Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ.ՏՈԲԱԿՈ» ՓԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2147-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ.ՏՈԲԱԿՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐ.ՏՈԲԱԿՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐ.ՏՈԲԱԿՈ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2147-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐ.ՏՈԲԱԿՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը                    |Չափի   |Քանակը |Արժեքը       |

|ը/կ|ծածկագիրը|                             |միավորը|       |(դրամ)       |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|1. |2403     |Արդյունաբերական պատրաստման   |կգ     |1 700  |2 550 000 000|

|   |         |այլ ծխախոտ և  ծխախոտի        |       |000    |             |

|   |         |արդյունաբերական փոխարինիչներ,|       |       |             |

|   |         |«հոմոգենացված» կամ           |       |       |             |

|   |         |«վերականգնված» ծխախոտ.       |       |       |             |

|   |         |ծխախոտի լուծամզվածքներ և     |       |       |             |

|   |         |բնահյութեր.                  |       |       |             |

|   |         |- ծխելու խոտ` ցանկացած       |       |       |             |

|   |         |հարաբերակցությամբ ծխախոտի    |       |       |             |

|   |         |փոխարինիչներ պարունակող կամ  |       |       |             |

|   |         |չպարունակող.                 |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|2. |4813     |Ծխախոտաթուղթ` կտրված կամ     |կգ     |800000 |3 336 000 000|

|   |         |չկտրված ըստ չափի կամ         |       |       |             |

|   |         |գրքույկների կամ              |       |       |             |

|   |         |փողրակների ձևով.             |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|3. |7607     |Ալյումինե նրբաթիթեղ (առանց   |կգ     |750000 |1 011 029 411|

|   |         |հիմքի կամ թղթի, ստվարաթղթի,  |       |       |             |

|   |         |պլաստմասսայի կամ համանման    |       |       |             |

|   |         |նյութերի հիմքով) ոչ ավելի,   |       |       |             |

|   |         |քան 0,2 մմ հաստությամբ       |       |       |             |

|   |         |(չհաշված հիմքը).             |       |       |             |

|   |         |- առանց հիմքի.               |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|4. |3919     |Պլաստմասսայե սալիկներ,       |կգ     |115000 |79 246 700   |

|   |         |թերթեր, թաղանթ, ժապավեն, շերտ|       |       |             |

|   |         |և  այլ հարթ ձևեր`            |       |       |             |

|   |         |ինքնակպչուն, գլանափաթեթներով |       |       |             |

|   |         |կամ ոչ գլանափաթեթներով..     |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|5. |3920     |Պլաստմասսայից սալիկներ,      |կգ     |450000 |750 354 250  |

|   |         |թերթեր, թաղանթ ու շերտեր կամ |       |       |             |

|   |         |ժապավեններ, և  այլն` ոչ      |       |       |             |

|   |         |ծակոտկեն և  չամրանավորված, ոչ|       |       |             |

|   |         |շերտավոր, ոչ հիմնաշերտով և   |       |       |             |

|   |         |համանման ձևով  չմիացված այլ  |       |       |             |

|   |         |նյութերի հետ.                |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|6. |3506     |Պատրաստի սոսինձներ և  այլ    |կգ     |439600 |256 452 300  |

|   |         |պատրաստի հարակցանյութեր` այլ |       |       |             |

|   |         |տեղում չնշված և  չներառված,  |       |       |             |

|   |         |որպես սոսինձներ կամ հարակցա- |       |       |             |

|   |         |նյութեր օգտագործվելու համար  |       |       |             |

|   |         |պիտանի, մանրածախ վաճառքի     |       |       |             |

|   |         |համար որպես սոսինձներ կամ    |       |       |             |

|   |         |հարակցանյութեր բաժնեծրարված, |       |       |             |

|   |         |1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված|       |       |             |

|   |         |ունեցող արտադրանք.           |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|7. |4819     |Ստվարաթղթե տուփեր, արկղեր,   |կգ     |4032000|7 200 000 000|

|   |         |տուփեր, պարկեր, թղթե տոպրակ- |       |       |             |

|   |         |ներ և  փաթեթավորման այլ      |       |       |             |

|   |         |տարաներ` թղթից, ստվարաթղթից, |       |       |             |

|   |         |թաղանթանյութի բամբակից կամ   |       |       |             |

|   |         |թաղանթանյութի մանրաթելերից   |       |       |             |

|   |         |պատրաստված քաթանից.          |       |       |             |

|   |         |քարտարկղեր, նամակարկղեր և    |       |       |             |

|   |         |նմանատիպ արտադրատեսակներ`    |       |       |             |

|   |         |թղթից կամ ստվարաթղթից, որոնք |       |       |             |

|   |         |օգտագործվում են  հիմնարկնե-  |       |       |             |

|   |         |րում, խանութներում կամ       |       |       |             |

|   |         |նմանատիպ նպատակներով.        |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|8. |4810     |Թուղթ և  ստվարաթուղթ` մեկ կամ|կգ     |500 000|275 735 456  |

|   |         |զույգ կողմերից կաոլինով      |       |       |             |

|   |         |(չինական կավով) կամ այլ անօր-|       |       |             |

|   |         |գանական նյութերով պատված, կա-|       |       |             |

|   |         |պակցող նյութերի օգտագործմամբ |       |       |             |

|   |         |կամ առանց կապակցող նյութերի, |       |       |             |

|   |         |և  առանց որևէ  այլ պատվածքի, |       |       |             |

|   |         |ներկած կամ չներկած, զարդարված|       |       |             |

|   |         |կամ չզարդարված մակերեսով,    |       |       |             |

|   |         |տպված կամ չտպված, գլանափաթեթ-|       |       |             |

|   |         |ներով կամ ցանկացած չափի      |       |       |             |

|   |         |ուղղանկյուն թերթերով         |       |       |             |

|   |         |(ներառյալ քառակուսիները).    |       |       |             |

|   |         |- գրելու, տպագրության կամ գրի|       |       |             |

|   |         |հետ կապված այլ նպատակներով   |       |       |             |

|   |         |օգտագործվող թուղթ և          |       |       |             |

|   |         |ստվարաթուղթ մեխանիկական կամ  |       |       |             |

|   |         |քիմիկամեխանիկական եղանակով   |       |       |             |

|   |         |ստացված մանրաթելեր չպարունա- |       |       |             |

|   |         |կող, կամ մանրաթելի ընդհանուր |       |       |             |

|   |         |զանգվածի 10%-ից ոչ ավելի     |       |       |             |

|   |         |այդպիսի մանրաթելերի          |       |       |             |

|   |         |պարունակությամբ.             |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|9. |5601     |Քիմիական մանրաթելերից - 8 մմ |կգ     |1200000|2 156 788 500|

|   |         |տրամագիծը չգերազանցող        |       |       |             |

|   |         |գլանափաթեթներով              |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|10.|2915     |Ացիկլիկ ածխաջրածիններ        |կգ     |68 040 |61 236 000   |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|11.|5502     |Լարան արհեստական թելերի`     |կգ     |756 000|2 608 200 000|

|   |         |ացետատային ցելյուլյոզից      |       |       |             |

|___|_________|_____________________________|_______|_______|_____________|

|12.|3302     |Բուրավետ նյութերի խառնուրդներ|կգ     |19 500 |137 750 000  |

|   |         |և  խառնուրդներ (ներառյալ     |       |       |             |

|   |         |սպիրտային լուծույթները)`     |       |       |             |

|   |         |ստացված մեկ կամ ավելի այդպիսի|       |       |             |

|   |         |նյութերի հիման վրա, որոնք    |       |       |             |

|   |         |օգտագործվում են որպես        |       |       |             |

|   |         |արդյունաբերական հումք, այլ   |       |       |             |

|   |         |պատրաստուկներ բուրավետ       |       |       |             |

|   |         |նյութերի հիմքով, որոնք       |       |       |             |

|   |         |օգտագործվում են ըմպելիքների  |       |       |             |

|   |         |արտադրության համար           |       |       |             |

|___________________________________________|_______|_______|_____________|

|Ընդամենը                                   |       |       |20422792617  |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 18.02.2021 թիվ 191-Ա, 08.04.2021 թիվ 490-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2147-Ա
Որոշում