Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1039-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ աջակցություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1039-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են միանվագ աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալները` 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ (այդ թվում` մինչև 2020 թվականի հունիսի 8-ը հարկային մարմին ներկայացված):

3. Միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երեքի բաժանելու միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային եղանակով ծառայությանն է տրամադրում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների հարկ վճարողների հաշվառման համարները:

5. Ծառայությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1038-Լ որոշման դրույթները, ձևավորում է վճարման ցուցակ: Ընդ որում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1038-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում վարձու աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացված եկամուտը` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում.

2) աշխատանքից ազատված անձը վճարման ցուցակում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չեն հաշվարկվել:

6. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը:

7. Աջակցությունը նշանակվում և վճարվում է շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը ներկայացված դիմումի հիման վրա: Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով` բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, ընդ որում, եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(7-րդ կետը փոփ. 01.04.2021 թիվ 446-Լ որոշում)

8. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է սույն կարգով սահմանված աջակցություն ստացած անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ամփոփ տեղեկատվություն աջակցություն ստացած անձանց և նրանց վճարված գումարների վերաբերյալ:

9. Միանվագ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

10. Միանվագ աջակցության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1039-Լ
Որոշում