոլեջ    |պետական ոչ առևտրային     |գյուղատնտեսության     |

|   |                    |կազմակերպություն         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|52.|Շիրակի ակադեմիկոս   |«Շիրակի ակադեմիկոս       |Հայաստանի             |

|   |Մ. Թումանյանի անվան |Մ. Թումանյանի անվան      |Հանրապետության        |

|   |պետական             |պետական գյուղատնտեսական  |գյուղատնտեսության     |

|   |գյուղատնտեսական     |քոլեջ» պետական ոչ        |նախարարություն        |

|   |քոլեջ               |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |                      |

|___|____________________|_________________________|______________________|

|53.|Վանաձորի պետական    |«Վանաձորի պետական        |Հայաստանի             |

|   |գյուղատնտեսական     |գյուղատնտեսական քոլեջ»   |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|54.|Ստեփանավանի պրոֆ.   |«Ստեփանավանի պրոֆեսոր    |Հայաստանի             |

|   |Ա. Քալանթարի անվան  |Ա. Քալանթարի անվան       |Հանրապետության        |

|   |պետական             |պետական գյուղատնտեսական  |կրթության, գիտության, |

|   |գյուղատնտեսական     |քոլեջ» պետական ոչ        |նախարարություն        |

|   |քոլեջ               |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|55.|Գավառի պետական      |«Գավառի ակադեմիկոս       |Հայաստանի             |

|   |գյուղատնտեսական     |Ա. Մամաշևի               |Հանրապետության        |

|   |քոլեջ               |«Գավառի պետական          |կրթության, գիտության, |

|   |                    |գյուղատնտեսական քոլեջ»   |                      |

|   |                    |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|56.|Գորիսի պրոֆ.        |«Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի|Հայաստանի             |

|   |Խ. Երիցյանի անվան   |անվան պետական            |Հանրապետության        |

|   |պետական             |գյուղատնտեսական քոլեջ»   |կրթության, գիտության, |

|   |գյուղատնտեսական     |պետական ոչ առևտրային     |                      |

|   |քոլեջ               |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|57.|Արմավիրի            |«Արմավիրի տարածաշրջանային|Հայաստանի             |

|   |Ս. Լուկաշինի անվան  |պետական քոլեջ»           |Հանրապետության        |

|   |պետական             |                         |կրթության, գիտության, |

|   |գյուղատնտեսական     |պետական ոչ առևտրային     |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|58.|Նոր Գեղիի ակադեմիկոս|«Նոր Գեղիի ակադեմիկոս    |Հայաստանի             |

|   |Ա. Աղաջանյանի անվան |Գ. Աղաջանյանի անվան      |Հանրապետության        |

|   |պետական             |պետական գյուղատնտեսական  |կրթության, գիտության, |

|   |գյուղատնտեսական     |քոլեջ» պետական ոչ        |                      |

|   |քոլեջ               |առևտրային                |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|59.|Մասիսի պետական      |«Մասիսի պետական          |Հայաստանի             |

|   |գյուղատնտեսական     |գյուղատնտեսական քոլեջ»   |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|60.|Երևանի  պետական     |«Երևանի  պետական բժշկական|Հայաստանի             |

|   |բժշկական համալսարանի|համալսարանի քոլեջ»       |Հանրապետության        |

|   |քոլեջ               |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|61.|Երևանի  պետական     |«Երևանի  պետական         |Հայաստանի             |

|   |հենակետային բժշկական|հենակետային բժշկական     |Հանրապետության        |

|   |քոլեջ               |քոլեջ» պետական ոչ        |կրթության, գիտության, |

|   |                    |առևտրային                |նախարարություն        |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|62.|Երևանի  «Էրեբունի»  |«Երևանի  «հայ-ամերիկյան  |Հայաստանի             |

|   |պետական բժշկական    |«Էրեբունի» պետական       |Հանրապետության        |

|   |քոլեջ               |բժշկական քոլեջ» պետական  |կրթության, գիտության, |

|   |                    |ոչ առևտրային             |                      |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|63.|«Գյումրու բժշկական  |»Գյումրու պետական        |Հայաստանի             |

|   |ուսումնարան»        |բժշկական քոլեջ»          |Հանրապետության        |

|   |ՊՓԲԸ                |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|64.|«Վանաձորի բժշկական  |»Վանաձորի պետական        |Հայաստանի             |

|   |ուսումնարան»        |բժշկական քոլեջ»          |Հանրապետության        |

|   |ՊՓԲԸ                |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|65.|«Կապանի բժշկական    |»Կապանի պետական բժշկական |Հայաստանի             |

|   |ուսումնարան»        |քոլեջ» պետական ոչ        |Հանրապետության        |

|   |ՊՓԲԸ                |առևտրային                |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|66.|«Դիլիջանի բժշկական  |»Դիլիջանի պետական        |Հայաստանի             |

|   |ուսումնարան»        |բժշկական քոլեջ» պետական  |Հանրապետության        |

|   |ՊՓԲԸ                |ոչ առևտրային             |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|67.|Երևանի  մշակույթի   |«Երևանի  մշակույթի       |Հայաստանի             |

|   |պետական քոլեջ       |պետական քոլեջ»           |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության,            |

|   |                    |կազմակերպություն         |գիտության             |

|   |                    |                         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|68.|Երևանի  պարարվեստի  |«Երևանի  պարարվեստի      |Հայաստանի             |

|   |պետական քոլեջ       |պետական ուսումնարան»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության  |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|69.|Երևանի  էստրադային  |«Երևանի  էստրադային      |Հայաստանի             |

|   |և  ջազային արվեստի  |և  ջազային արվեստի       |Հանրապետության        |

|   |պետական քոլեջ       |պետական քոլեջ»           |կրթության,            |

|   |                    |պետական ոչ առևտրային     |գիտության,            |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|   |                    |                         |                      |

|___|____________________|_________________________|______________________|

|70.|Երևանի  օլիմպիական  |«Երևանի  օլիմպիական      |Հայաստանի             |

|   |հերթափոխի պետական   |հերթափոխի պետական        |Հանրապետության        |

|   |մարզական քոլեջ      |մարզական ուսումնարան»    |կրթության             |

|   |                    |պետական ոչ առևտրային     |գիտության,            |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|71.|Գյումրու օլիմպիական |«Գյումրու օլիմպիական     |Հայաստանի             |

|   |հերթափոխի պետական   |հերթափոխի պետական        |Հանրապետության        |

|   |մարզական քոլեջ      |մարզական ուսումնարան»    |կրթության, գիտության, |

|   |                    |պետական ոչ առևտրային     |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |կազմակերպություն         |                      |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|72.|Աբովյանի պետական    |«Աբովյանի պետական        |Հայաստանի             |

|   |էներգետիկական քոլեջ |էներգետիկական քոլեջ»     |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության, գիտության, |

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

|73.|Արտաշատի պետական    |«Արարատի տարածաշրջանային |Հայաստանի             |

|   |քոլեջ               |պետական քոլեջ»           |Հանրապետության        |

|   |                    |պետական ոչ առևտրային     |կրթության,   գիտության|

|   |                    |կազմակերպություն         |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |                         |նախարարություն        |

|___|____________________|_________________________|______________________|

i

|74.|      -             |«Սպիտակի պետական         |ՀՀ կրթության, գիտութ. |

|   |                    |գյուղատնտեսական քոլեջ»   |մշակույթի և  սպորտի   |

|   |                    |պետական ոչ առևտրային     |նախարարություն        |

|   |                    |կազմակերպություն         |                      |

|___|____________________|_________________________|______________________|

|75.| ---                |«Արագածոտնի տարածաշրջանային      |Հայաստանի     |

|   |                    |պետական քոլեջ» պետական ոչ        |Հանրապետության|

|   |                    |առևտրային  կազմակերպություն      |կրթ. գիտ.     |

|   |                    |(նախկին «Թալինի արհեստագործական  |մշակ և  սպորտի|

|   |                    |ուսումնարան» պետական ոչ          |նախարարություն|

|   |                    |առևտրային  կազմակերպություն)     |              |

._________________________________________________________________________.

(հավելված 1-ը փոփ. 20.02.03 թիվ 182-Ն, 12.02.04 թիվ 134-Ն, 03.11.05 թիվ 2074-Ն, 14.06.07 թիվ 746-Ն, 10.04.08 թիվ 341-Ն, 03.03.11 թիվ 199-Ն, 08.12.11 թիվ 1725-Ն, 07.06.12 թիվ 735-Ն, 01.11.12 թիվ 1425-Ն, 16.01.13 թիվ 83-Ն, 24.10.2019 թիվ 1465-Ն որոշումներ)

 

i

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «_________________________ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «___________________________________________տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` քոլեջ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է:

2. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալ միայն հիմնադրի որոշմամբ:

3. Քոլեջի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «____________________________________ տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «_______________________________________ «ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «_______________________________________ ռեգիօնալնիյ գօսուդառստվեննիյ կօլլեդժ» Գօսուդառստվեննայա Նեկօմմեռչեսկայա Օռգանիզացիյա.

4) ռուսերեն կրճատ` «________________________________________» ԳՆՕ.

5) անգլերեն լրիվ` «__________________________________________regional state college» Noncommercial State Organization.

6) անգլերեն կրճատ` «_________________________________________» NSO:

4. Քոլեջի գտնվելու վայրը` ___________________________________________:

 

5. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներ:

i

8. Քոլեջի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին).

3) քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` քոլեջի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

4) քոլեջի գործադիր մարմինը` քոլեջի տնօրենը (այսուհետ` տնօրեն):

(8-րդ կետը փոփ. 24.10.2019 թիվ 1465-Ն որոշում)

9. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Քոլեջում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

11. Քոլեջում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

 

II. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

14. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով`

1) իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելություն, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը.

2) կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ քոլեջի ուսանողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ.

3) կարող է իրականացնել մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր.

4) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

5) աջակցում է քոլեջի ուսանողական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև քոլեջի ուսանողների մասնակցությանը քոլեջի կառավարմանը և քոլեջի կողմից իրականացվող ծրագրերում.

6) միջոցներ է ձեռնարկում քոլեջի ուսանողների ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար.

7) իրականացնում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր:

15. Քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են`

1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց` գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն` ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.

2) իր մարզի, համայնքի (Երևանում գտնվելու դեպքում նշել` Երևանի) ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.

3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.

4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).

5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.

6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.

8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:

16. Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

17. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալու նրանց մասնակից:

18. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման, պետական հավատարմագրման դեպքում: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ նաև հասարակական հավատարմագրում:

19. Քոլեջի գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) հիմնադրի սահմանած կարգով օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

III. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադիրն ունի քոլեջի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Հիմնադիրն օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1) սահմանում է քոլեջի գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

2) սահմանում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով քոլեջի կողմից տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ նրանց մասնակից դառնալու կարգը.

3) վերակազմակերպում կամ լուծարում է քոլեջը.

4) իրականացնում է այլ լիազորություններ:

21. Լիազորված մարմինն իրականացնում է քոլեջի ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը: Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1) հաստատում է քոլեջի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները.

2) սահմանում է քոլեջի կառավարման համակարգը.

3) սահմանում է քոլեջին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքը.

4) վերահսկողություն է իրականացնում քոլեջին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս քոլեջի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

5) լսում է քոլեջի գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

6) կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.

7) քոլեջի լուծարման դեպքում նշանակում է լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.

8) իրականացնում է այլ լիազորություններ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Խորհուրդը բաղկացած է _____ անդամից (նշել ոչ պակաս, քան 11 և ոչ ավելի, քան 20), որոնց անվանական կազմը սույն կանոնադրության 23-րդ կետով սահմանված կարգով առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

23. Խորհրդի անդամներից`

i

1) _____-ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը) թեկնածությունը լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի մարզի մարզպետը (Երևանում գտնվելու դեպքում նշել Երևանի քաղաքապետը).

2) _____-ին, որում ընդգրկվում են պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.

3) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի մանկավարժական կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն.

4) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի ուսանողների կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի ուսանողական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն:

(23-րդ կետը փոփ. 21.01.2021 թիվ 71-Ն, 07.10.2021 թիվ 1648-Ն որոշումներ)

i

24. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում քոլեջի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, քոլեջի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող):

(24-րդ կետը փոփ. 07.10.2021 թիվ 1648-Ն որոշում)

25. Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:

26. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով`

1) քննարկում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում սույն կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ.

2) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում է խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, քարտուղար.

3) հաստատում է քոլեջի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

4) սահմանում է տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգը, կազմակերպում, անցկացնում է մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուին (թեկնածուներին) ներկայացնում է լիազորված մարմնին.

5) իրականացնում է տնօրենի գործունեության ընթացիկ վերահսկողությունը, քննարկում և հաստատում է նրա հաշվետվությունները.

6) սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կարող է լիազորված մարմնին առաջարկություն ներկայացնել տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

7) քոլեջի իրավասությանը վերապահված ներքին կառավարման հարցերի վերաբերյալ տնօրենին և խորհրդին խորհրդատվական առաջարկություններ (եզրակացություններ) ներկայացնելու նպատակով, տնօրենի առաջարկությամբ, քոլեջի փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, բաժանմունքների վարիչների, մանկավարժների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմից կարող է ստեղծել քոլեջի տնօրինական խորհուրդ, սահմանել դրա իրավասությունը և գործունեության կարգը.

8) քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով, տնօրենի առաջարկությամբ, կարող է ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագիտական խորհուրդներ, ինչպես նաև ամբիոնների, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը.

9) հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագրերը.

10) տնօրենի առաջարկությամբ կարող է սահմանել քոլեջի մանկավարժական աշխատողների նշանակման մրցութային ընթացակարգ, կազմակերպել և անցկացնել մրցույթը.

11) հաստատում է քոլեջի տնօրենի և մանկավարժների գնահատման իրականացմանն ուղղված միջոցառումները.

12) լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները.

13) սահմանում է քոլեջում մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

14) տնօրենի առաջարկությամբ սահմանում է ներքոլեջային կրթաթոշակներ և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև ուսանողական նպաստներ, պետական և ներքոլեջային կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմերը.

15) հիմնադրի սահմանած կարգով որոշում է քոլեջի շահույթի տնօրինման ուղղությունները.

16) տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը.

17) տնօրենի առաջարկությամբ քննարկում և առաջադրում է պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

18) քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմնին.

19) հաստատում է քոլեջի ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

20) լիազորված մարմնի սահմանած նոր նպատակների և տարեկան թիրախների հիման վրա հաստատում է քոլեջի միջնաժամկետ բիզնես-պլանները և տարեկան պլանները.

21) հաստատում է տնօրենի և մանկավարժների պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես նաև պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը.

22) հաստատում է խորհրդի անդամների վերապատրաստման կարիքների գնահատմանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները.

23) հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

24) համաձայնություն է տալիս սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքների կնքման համար, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

25) իրականացնում է այլ լիազորություններ, ինչպես նաև հաստատում է քոլեջի գործունեությունը կանոնակարգող ներքին այլ փաստաթղթեր, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

(2-րդ հավելվածը փոփ. 24.11.11 թիվ 1686-Ն որոշում)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2002
N 1009-Ն
Որոշում