Սեղմել Esc փակելու համար:
{14.04.2021 - 20.06.2023} ՉԵՌՆՈԲԻԼԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.04.2021 - 20.06.2023} ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.04.2021  -ից մինչեւ   20.06.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0427.230516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2016 թվականի N 427-Ա

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով

1. Ստեղծել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ:

(նախաբանը փոփ. 20.06.2023 թիվ 655-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2016 թվականի մայիսի 23-ի

N 427-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պահեստազորի շարքայինների ենթասպայական կազմի հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժնի պետ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական վերափորձաքննության և վերագնահատման ապահովման բաժնի պետ

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ

«Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 20.12.17 թիվ 1510-Ա, 19.03.2019 թիվ 274-Ա, 14.04.2021 թիվ 383-Ա, 20.06.2023 թիվ 655-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2016
N 427-Ա
Որոշում