Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՊՈԼԻԿԼԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԱ ...

28.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.02.2021  -ից մինչեւ   28.01.2023  -ը:
 
(ուժը կորցրել է 26.01.2023 թիվ 120-Ն որոշում)

i

040.1275.161109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1275-Ն

i

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1662-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների կառուցվածքին, շահագործմանը և տարածքներին ներկայացվող պահանջներն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների ու կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1662-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը խմբ. 30.10.14 թիվ 1202-Ն որոշում)

(որոշումը փոփ. 31.10.13 թիվ 1197-Ն որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

--------------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 30.10.14 թիվ 1202-Ն որոշման 2-րդ կետի համաձայն սույն որոշման

i

N 1 հավելվածի 5-րդ կետի` կլինիկական աշխատանքային սենյակի մուտքը

սպասասրահից լինելու պահանջը, 6-11-րդ և 14-16-րդ կետերը, ինչպես

նաև N 2 հավելվածի 1-6-րդ բաժինների 2-րդ գլուխների 2-րդ

կետերն ուժի մեջ են մտնում 2015 թվականի մայիսի 13-ին:

--------------------------------------------------------------------------

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1275-Ն որոշման

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունը (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական հաստատություն), որն իրականացնում է թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական, ատամնատեխնիկական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, պարունակում է հինգ և ավելի բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք (մասնագիտացված համալիր սարքավորում) (այսուհետ` համասարք), կոչվում է ստոմատոլոգիական պոլիկլինիկա: Մնացած բոլոր դեպքերում ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը կոչվում է ստոմատոլոգիական կաբինետ:

2. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա ուսումնական հաստատության կլինիկական բազա է, կոչվում է ստոմատոլոգիական կենտրոն: Ստոմատոլոգիական կենտրոնը կարող է լինել միայն մեկ ուսումնական հաստատության կլինիկական բազա:

3. Ստոմատոլոգիական բժշկական հաստատության մուտքի տեսանելի մասում պետք է փակցված լինի «Ստոմատոլոգիական կենտրոն» կամ «Ստոմատոլոգիական պոլիկլինիկա» կամ «Ստոմատոլոգիական կաբինետ» վերտառությամբ ցուցանակ (լիցենզիա ստանալուց հետո):

4. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզիա ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում պետք է իրականացնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

i

5. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը պետք է ունենա սպասասրահ, կլինիկական աշխատանքային սենյակ (մուտքը պետք է լինի սպասասրահից), մանրէազերծման սենյակ, սենյակ աշխատակազմի համար (մեկ համասարքի դեպքում աշխատակազմի սենյակը պարտադիր չէ), ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակ կամ նորագույն ռենտգեն սարք (որը կարող է տեղակայված լինել կլինիկական աշխատանքային սենյակում), հանդերձարան կամ հանդերձապահարան (որը կարող է տեղակայված լինել սպասասրահում կամ աշխատակազմի սենյակում), մատենավարման սենյակ կամ մատենավարման ծառայություն (որը կարող է տեղակայված լինել սպասասրահում կամ աշխատակազմի սենյակում), սանհանգույց: Սպասասրահի, սանհանգույցի, մանրէազերծման սենյակի, աշխատակազմի համար նախատեսված սենյակի առկայության պահանջը պարտադիր չէ շարժական ստոմատոլոգիական ծառայության համար, մատենավարման ծառայությունն իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված գործունեության վայրում:

(5-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 149-Ն որոշում)

6. Ստոմատոլոգիական բժշկական հաստատության համար նախատեսված սպասասրահը մեկ և երկու համասարքի դեպքում պետք է զբաղեցնի նվազագույնը 6 քառ. մետր տարածք, երեք և չորս համասարքի դեպքում այն պետք է զբաղեցնի նվազագույնը 10 քառ. մետր, հինգ և ավել համասարքի դեպքում, ինչպես նաև պոլիկլինիկայի և կենտրոնի դեպքում` նվազագույնը 20 քառ. մետր:

i

7. Մեկ համասարք պարունակող կլինիկական աշխատանքային սենյակը պետք է զբաղեցնի նվազագույնը 11 քառ. մետր տարածք, միևնույն սենյակում միևնույն տեսակի ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար յուրաքանչյուր լրացուցիչ համասարքի առկայության դեպքում սենյակի չափը ավելանում է նվազագույնը 9 քառ. մետր տարածքով, կլինիկական աշխատանքային մեկ սենյակում կարող է իրականացվել բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական ծառայության միայն մեկ տեսակ: Սույն պահանջները պարտադիր չեն շարժական ստոմատոլոգիական ծառայության համար:

(7-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 149-Ն որոշում)

8. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումը պետք է իրականացնի միևնույն բժշկական հաստատության տարածքում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը պետք է լինի առանձին:

9. Ստոմատոլոգիական բժշկական հաստատության աշխատակազմի համար նախատեսված սենյակը երկու և երեք համասարքի դեպքում պետք է զբաղեցնի նվազագույնը 6 քառ. մետր տարածք, չորս և ավելի համասարքի դեպքում` նվազագույնը 10 քառ. մետր:

10. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակում, որտեղ իրականացվում է ռենտգենոգրաֆիա սովորական թաղանթով, առանց ուժեղացնող էկրանի, նախատեսվում է միջամտությունների սենյակ 6 քառ. մետր տարածքով, իսկ միջամտությունների սենյակում մեկից ավելի ռենտգեն սարքերի առկայության դեպքում յուրաքանչյուր սարքի համար նախատեսվում է լրացուցիչ 4 քառ. մետր տարածք:

i

11. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված ցանկին համապատասխան անհետաձգելի բժշկական օգնության պարագաներ և դեղեր (լիցենզիա ստանալուց հետո):

12. Ռենտգենաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ է գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման լիցենզիայի առկայությունը, իսկ արտաքին մակերեսից մեկ մետր հեռավորության վրա իոնացնող ճառագայթման կլանված դոզայի 0.25 mGy/h հզորությունից փոքր կամ հավասար հզորությամբ ստոմատոլոգիական ռենտգենյան սարքերի համար` իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքի պատճենը` տրված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից:

13. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված համապատասխան ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակ կամ նորագույն ռենտգեն սարք, որն իր տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն կարող է տեղադրվել կլինիկական աշխատանքային սենյակում:

14. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում բժշկական թափոնների վարումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված` բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

15. Ստոմատոլոգիական բժշկական հաստատության սենքերը պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ:

16. Ստոմատոլոգիական բժշկական հաստատության տարածքներն ունեն գործառնական կապ, եթե գտնվում են միևնույն շենքի կամ շինության տարածքում, ունեն մեկ ընդհանուր մուտք, ընդ որում` տարբեր հարկերում լինելու դեպքում տեղակայված են իրար անմիջապես հաջորդող հարկերում:

17. Հասարակական շենքերի, վարչական շենքերի տարածքներում գործող ստոմատոլոգիական բժշկական հաստատության համար առանձին սպասասրահ և սանհանգույց պարտադիր չեն, եթե դրանցում կան ընդհանուր օգտագործման սպասասրահ և սանհանգույց` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն:

18. Այլ լիցենզավորված բժշկական հաստատությունում կազմակերպվող առանձին ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կարող է օգտվել տվյալ հաստատությունում առկա սպասասրահից, հանդերձարանից, սանհանգույցից և մանրէազերծման սենյակից` ունենալով առանձին մանրէազերծման սարքավորումներ և նյութեր` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեխնիկական հագեցվածության և որակավորման պահանջներն ու պայմանները տարածվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների վրա:

20. Մանկական ստոմատոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի առանձին կլինիկական աշխատանքային սենյակում:

21. Ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա բժշկական օգնության և սպասարկման տեսակը ներառում է թերապևտիկ ստոմատոլոգիական և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակները:

22. Ընտանեկան ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակը ներառում է թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակները:

23. Իմպլանտալոգիական մեթոդ կարող են կիրառել այն ստոմատոլոգիական կաբինետները, որոնք սահմանված կարգով ստացել են վիրաբուժական կամ ընդհանուր կամ ընտանեկան ստոմատոլոգիական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

24. Իմպլանտալոգիական մեթոդը կարող է կիրառվել դիմածնոտային վիրաբույժի, ինչպես նաև վիրաբույժ-ստոմատոլոգի կողմից կամ ընտանեկան ստոմատոլոգի և ինտերնատուրան ավարտած բժիշկ-ստոմատոլոգի կողմից` երեք և ավելի տարվա մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժի և իմպլանտալոգիայի գծով վեցամսյա մասնագիտական վերապատրաստման վկայականի առկայության պարագայում:

25. Այն ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը, որը լիցենզիայի հիման վրա իրականացնում է օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, սակայն չունի ատամնատեխնիկական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա, ատամնատեխնիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվող ծառայությունները կարող է ձեռք բերել ատամնատեխնիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանցից` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն:

26. Այն ստոմատոլոգիական բժշկական հաստատությունը, որն իրականացնում է օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, սակայն չունի օրթոպանտոմոգրաֆիկ սարք, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքում է պայմանագիր համապատասխան լիցենզիա ունեցող ռենտգենաբանական և ճառագայթային ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում օրթոպանտոմոգրաֆիկ ախտորոշում իրականացնող այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ:

27. Միայն ատամնատեխնիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձի գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 2 հավելվածի XII և XIII բաժինների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները պարտադիր չեն:

28. Անշարժ կառույցներ և շարժական կառույցներ պատրաստող ատամնատեխնիկական լաբորատորիաները ձուլվածքներ ձեռք բերելու նպատակով` օրենքով սահմանված կարգով պայմանագրեր են կնքում ատամնատեխնիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց հետ:

29. Ստոմատոլոգիական բժշկական հաստատության յուրաքանչյուր բուժքույր կարող է միաժամանակ սպասարկել միևնույն կլինիկական սենյակում գտնվող մինչև երկու համասարք:

i

30. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման և (կամ) ընտանեկան ստոմատոլոգիական և (կամ) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա և (կամ) թերապևտիկ ստոմատոլոգիական և (կամ) վիրաբուժական ստոմատոլոգիական և (կամ) օրթոպեդիկ ստոմատոլոգիական և (կամ) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական և (կամ) մանկական թերապևտիկ ստոմատոլոգիական և (կամ) մանկական վիրաբուժական ստոմատոլոգիական և (կամ) մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակով լիցենզիայի առկայության դեպքում:

(30-րդ կետը լրաց. 11.02.2021 թիվ 149-Ն որոշում)

31. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով լիցենզավորվելու դեպքում գործունեությունն իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված տեսակով (տեսակներով) և ներկայացված բուժաշխատողների կողմից:

(31-րդ կետը լրաց. 11.02.2021 թիվ 149-Ն որոշում)

32. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակի շրջանակում չի կարող կիրառվել իմպլանտալոգիական մեթոդ:

(32-րդ կետը լրաց. 11.02.2021 թիվ 149-Ն որոշում)

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1275-Ն որոշման

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

I. ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

4. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

5. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

6. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

7. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

8. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

9. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

10. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

11. Բոռերի, քարերի, սկավառակների հավաքածու

12. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

II. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

4. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

5. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

6. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

7. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

8. Բոռերի հավաքածու

9. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

10. Ֆիզիոդիսպենսոր (վիրաբուժական բոռմեքենա)` վիրաբուժական իմպլանտալոգիական հավաքածու` միայն իմպլանտալոգիական միջամտությունների համար

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

4. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

5. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

6. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

7. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

8. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

9. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

10. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

11. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

12. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

13. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

14. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

IV. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

4. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

5. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

6. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

7. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

8. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

9. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

10. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

11. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

12. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

13. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

14. Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)

15. Կլորաշուրթ աքցան (կրամպոն)

16. Դրոշմագդալների հավաքածու

17. Նշտար, նշտարաբռնիչ

18. Դրոշմանյութի շաղախման ռետինե թաս

19. Դրոշմանյութի շաղախման մածկիչ (շպատել)

20. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

V. ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

4. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

5. Դրոշմագդալների հավաքածու

6. Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)

7. Նշտար, նշտարաբռնիչ

8. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

9. Դրոշմանյութի շաղախման ռետինե թաս

10. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

11. Դրոշմանյութի շաղախման մածկիչ (շպատել).

12. Կլորաշուրթ աքցան (կրամպոն)

13. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

VI. ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք (ներառյալ բժշկի աթոռ)

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

4. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

5. Անշարժ և շարժական օրթոդոնտիկ տեխնիկայով աշխատելու համար նախատեսված գործիքների հավաքածու

6. Դրոշմագդալների հավաքածու

7. Նեգատասկոպ

8. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

9. Ախտորոշիչ տիպարների պահպանման համար պահարան

10. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

VII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ

2. Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ

3. Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ

4. Ձուլարան

2. ՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Ատամնատեխնիկական սեղան և կից փոշեկուլ

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (մետաղի, պլաստմասսայի հետ աշխատելու համար)

4. Օկլյուդատոր և արտիկուլյատոր

5. Զուգահեռաչափ

6. Մոմահալման համար նախատեսված սարք

7. Էլեկտրական մածկիչ

8. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

9. Կենտրոնացված օդափոխման համակարգ

3. ՍԵՆՅԱԿ ԳԻՊՍԱՅԻՆ, ՊՈԼԻՄԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՓԱՅԼԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Սեղան` գիպսային աշխատանքների համար

2. Գիպսե տիպարների (մոդել) հղկման համար նախատեսված սարք (տրիմեր)

3. Պատրաստի կառույցների փայլեցման համար նախատեսված սարք (շլիֆ շարժիչ)

4. Պլաստմասսայի պոլիմերացման համար նախատեսված սարք

5. Մամլիչ

6. Տարբեր չափերի կաղապարներ

7. Թրթռասեղան

8. Կենտրոնացված օդափոխման համակարգ ներառյալ օդաքարշիչներ

9. Վակուումային խառնիչ

4. ՍԵՆՅԱԿ ՃԵՆԱՊԱԿՅԱ ԵՎ ՄԵՏԱՂՃԵՆԱՊԱԿՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Ատամնատեխնիկական սեղան և կից փոշեկուլ

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (վրձինների, մածկիչների տեսականի, ունելի, սեղմիչ և այլն)

4. Վառարան` ճենապակու թրծման համար

5. Ավազաշթային սարք և կից փոշեկուլ

6. Գոլորշաշթային սարք

7. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

8. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

9. Ջրի թորման սարք

5. ՁՈՒԼԱՐԱՆ

1. Ձուլման սարք

2. Մուֆելային վառարան

3. Զոդման սարք

4. Ավազաշթային սարք և կից փոշեկուլ

5. Ատամնատեխնիկական բոռմեքենա

6. Ատամնատեխնիկական սեղան

7. Ձուլող գործիքների հավաքածու (մեծ աքցան, մուրճ և այլն)

8. Փայլեցման սարքավորումներ

9. Էլեկտրական մածկիչ

10. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

11. Կենտրոնացված օդափոխման համակարգ ներառյալ օդաքարշիչներ

12. Ծխահեռացման համակարգ

6. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ատամնատեխնիկ

VIII. ԱՆՇԱՐԺ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ

2. Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ

3. Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ

2. ՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Ատամնատեխնիկական սեղան և կից փոշեկուլ

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (մետաղի, պլաստմասսայի հետ աշխատելու համար)

4. Օկլյուդատոր և արտիկուլյատոր

5. Զուգահեռաչափ

6. Մոմահալման համար նախատեսված սարք

7. Էլեկտրական մածկիչ

8. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

9. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

3. ՍԵՆՅԱԿ ԳԻՊՍԱՅԻՆ, ՊՈԼԻՄԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՓԱՅԼԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Սեղան` գիպսային աշխատանքների համար

2. Գիպսե տիպարների (մոդել) հղկման համար նախատեսված սարք (տրիմեր)

3. Պատրաստի կառույցների փայլեցման համար նախատեսված սարք (շլիֆ շարժիչ)

4. Պլաստմասսայի պոլիմերացման համար նախատեսված սարք

5. Թրթռասեղան

6. Վակուումային խառնիչ

7. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

4. ՍԵՆՅԱԿ ՃԵՆԱՊԱԿՅԱ ԵՎ ՄԵՏԱՂՃԵՆԱՊԱԿՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Ատամնատեխնիկական սեղան և կից փոշեկուլ

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (վրձինների, մածկիչների տեսականի, ունելի, սեղմիչ և այլն)

4. Վառարան` ճենապակու թրծման համար

5. Ավազաշթային սարք և կից փոշեկուլ

6. Գոլորշաշթային սարք

7. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

8. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

9. Ջրի թորման սարք

5. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ատամնատեխնիկ

IX. ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ

2. Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ

2. ՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Ատամնատեխնիկական սեղան և կից փոշեկուլ

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (մետաղի, պլաստմասսայի հետ աշխատելու համար)

4. Օկլյուդատոր և արտիկուլյատոր

5. Զուգահեռաչափ

6. Էլեկտրական մածկիչ

7. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

8. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

3. ՍԵՆՅԱԿ ԳԻՊՍԱՅԻՆ, ՊՈԼԻՄԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՓԱՅԼԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Սեղան` գիպսային աշխատանքների համար

2. Գիպսե տիպարների (մոդել) հղկման համար նախատեսված սարք (տրիմեր)

3. Պատրաստի կառույցների փայլեցման համար նախատեսված սարք (շլիֆ շարժիչ)

4. Պլաստմասսայի պոլիմերացման համար նախատեսված սարք

5. Մամլիչ

6. Տարբեր չափերի կաղապարներ

7. Թրթռասեղան

8. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

4. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ատամնատեխնիկ

X. ՁՈՒԼԱՐԱՆ

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ձուլման աշխատանքների համար նախատեսված սենյակ

2. Գիպսային, փայլեցման և զոդման աշխատանքների համար նախատեսված սենյակ

2. ՁՈՒԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿ

1. Ատամնատեխնիկական սեղան և կից փոշեկուլ

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (մոմի և մետաղի հետ աշխատելու համար)

4. Էլեկտրական մածկիչ

5. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

6. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

7. Ծխահեռացման համակարգ

8. Ձուլման սարք

9. Մուֆելային վառարան

10. Ավազաշթային սարք և կից փոշեկուլ

11. Ձուլող գործիքների հավաքածու (մեծ աքցան, մուրճ և այլն)

12. Զոդման սարք

13. Վակուումային կաղապարող սարք

3. ՍԵՆՅԱԿ ԳԻՊՍԱՅԻՆ ԵՎ ՓԱՅԼԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Սեղան` գիպսային աշխատանքների համար

2. Ձուլաձողերի կտրման համար նախատեսված սարք և կից փոշեկուլ

3. Ձուլման համար նախատեսված տարբեր չափերի կաղապարներ

4. Թրթռասեղան

5. Վակուումային խառնիչ

6. Կենտրոնացված օդափոխման համակարգ` ներառյալ օդաքարշիչները

XI. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ (ՌԵՆՏԳԵՆ) ՍԵՆՅԱԿ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ստոմատոլոգիական ռենտգեն սարքավորում

2. Ռենտգեն թաղանթների երևակման համար նախատեսված արկղ (փակ, կիսաավտոմատ կամ ավտոմատ)

3. Նեգատասկոպ

4. Հետազոտվողների համար` պաշտպանիչ գոգնոց, պաշտպանիչ սփռոց (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության դեպքում` պաշտպանիչ օձիք)

5. Անձնակազմի համար` ճառագայթապաշտպան մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության դեպքում)

6. Ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի առկայությունը պարտադիր չէ, եթե առկա է նորագույն ռենտգեն սարք

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Վերջին 5 տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած բժիշկ-ստոմատոլոգ կամ բժիշկ-ճառագայթային ախտորոշիչ կամ բժիշկ-ռենտգենոլոգ կամ ռենտգեն-լաբորանտ կամ միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

XII. ՄԱՆՐէԱԶԵՐԾՄԱՆ ՍԵՆՅԱԿ

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ջրի թորման սարք

2. Տաք օդով չորացնող պահարան

3. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 2-րդ կետի պահանջները)

4. ՈՒլտրասոնիկ նախամանրէազերծման սարք

5. Գործիքների ախտահանման նպատակով փաթեթավորման համար նախատեսված տարբեր չափերի ոչ ստանդարտ փաթեթներ

6. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

7. Ախտահանիչ նյութեր և հեղուկներ

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Միջին բուժաշխատող

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ` սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի` կլինիկական աշխատանքային սենյակի մուտքը սպասասրահից լինելու պահանջի մասով, 6-11-րդ և 14-16-րդ կետերի, ինչպես նաև N 2 հավելվածի 1-6-րդ բաժինների 2-րդ գլուխների 2-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

i

XIII. ՇԱՐԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

(XIII բաժինը լրաց. 11.02.2021 թիվ 149-Ն որոշում)

1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք

2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար

3. Նորագույն շարժական ռենտգեն սարք, թվային սենսորի առկայությամբ (ռադիովիզիոգրաֆ)

4. Ջրի թորման սարք

5. Ավտոկլավ Բ

6. Ուլտրասոնիկ նախամանրէազերծման սարք

7. Գործիքների ախտահանման նպատակով փաթեթավորման համար նախատեսված տարբեր չափերի ոչ ստանդարտ փաթեթներ

8. Ախտահանիչ նյութեր և հեղուկներ

9. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի

10. Լվացարան

11. Ներառյալ նաև`

1) Թերապևտիկ ստոմատոլոգիական ծառայություն`

ա. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

բ. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

գ. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

դ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

ե. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

զ. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

է. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

ը. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

թ. Բոռերի, քարերի, սկավառակների հավաքածու

2) Վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություն`

ա. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

բ. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

գ. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

դ. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

ե. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

զ. Բոռերի հավաքածու

3) Ընդհանուր ստոմատոլոգիական ծառայություն`

ա. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

բ. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

գ. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

դ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

ե. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

զ. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

է. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

ը. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

թ. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

ժ. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

ժա. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

4) Ընտանեկան ստոմատոլոգիական ծառայություն`

ժբ. Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)

ժգ. Կլորաշուրթ աքցան (կրամպոն)

ժդ. Դրոշմագդալների հավաքածու

ժե. Նշտար, նշտարաբռնիչ

5) Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայություն`

ա. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

բ. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

գ. Դրոշմագդալների հավաքածու

դ. Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)

ե. Նշտար, նշտարաբռնիչ

զ. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

է. Դրոշմանյութի շաղախման ռետինե թաս

ը. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

թ. Դրոշմանյութի շաղախման մածկիչ (շպատել)

ժ. Կլորաշուրթ աքցան (կրամպոն)

6) Օրթոդոնտիկ ստոմատոլոգիական ծառայություն`

ա. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

բ. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

գ. Անշարժ և շարժական օրթոդոնտիկ տեխնիկայով աշխատելու համար նախատեսված գործիքների հավաքածու

դ. Դրոշմագդալների հավաքածու

ե. Նեգատասկոպ

զ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

Վերոնշյալ ծառայությունների տեխնիկական հագեցվածությունում կրկնվող սարքավորումներն ու գործիքները կարող են ներկայացվել մեկ օրինակով:

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

4. Վերջին 5 տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած բժիշկ-ստոմատոլոգ կամ բժիշկ-ճառագայթային ախտորոշիչ կամ բժիշկ-ռենտգենոլոգ կամ ռենտգեն-լաբորանտ կամ միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

pin
ՀՀ կառավարություն
29.10.2009
N 1275-Ն
Որոշում