Սեղմել Esc փակելու համար:
{01.04.2021 - 26.12.2022} ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.04.2021 - 26.12.2022} ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2021  -ից մինչեւ   26.12.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1459-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասը և 8-րդ հոդվածի 1-րդ մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) պետական վկայագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական վկայագրի տրամադրման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) պետական վկայագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով ֆինանսական փաստաթուղթ է, կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք, որի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծառայության համար` երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով` մեկ անձի հաշվարկով նախատեսված գումարի չափով.

2) պետական վկայագրի միջոցով մատուցվող խնամքի ծառայությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են նրանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների կամ խնամակալների) ցանկությամբ` կամավորության սկզբունքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը խմբագրվել է 15.12.2022 թիվ 1944-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի հոկտեմբերի 24-ի

N 1459-Ն որոշման

 

Ձև

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

._________________________________________________________________________.

|              Կտրոն                    |    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     |

|                                       |    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ      |

|Պետական վկայագրի համարը __________     |    ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ       |

|                                       |                                 |

|1. Շահառուի անունը, հայրանունը,        |Զինանշանը կցվում է               |

|ազգանունը                              |                                 |

|______________________________________ |ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ N ________      |

|______________________________________ |                                 |

|                                       |1. Շահառուի անունը, հայրանունը,  |

|2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը   |ազգանունը                        |

|______________________________________ |_________________________________|

|______________________________________ |_________________________________|

i

|                                       |                                 |

|3. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները   |2. Ծննդյան տարեթիվը, ամիսը,      |

|______________________________________ |ամսաթիվը                         |

|_____________________________________  |_________________________________|

|(անվանումը, սերիան, համարը, երբ և      |_________________________________|

i

|ում կողմից է տրվել)                    |                                 |

|                                       |3. Անձը հաստատող փաստաթղթի       |

|4. Ծառայության տեսակը                  |տվյալները                        |

|_____________________________________  |________________________________ |

|_____________________________________  |________________________________ |

|                                       |(անվանումը, սերիան, համարը, երբ  |

|5. Պետական վկայագրի գինը               |և  ում կողմից է տրվել)           |

|_____________________________________  |                                 |

|                                       |4. Ծառայության տեսակը            |

|6. Տրամադրման ամսաթիվը _______ 20__ թ. |_________________________        |

i

|                                       |                                 |

|7. Շահառուի կարգավիճակը                |5. Պետական վկայագրի գինը         |

|______________________________________ |_________________________        |

|______________________________________ |                                 |

|                                       |6. Տրամադրման ամսաթիվը ___20__ թ.|

|8. Պետական վկայագիրը տրամադրողի անունը,|                                 |

|ազգանունը, ստորագրությունը             |7. Շահառուի կարգավիճակը          |

|_______________________________________|_____________________            |

|                                       |                                 |

|9. Սույն պետական վկայագիրն ուժի մեջ է  |8. Պետական վկայագիրը տրամադրողի  |

|մինչև                                  |անունը, ազգանունը,               |

|_____ ________________ 20__ թ.         |ստորագրությունը                  |

|                                       |______________________________   |

|տրվում է շահառուին:                    |______________________________   |

i

|                                       |                                 |

|Սույն պետական վկայագիրը շահառուին      |9. Սույն պետական վկայագիրն ուժի  |

|տրամադրվում է ԱՆՎՃԱՐ:                  |մեջ է մինչև                      |

|                                       |_____ ______________ 20__ թ.     |

|                                       |                                 |

|                                       |Պետական վկայագրի այս հատվածը     |

|                                       |տրվում է ծառայություն մատուցող   |

|                                       |կազմակերպությանը:                |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի հոկտեմբերի 24-ի

i

N 1459-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ` շահառու) ծառայություններ տրամադրելու նպատակով պետական վկայագիր հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Յուրաքանչյուր շահառուի, իր գնահատված յուրաքանչյուր սոցիալական կարիքին համարժեք սոցիալական ծառայություն տրամադրելու նպատակով, հատկացվում է մեկ պետական վկայագիր:

3. Պետական վկայագրի հիման վրա շահառուին ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:

4. Պետական վկայագրի հիման վրա կազմակերպությունը խնամք է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումներով սահմանված կարգով:

5. Պետական վկայագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Պետական վկայագիրը ծառայության կարիք ունեցող երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Միասնական սոցիալական ծառայության` քաղաքացու բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից:

7. Ծառայությունից օգտվելու նպատակով պետական վկայագիր ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչն անձամբ կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով դիմում է`

1) երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու դեպքերում` նախարարություն, որը պետական վկայագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված` երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա.

2) երեխաներին ցերեկային խնամք, տարեցներին և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (շուրջօրյա, տնային պայմաններում) տրամադրելու դեպքերում` տարածքային կենտրոն:

8. Շահառուի (կամ նրա օրինական ներկայացուցչի) դիմումը սույն կարգի 7-րդ կետում նշված ձևով ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուին տրամադրվում է պետական վկայագիր`

1) երեխաների շուրջօրյա խնամքի պարագայում պետական վկայագիրը տրամադրում է նախարարությունը` հիմք ընդունելով մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված` երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը.

2) երեխաներին ցերեկային խնամք, իսկ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա և տնային պայմաններում խնամք տրամադրելու պարագայում պետական վկայագիրը տրամադրում է տարածքային կենտրոնը` սահմանված կարգով իրականացված կարիքի գնահատման եզրակացության հիման վրա, ինչի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարությանը:

9. Պետական վկայագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի` սկսած պետական վկայագիրը տալու օրվանից:

10. Հիմք ընդունելով պետական վկայագրով շահառուներին ծառայություններ տրամադրող կազմակերպության դիմումը` նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պետական վկայագրում նշված ծառայությունների պատվիրակման պայմանագիր:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է պետական վկայագրով ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկում (այսուհետ` ցանկ), որը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերի լուծման կամ նոր կազմակերպությունների` ցանկում ընդգրկման դեպքում: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագրի լուծման դեպքում:

12. Պետական վկայագրի հետ մեկտեղ շահառուին տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը: Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, ստանալով պետական վկայագիր, իրեն տրամադրված ցանկից ընտրում է անհրաժեշտ ծառայություն մատուցող կազմակերպություն և ներկայանում համապատասխան ծառայությունն ստանալու համար:

13. Կազմակերպությունը շահառուին տրամադրում է պետական վկայագրում նշված ծառայությունը` որոշմամբ սահմանված կարգին և չափորոշիչներին համապատասխան:

14. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 10-ը տրամադրված ծառայությունների դիմաց վճարում կատարելու նպատակով կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` ՄՍԾ-ի դրական եզրակացությամբ, որում ներառված են տվյալներ տրամադրված ծառայության և տվյալ ծառայությունից օգտված անձանց անձնական տվյալների մասին, կազմակերպության և շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության կատարողականը:

15. Պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների սահմաններում:

16. Պետական վկայագրի գինը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով տվյալ ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում մեկ շահառուի համար կատարվող փաստացի ծախսի չափով:

17. Պետական վկայագրի հիման վրա ծառայությունների տրամադրման գործընթացը համակարգում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2019
N 1459-Ն
Որոշում