Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 Ո ...

 

 

040.0792.290801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 792

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու մասին» N 694 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում`

i

եկամուտների գծով 2001 թվականի ինն ամսվա համար նախատեսված գումարն ավելացնել 4162657,0 հազ. դրամով,

ծախսերի գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակի համար նախատեսված գումարն ավելացնել 4162657,0 հազ. դրամով,

դեֆիցիտի գծով 2001 թվականի ինն ամսվա համար նախատեսված գումարը պակասեցնել 4162657,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 2001 թվականի չորրորդ եռամսյակի համար նախատեսված գումարը.

i

բ) որոշման N 1 հավելվածում «Այլ ներքին աղբյուրներ» տողով 2001 թվականի ինն ամսվա համար նախատեսված գումարը պակասեցնել 4162657,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նույն տողով նախատեսված 2001 թվականի չորրորդ եռամսյակի գումարը.

գ) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի «ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր» ենթակետով 2001 թվականի ինն ամսվա համար նախատեսված գումարն ավելացնել 4162657,0 հազ. դրամով.

դ) որոշման N 5 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակի համար նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 4162657,0 հազ. դրամով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2001
N 792
Որոշում