Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ...

 

 

040.0706.110612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2012 թվականի N 706-Ն

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ներմուծման հավաստագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) վերջնական օգտագործողի և ներմուծման հավաստագրերի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ հաստատված հավաստագրերի ներքո իրականացված ներմուծման մասին տեղեկատվությունը տվյալ գործարքների մաքսային ձևակերպման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 31-ի

N 706-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է վերջնական օգտագործողի հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) պետական հաստատման ընթացակարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է արտահանող երկրի օրենսդրությամբ կամ լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատմամբ հավաստագրի տրամադրման անհրաժեշտությամբ կամ պահանջով:

(2-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

3. Կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի` առանց հավաստագրի իրականացնելու ապրանքների ներմուծում կամ արտահանող երկրի կողմից հավաստագրի պահանջի դեպքում նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից այդ հավաստագիրը սեփական հաստատմամբ ներկայացնելու իրավունքը, եթե դա ընդունելի է արտահանող երկրի համար:

4. Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

5. Սույն կարգի պահանջներին համապատասխան հավաստագրի հաստատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը հաստատվում է վերջիններիս կողմից:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

7. Հավաստագիրը երկու օրինակից լրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը: Բոլոր օրինակներն ստորագրում է իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը կամ անհատ ձեռնարկատերը` ստանձնելով հավաստագրով սահմանված պարտավորությունները:

(7-րդ կետը փոփ. 30.06.16 թիվ 668-Ն, 08.04.2021 թիվ 532-Ն որոշումներ)

8. Հավաստագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:

9. Արտահանող երկրի կողմից հավաստագրի բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևում կարող են կատարվել համապատասխան լրացումներ:

10. Լրացված և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վավերացված հավաստագիրը լիազոր մարմնի կողմից հաստատվելու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`

1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

2) արտահանողի անվանումը, երկիրը, գտնվելու վայրը.

3) ներմուծումը դիմումատուի կողմից չիրականացվելու դեպքում` ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը.

4) ներմուծվող ապրանքի տեխնիկական նկարագիրը.

5) սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան լրացված և վավերացված թվով երկու հավաստագրերը.

6) ներմուծման պայմանագրի կամ ներմուծվող ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը.

7) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

8) ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը.

9) ապրանքի վերջնական օգտագործման նպատակը:

(10-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

10.1. Լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում նոր հավաստագրի հաստատման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն` նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ.

2) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն` մատակարարումը չիրականացնելու վերաբերյալ:

(10.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

11. Սույն կարգի 10-րդ և 10.1-ին կետերով նշված դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձն ու անհատական ձեռնարկատերն իրավունք ունեն լիազոր մարմին ներկայացնելու էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(11-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

11.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին` կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Հարցումն ստանալուց հետո պետական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը:

(11.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

11.2. Սույն կարգի 11.1-ին կետով սահմանված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է 5 աշխատանքային օրով` մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին:

(11.2-րդ կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

 

III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

(12-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

13. Լիազոր մարմնի որոշմամբ հավաստագրի հաստատումը մերժվում է, եթե`

1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.

2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև.

3) դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

(13-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

13.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումն ընդունվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(13.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 10-րդ և 10-ին կետերով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացնելու պահից 4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն հաստատվում են ներկայացված հավաստագրերը, որոնցից մեկ օրինակը 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է դիմումատուին` երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:

(14-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

14.1. Հավաստագրի հաստատումը մերժելու դեպքում լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին' նշելով մերժման հիմքերը:

(14.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

14.2. Հավաստագիրը գործում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում` պայմանագրի գործողության ժամկետով:

(14.2-րդ կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

15. Հավաստագրի հաստատման մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտե` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

16. Հաստատելով հավաստագիրը` լիազոր մարմինը երաշխավորում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հավաստագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

17. Լիազոր մարմնի` հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից` դատական կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 31-ի

N 706-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ներմուծման հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) տրամադրման ընթացակարգը:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող միայն այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է արտահանող երկրի օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից հավաստագրի տրամադրման պահանջով:

(2-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

3. Սույն կարգի իմաստով ներմուծման հավաստագիր է համարվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը, որով հաստատվում է ներմուծողի պարտավորությունը հավաստագրում նշված ապրանքը հայտարարագրված քանակով ներմուծելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, իսկ Հայաստանի Հանրապետություն չներմուծելու դեպքում` չձևափոխել, չփոխանցել, չվերաարտահանել այլ անձանց` առանց հավաստագիրը հաստատած համապատասխան պետական մարմնի համաձայնության:

4. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի` առանց հավաստագրի տվյալ ներմուծումն իրականացնելու իրավունքը, եթե դա ընդունելի է արտահանող երկրի համար:

5. Հավաստագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի: Հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը տրամադրվում է վերջիններիս կողմից:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

7. Հավաստագիրն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված ներմուծող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`

1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար' անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

2) արտահանողի անունը (անվանումը), գործունեության և գտնվելու վայրերը.

3) եթե պայմանագրով արտահանողից և ներմուծողից բացի ներգրավված է երրորդ անձ` վերջինիս անունը և գտնվելու վայրը.

4) ապրանքի տեխնիկական նկարագիրը.

5) ներմուծման պայմանագրի կամ ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը.

6) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող լիազոր մարմնի համապատասխան եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(7-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

7.1. Լիազոր մարմնի կողմից տրամադրված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում նոր հավաստագրի տրամադրման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն` նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ.

2) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն` մատակարարումը չիրականացնելու վերաբերյալ:

(7.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

8. Սույն կարգի 7-րդ և 7.1-ին կետերով նշված դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի լիազոր մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(8-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

8.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին' կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման նպատակով: Հարցումն ստանալուց հետո պետական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը:

(8.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

8.2. Սույն կարգի 8.1-ին կետով սահմանված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է 5 աշխատանքային օրով' մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին:

(8.2-րդ կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

 

III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

9. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցում ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

(9-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

10. Լիազոր մարմնի որոշմամբ հավաստագրի տրամադրումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են.

2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև.

3) դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

(10-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

10.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(10.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 7-րդ և 7.1-ին կետերով սահմանված բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացվելու պահից 4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հավաստագիրը:

(11-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

12. Հավաստագիրը լրացվում, ստորագրվում և կնքվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 2 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:

13. Հավաստագիրը կազմվում է երեք օրինակից: Հավաստագրերից առաջին օրինակը տրամադրվում է դիմումատուին, երկրորդ օրինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտեին, երրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:

(13-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

14. Հավաստագիրը տրամադրվում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում` պայմանագրի գործողության ժամկետով:

(14-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

14.1. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում` լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին` նշելով մերժման հիմքերը:

(14.1-ին կետը լրաց. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

15. Լիազոր մարմնի` հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից` դատական կարգով:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 31-ի

N 706-Ն որոշման

 

Ձև N 1

._____________________________________________________________________.

|              ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N                     |

|                    End user certificate N                           |

|_____________________________________________________________________|

|1. Օգտագործող (անվանումը (անունը), |2. Ներմուծող (լրացվում է, եթե    |

|գտնվելու վայրը)                    |ներմուծողը չի հանդիսանում        |

|User's full name and address       |օգտագործող)                      |

|                                   |Importer's full name and address |

|                                   |(if different from the user)     |

|___________________________________|_________________________________|

|3. Արտահանող                       |4. Ապրանքի տեղադրման և  (կամ)    |

|Exporter's full name and address   |օգտագործման վայրը                |

|                                   |Location or conveyance of the    |

|                                   |product                          |

|___________________________________|_________________________________|

|5. Ապրանքի նկարագիրը               |6. Քանակը                        |

|Description of the product         |Quantity                         |

|_____________________________________________________________________|

|7. Վերջնական օգտագործման նպատակը                                     |

|The purpose of the end-use of                                        |

|products                                                             |

|_____________________________________________________________________|

|8. 8.1. Օգտագործողը սույն փաստաթղթով հավաստում է, որ նշված ապրանքը չի|

|օգտագործվի հավաստագրի 7-րդ կետում նշված նպատակներից բացի այլ         |

|նպատակներով, չի փոխանցվի այլ անձանց առանց արտահանող երկրի լիազոր     |

|մարմնի համաձայնության:                                               |

|Within this document the user certifies that the specified product   |

|will not be used for any purposes other than the purposes, mentioned |

|in the point 7 of this certificate, will not be transferred to any   |

|other person without the agreement with the authorized person of the |

|exporter country.                                                    |

|8.2. Օգտագործողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը    |

|8.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր |

|մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը:                   |

|Within this document the user verifies his agreement to allow the    |

|realization of the research connected to the responsibilities which  |

|are undertaken by the authorized person under the point 8.1.         |

|                                                                     |

|_________________________    ____________________ ___________________|

|(իրավաբանական անձի             (ստորագրությունը)       (ամսաթիվը)    |

|ղեկավարի կամ նրա կողմից                                              |

|լիազորված անձի կամ անհատ                                             |

|ձեռնարկատիրոջ անունը,                                                |

|ազգանունը)                                                           |

|                                                                     |

|_________________________    ____________________ ___________________|

|Name and Surname of the            Signature             (Date)      |

|head of the legal entity                                             |

|or the authorized person                                             |

|or the private                                                       |

|entrepreneur                                                         |

|                                                                     |

|9. Հայաստանի Հանրապետության պետական մարմինը սույն փաստաթղթով         |

|հաստատում է վերջնական օգտագործողի պարտավորությունները նշված          |

|ապրանքները հայտարարագրված նպատակներով օգտագործելու և  այլ անձանց`    |

|առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության չփոխանցելու մասին:|

|Within this document the governmental body of the Republic of Armenia|

|verifies the end user's responsibilities to use the specified        |

|products for the declared purposes and to not transfer them to any   |

|other people without the agreement with the authorized person of the |

|exporter country.                                                    |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության ____________________ Կ.Տ.  ____________     |

|պետական մարմնի անունից    (ստորագրությունը)          (ամսաթիվը)      |

|                                                                     |

|On behalf of the         ____________________ STAMP ____________     |

|governmental body           Signature                (Date)          |

|Of the Republic of Armenia                                           |

|                                                                     |

|Հավաստագրի գործողության ժամկետը   _________________________________  |

|                                  (լրացվում է լիազոր մարմնի կողմից)  |

|                                                                     |

|Period of validity of certificate` _________________________________ |

|                                  (filled in by the authorized body) |

._____________________________________________________________________.

(1-ին ձևը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

 

Ձև N 2

._____________________________________________________________________.

|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ      |ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N       |

|ՄԱՐՄԻՆ                                |IMPՕRT CERTIFICATE N          |

|(լրացվում է համապատասխան պետական      |                              |

|մարմնի անվանումը)                     |                              |

|THE GOVERNMENTAL BՕDY OF THE REPՍBLIC |                              |

|OF ARMENIA                            |                              |

|(to fill in the apprօpriate           |                              |

|governmental bօdy name)               |                              |

|______________________________________|______________________________|

|1. Ներմուծողի անվանումը (անունը),     |2. Արտահանողի անվանումը       |

|գտնվելու վայրը                        |(անունը), գտնվելու վայրը      |

|Impօrter's fսll name and address      |Expօrter's fսll name and      |

|                                      |address                       |

|______________________________________|______________________________|

|3. Ներմուծող երկիր                    |4. Արտահանող երկիր            |

|Impօrter cօսntry                      |Expօrter cօսntry              |

|Հայաստանի Հանրապետություն             |                              |

|Repսblic of Armenia                   |                              |

|______________________________________|______________________________|

|5. Ապրանքի անվանումը և  նկարագիրը     |6. Քանակը                     |

|Products name and descriptiօn         |Qսantity                      |

|_____________________________________________________________________|

|7. 7.1. Ներմուծողը հավաստում է ներմուծել սույն հավաստագրում նշված    |

|   ապրանքները Հայաստանի Հանրապետություն նշված քանակով, իսկ Հայաստանի |

|   Հանրապետություն չներմուծվելու դեպքում` չձևափոխել,  չփոխանցել,     |

|   չվերաարտահանել այլ անձանց` առանց Հայաստանի Հանրապետության պետական |

|   մարմնի համաձայնության:                                            |

|   The impօrter certifies to import the products specified in this   |

|   certificate in specified quantity, and in case of not importing   |

|   them intօ the Repսblic of Armenia, certifies to not modify, to not|

|   transfer, to not re-expօrt tօ any other people without the        |

|   agreement with the governmental bօdy of the Repսblic of Armenia.  |

|   7.2. ներմուծողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը  |

|   7.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ     |

|   լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը:         |

|   Within this document the user verifies his agreement tօ allօw     |

|   the realization of the research connected to the                  |

|   responsibilities which are undertaken by the authorized person    |

|   under the point 7.1.                                              |

|_____________________________________________________________________|

|                     ___________________________________________     |

|                     (պաշտոնատար անձի անունը և  պաշտոնը)             |

|                      Name and Title of Aսthօrized Official          |

|                                                                     |

| ________________________________________  _____________________     |

| (պաշտոնատար անձի ստորագրությունը, կնիքը)  (ստորագրման ամսաթիվը)     |

|  Signatսre of Aսthօrized Official, Stamp    Signatսre date          |

|_____________________________________________________________________|

|Հավաստագրի գործողության ժամկետը   _________________________________  |

|                                                                     |

|Period of validity of certificate` _________________________________ |

._____________________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 08.04.2021 թիվ 532-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2012
N 706-Ն
Որոշում