Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ը ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 385-Ն

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Ձև N 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈԴՐՈՄՈՒՄ ԿԱՄ ԱՎՏՈՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ______________________________________________________

(տրանսպորտային միջոցի կարգը, ենթակարգը (տեսակը)

 

_________________________________  ________________________________

    (քննության օրը, ամիսը, տարեթիվը)    (քննություն հանձնողի ազգանունը,

                                        անունը, հայրանունը)

____________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը)   (քննական տրանսպորտային միջոցի մակնիշը,

համարանիշը)

____________________________________________________________________

                            (քննության վայրը)

 

._____________________________________________________________________.

|NN |Քննության անցկացման ընթացքում կատարվող       |Գործողության|Սխալի |

|ը/կ|գործողությունները                            |կատարման    |նկարա-|

|   |                                             |արդյունքը   |գիրը *|

|   |                                             |(ավելորդը   |      |

|   |                                             |ջնջել)      |      |

|___|_____________________________________________|____________|______|

|1. |Նախապատրաստվել երթևեկությունն  սկսելուն      |ճիշտ / սխալ |      |

|   |(հարմարեցնել նստատեղն այնպես, որ ստացվի ճիշտ |            |      |

|   |նստած դիրք, հարմարեցնել հետին տեսանելիության |            |      |

|   |հայելիները, ամրագոտիները, գլխակալները        |            |      |

|   |(առկայության դեպքում), ստուգել, թե արդյոք    |            |      |

|   |դռները փակ են: Ստուգել անվադողերի, ղեկանիվի, |            |      |

|   |արգելակների, հեղուկների (օրինակ` շարժիչի     |            |      |

|   |յուղը, սառեցնող հեղուկը, դիմապակին լվանալու  |            |      |

|   |հեղուկը), լույսերի, անդրադարձիչների,         |            |      |

|   |ուղղության ցուցիչների և  ձայնային ազդանշանման|            |      |

|   |սարքի վիճակը, տրանսպորտային միջոցի բեռնային  |            |      |

|   |բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը,      |            |      |

|   |կապակցման մեխանիզմները, ինչպես նաև  արգելակը |            |      |

|   |և  էլեկտրական միացումները (միայն «BE» կարգերի|            |      |

|   |համար): Ստուգել ուժեղացմամբ արգելակման և     |            |      |

|   |ղեկավարման համակարգերը, ստուգել անիվների,    |            |      |

|   |անիվների պնդօղակների, անվածածկոցների,        |            |      |

|   |հողմապակու, ապակեմաքրիչների վիճակը, ստուգել  |            |      |

|   |օդի ճնշումը, խտացված օդի բալոնները և         |            |      |

|   |օդաճնշական կախոցները, ստուգել տրանսպորտային  |            |      |

|   |միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի     |            |      |

|   |փակված լինելը (առկայության դեպքում), ստուգել |            |      |

|   |կապակցման մեխանիզմները, ինչպես նաև  արգելակը |            |      |

|   |և  էլեկտրական միացումները (միայն «CE», «C1E»,|            |      |

|   |«DE», «D1E» կարգերի համար):                  |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|2. |Սկսել երթևեկությունը  (գործարկել շարժիչը,    |ճիշտ / սխալ |      |

|   |անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը,  |            |      |

|   |առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել        |            |      |

|   |երթևեկությունը):                             |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|3. |Երթևեկելը`  կայանելուց, ճանապարհից դուրս     |ճիշտ / սխալ |      |

|   |գալուց հետո, երթևեկելն  ուղիղ ճանապարհներով, |            |      |

|   |այդ թվում` փակ տարածքներում, երթևեկելը       |            |      |

|   |ճանապարհի ոլորաններով, խաչմերուկները հատելը` |            |      |

|   |ճանապարհների հատումներին և  միացումներին     |            |      |

|   |հասնելն ու դրանք հատելը:                     |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|4. |Առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի  |ճիշտ / սխալ |      |

|   |հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով     |            |      |

|   |սկսել երթևեկությունը  վերելքի վրա:           |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|5. |Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց      |ճիշտ / սխալ |      |

|   |շարժիչը հանգցնելու և  սահմանափակ լայնությամբ |            |      |

|   |տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին       |            |      |

|   |փոխանցման մեկանգամյա միացումով կատարել       |            |      |

|   |հետադարձ:                                    |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|6. |Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց      |ճիշտ / սխալ |      |

|   |շարժիչը հանգցնելու և  սահմանափակ լայնությամբ |            |      |

|   |տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին       |            |      |

|   |փոխանցման մեկանգամյա միացումով կատարել       |            |      |

|   |հետընթացով կայանում:                         |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|7. |Կատարել երթևեկության  գոտիների փոփոխություն: |ճիշտ / սխալ |      |

|___|_____________________________________________|____________|______|

|8. |Կատարել շրջադարձ:                            |ճիշտ / սխալ |      |

|___|_____________________________________________|____________|______|

|9. |Կատարել հետադարձ:                            |ճիշտ / սխալ |      |

|___|_____________________________________________|____________|______|

|10.|Կանգնեցնել ավտոմոբիլը (միացնել թարթիչը,      |ճիշտ / սխալ |      |

|   |փոխանցման տուփի լծակը բերել անհրաժեշտ դիրքի, |            |      |

|   |կայանման արգելակը բերել անհրաժեշտ դիրքի,     |            |      |

|   |հանգցնել շարժիչը):                           |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|   |Ընդհանուր արդյունքը                          |Դրական/     |      |

|   |                                             |բացասական   |      |

._____________________________________________________________________.

 

* Լրացվում է միայն գործողությունը սխալ կատարելու դեպքում:

 

Հատուկ նշումներ_____________________________________________________

(նշել թույլ տրված իրավախախտումը

______________________________________________________________________

 

    Քննությունն ընդունեց  ___________________     _____________________

                          (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

______________________________________________________

             (տրանսպորտային միջոցի կարգը, ենթակարգը (տեսակը)

 

_________________________________  ________________________________

    (քննության օրը, ամիսը, տարեթիվը)    (քննություն հանձնողի ազգանունը,

                                        անունը, հայրանունը)

____________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը)   (քննական տրանսպորտային միջոցի մակնիշը,

համարանիշը)

____________________________________________________________________

                            (քննության վայրը)

 

._____________________________________________________________________.

|NN |Քննության անցկացման ընթացքում կատարվող       |Գործողության|Սխալի |

|ը/կ|գործողությունները                            |կատարման    |նկարա-|

|   |                                             |արդյունքը   |գիրը *|

|   |                                             |(ավելորդը   |      |

|   |                                             |ջնջել)      |      |

|___|_____________________________________________|____________|______|

|1. |Նախապատրաստվել երթևեկությունն  սկսելուն      |ճիշտ / սխալ |      |

|   |(հարմարեցնել նստատեղն այնպես, որ ստացվի ճիշտ |            |      |

|   |նստած դիրք, հարմարեցնել հետին տեսանելիության |            |      |

|   |հայելիները, ամրագոտիները, գլխակալները        |            |      |

|   |(առկայության դեպքում), ստուգել, թե արդյոք    |            |      |

|   |դռները փակ են: Ստուգել անվադողերի, ղեկանիվի, |            |      |

|   |արգելակների, հեղուկների (օրինակ` շարժիչի     |            |      |

|   |յուղը, սառեցնող հեղուկը, դիմապակին լվանալու  |            |      |

|   |հեղուկը), լույսերի, անդրադարձիչների,         |            |      |

|   |ուղղության ցուցիչների և  ձայնային ազդանշանման|            |      |

|   |սարքի վիճակը, տրանսպորտային միջոցի բեռնային  |            |      |

|   |բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը,      |            |      |

|   |կապակցման մեխանիզմները, ինչպես նաև  արգելակը |            |      |

|   |և  էլեկտրական միացումները (միայն «BE» կարգերի|            |      |

|   |համար): Ստուգել ուժեղացմամբ արգելակման և     |            |      |

|   |ղեկավարման համակարգերը, ստուգել անիվների,    |            |      |

|   |անիվների պնդօղակների, անվածածկոցների,        |            |      |

|   |հողմապակու, ապակեմաքրիչների վիճակը, ստուգել  |            |      |

|   |օդի ճնշումը, խտացված օդի բալոնները և         |            |      |

|   |օդաճնշական կախոցները, ստուգել տրանսպորտային  |            |      |

|   |միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի     |            |      |

|   |փակված լինելը (առկայության դեպքում), ստուգել |            |      |

|   |կապակցման մեխանիզմները, ինչպես նաև  արգելակը |            |      |

|   |և  էլեկտրական միացումները (միայն «CE», «C1E»,|            |      |

|   |«DE», «D1E» կարգերի համար):                  |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|2. |Սկսել երթևեկությունը  (գործարկել շարժիչը,    |ճիշտ / սխալ |      |

|   |անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը,  |            |      |

|   |առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել        |            |      |

|   |երթևեկությունը):                             |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|3. |Երթևեկելը`  կայանելուց, ճանապարհից դուրս     |ճիշտ / սխալ |      |

|   |գալուց հետո, երթևեկելն  ուղիղ ճանապարհներով, |            |      |

|   |այդ թվում` փակ տարածքներում, երթևեկելը       |            |      |

|   |ճանապարհի ոլորաններով, խաչմերուկները հատելը` |            |      |

|   |ճանապարհների հատումներին և  միացումներին     |            |      |

|   |հասնելն ու դրանք հատելը:                     |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|4. |Առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի  |ճիշտ / սխալ |      |

|   |հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով     |            |      |

|   |սկսել երթևեկությունը  վերելքի վրա:           |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|5. |Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց      |ճիշտ / սխալ |      |

|   |շարժիչը հանգցնելու և  սահմանափակ լայնությամբ |            |      |

|   |տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին       |            |      |

|   |փոխանցման մեկանգամյա միացումով կատարել       |            |      |

|   |հետադարձ:                                    |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|6. |Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց      |ճիշտ / սխալ |      |

|   |շարժիչը հանգցնելու և  սահմանափակ լայնությամբ |            |      |

|   |տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին       |            |      |

|   |փոխանցման մեկանգամյա միացումով կատարել       |            |      |

|   |հետընթացով կայանում:                         |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|7. |Կատարել երթևեկության  գոտիների փոփոխություն: |ճիշտ / սխալ |      |

|___|_____________________________________________|____________|______|

|8. |Վազանցը (անցնելը)` տրանսպորտային մյուս       |ճիշտ / սխալ |      |

|   |միջոցներին վազանցելը (հնարավորության         |            |      |

|   |դեպքում), խոչընդոտների, օրինակ` կայանած      |            |      |

|   |մեքենաների կողքով վարելը:                    |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|9. |Կատարել շրջադարձ:                            |ճիշտ / սխալ |      |

|___|_____________________________________________|____________|______|

|10.|Կատարել հետադարձ:                            |ճիշտ / սխալ |      |

|___|_____________________________________________|____________|______|

|11.|Կանգնեցնել ավտոմոբիլը (միացնել թարթիչը,      |ճիշտ / սխալ |      |

|   |հանգցնել շարժիչը, կայանման արգելակ, փոխանցման|            |      |

|   |տուփի լծակը):                                |            |      |

|___|_____________________________________________|____________|______|

|   |Ընդհանուր արդյունքը                          |դրական/     |      |

|   |                                             |բացական     |      |

._____________________________________________________________________.

 

* Լրացվում է միայն գործողությունը սխալ կատարելու դեպքում:

 

Հատուկ նշումներ_____________________________________________________

(նշել թույլ տրված իրավախախտումը

______________________________________________________________________

 

    Քննությունն ընդունեց  ___________________     _____________________

                          (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                 ____ ___________ 20 թ.        N _____-Ա

 

    Որակավորման քննություններին մասնակցելու և      ___________________-ի

վարորդական վկայական ստանալու համար                 (անունը, ազգանունը)

 

կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հաշվի առնելով ընդունված ______________ քննության արդյունքները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ________________ _____-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N -Ն որոշման N 1 հավելվածի ____-րդ կետով.

 

ՈՐՈՇԵՑ Ի`

 

1. ______________________-ին վարորդական վկայական տալը մերժել

__________________________________________________________________:

(մերժման պատճառը)

 

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ճանապարհային ոստիկանության պետին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

_______________________________________

          (ստորաբաժանման անվանումը)

 

պետ, ոստիկանության _________ _________________ ____________________

(կոչումը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                 ____ ___________ 20 թ.        N _____-Ա

 

    Վարորդական վկայականը փոխանակելու համար     ___________________-ի

                                               (անունը, ազգանունը)

կողմից ներկայացված փաստաթղթերը հիմք ընդունելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ________________ _____-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N -Ն որոշման N 1 հավելվածի ___-րդ կետով.

 

ՈՐՈՇԵՑ Ի`

 

1. ____________________-ի վարորդական վկայականը փոխանակելը մերժել

____________________________________________________________________:

(մերժման պատճառը)

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ճանապարհային ոստիկանության պետին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

_______________________________________

         (ստորաբաժանման անվանումը)

 

պետ, ոստիկանության _________ _________________ ____________________

(կոչումը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 

(5-րդ ձևը փոփ. 08.04.2021 թիվ 521-Ն որոշում)

 

Ձև N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ԿՈՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                 ____ ___________ 20 թ.        N _____-Ա

 

Կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու համար __________________-ի

(անունը, ազգանունը)

 

կողմից ներկայացված փաստաթղթերը հիմք ընդունելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ________________ _____-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N -Ն որոշման N 1 հավելվածի ____-րդ կետով.

 

ՈՐՈՇԵՑ Ի`

 

1. ____________________-ի կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալը մերժել_________________________________________________________:

(մերժման պատճառը)

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ճանապարհային ոստիկանության պետին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

_______________________________________

                        (ստորաբաժանման անվանումը)

 

պետ, ոստիկանության _________ _________________ ____________________

(կոչումը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 

(6-րդ ձևը փոփ. 08.04.2021 թիվ 521-Ն որոշում)

 

Ձև N 7

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՆԻՔԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԴՐՈՇՄԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Քննական մարմնի կողմից միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքը 30 մմ տրամագծով շրջանագիծ է, որի արտաքին ուրվագծով գրված են «*Հայաստանի Հանրապետության ոստիկանություն * Ճանապարհային ոստիկանություն *» և «*Police of the Republic of Armenia *Road police*» բառերը, ներքին ուրվագծով` «Միջազգային ավտոմոբիլային երթևեկություն» և «Circulation Automobile International» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված կնիքի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը կնքած քննական մարմինը:

2. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերում օգտագործվող թույլատրող դրոշմակը 20 x 10 մմ չափսերի օվալ է, որի արտաքին ուրվագծով գրված են «*ՀՀ ոստիկանություն * Ճանապարհային ոստիկանություն *» և «*Police of the RA *Road police*» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված դրոշմակի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը դրոշմած քննական մարմինը:

_________________________________________

ԻՐՏԵԿ - կնիքի և թույլատրող դրոշմակի նկարը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 385-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում անձին վարորդական վկայական չի տրամադրվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում վարորդական վկայականը տրամադրվում է ըստ նրանց` բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի) կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական.

2) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր.

3) քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր.

4) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.

5) ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):

2. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

3. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր:

4. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (որը պարունակում է ուսուցում իրականացնող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, պետական գրանցման և (կամ) հարկ վճարողի հաշվեհամարը, վարորդական դասընթացների մասնակցի անձնական տվյալները, ինչպես նաև այն հաստատելու իրավասու անձի ստորագրությունը և կազմակերպության կնիքը)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:

6. Վարորդական վկայական (նոր կարգերի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու որակավորման քննություններին մասնակցելու, վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում):

7. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար):

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 385-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Դիմերես

_________________________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

2. Դարձերես

_________________________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

ՆԿԱՐԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Ազգային վարորդական վկայականը (այսուհետ` վկայական) 54 x 85.7 մմ չափերի, պոլիկարբոնատից պատրաստված քարտ է, որը պետք է համապատասխանի ISO 7810 և ISO 7816-1 ստանդարտներին:

2. Վկայականի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է վարդագույնը:

3. Վկայականի դիմերեսին`

1) քարտի վերին եզրից 2.5 մմ հեռավորության վրա` քարտի երկայնքով, միմյանցից 0.85 մմ հեռավորությամբ անցնում են կապույտ գույնի 3.3 մմ հաստությամբ 2 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև` քարտի ամբողջ երկարությամբ 0.3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE».

2) քարտի ձախ եզրից 7 մմ հեռավորության վրա հորիզոնական շերտագծերը 15 մմ երկարությամբ միաձուլված են, և այդ մասում 11.8 x 3.3 մմ չափով բաց մոխրագույն գույնով զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը` «AM».

3) վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7.2 կետաչափ տպատառով տպագրված են «ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4 մմ հեռավորության վրա` «DRIVING LICENCE» բառերը.

4) ներքևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպագրված են «ՎՕԴԻՏԵԼՍԿՕԵ ՈՒԴՕՍՏՕՎԵՌԵՆԻԵ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4 մմ հեռավորության վրա` «PERMIS DE CONDUIRE» բառերը.

5) հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 2.8 մմ հեռավորության վրա, տեղակայված է 27 մմ x 20 մմ չափի գունավոր լուսանկարի համար նախատեսված 32.3 x 23.7 մմ չափի անձնավորման դաշտը.

6) պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշի վրա` համապատասխան անձնավորման դաշտի ձախ կողմում, 4 կետաչափ տպատառով կապույտ գույնով տպագրված են անձնավորման դաշտերի համարները` «1, 2, 3, 4a, 4b, 4c, 4d, 5, 7, 8, 9».

7) քարտի աջ կողմում` վերևից ներքև, տեղակայված են հետևյալ տարրերը`

ա. ձախից աջ` կարմիր, կապույտ, նարնջագույն հերթականությամբ 9 մմ լայնությամբ 3 ուղղաձիգ շերտագծեր, որոնք մարմնավորում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որը մեջտեղի մասում ընդհատվում է միմյանցից` տրամաչափերի 0.8 մմ տարբերությամբ 4 շրջանագծերով, որոնց կենտրոնում տեղակայված 11.5 մմ տրամագծով շրջանի վրա զետեղված է զարդանախշ,

բ. ուղղաձիգ շերտագծերի ներքևի մասում` 14.8 մմ x 3 մմ չափի մոխրագույն ֆոնի վրա, 8 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված է «ARMENIA» բառը,

գ. քարտի երկայնքով` ներքևի եզրից 2 մմ հեռավորության վրա, անցնում է 1 մմ հաստությամբ կապույտ գույնի հոծ գիծ, որի մեջ 0.3 մմ բարձրությամբ գծի տեսքով անցնում է սպիտակ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE».

8) անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:

4. Վկայականի դարձերեսին`

1) քարտի վերին եզրից 2.4 մմ հեռավորության վրա անցնում է կապույտ գույնի 2.4 մմ x 81.3 մմ չափերով հորիզոնական շերտ, որի կենտրոնով 5 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA» բառերը.

2) քարտի ձախ եզրից 4.3 մմ հեռավորության վրա հայերենով և անգլերենով 3.55 կետաչափ տառերով կապույտ գույնով տպագրված են համարակալված անձնավորման դաշտերի (լրացվում են հայերենով և անգլերենով) անվանումները`

ա. «1. Ազգանունը/Sսrname»,

բ. «2. Անունը/Given name(s)» (հայերենով և անգլերենով լրացվում է նաև հայրանունը),

գ. «3. Ծննդյան ամսաթիվը և վայրը/Date and place օf birtհ» (հերթականությամբ լրացվում են ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը),

դ. «4. a) Տրման ամսաթիվը/Date օf issսe» (հերթականությամբ լրացվում են օրը, ամիսը, տարեթիվը),

ե. «4. b) Վավեր է մինչև/Expiry date» (լրացվում է վկայականի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը` օրը, ամիսը, տարեթիվը),

զ. «4. c) Տրված է/issսing aսtհօrity» (լրացվում է վկայականը հատկացնող մարմնի ծածկագիրը),

է. «4. d) Հանրային ծառայությունների համարանիշը/social services nսmber»,

ը. «5. Վկայականի համարը/Licence nսmber» (9 կետաչափ տպատառերով լրացվում է 8 նիշ պարունակող ծածկագիր` 2 տառ, 6 թիվ),

թ. «7. Ստորագրությունը/HօlderԺs signatսre»,

ժ. «8. Բնակության վայրը/Adress»,

ժա. «9. Կարգը (Ենթակարգը)/Categօry (Subcategory)» (լրացվում են տրանսպորտային միջոցների թույլատրելի կարգերը և (կամ) ենթակարգերը,

ժբ. «10. Կարգը (Ենթակարգը) ստանալու ամսաթիվը/Categօry (Subcategory) issսing date»,

ժգ. «11. Կարգը (Ենթակարգը) վավեր է մինչև/Categօry (Subcategory) expiry»,

ժդ. «12. Սահմանափակումները/Restrictiօns» (աղյուսակի աջ սյունակում նշվում են առանձին կարգերին (ենթակարգերին) վերաբերող սահմանափակումները, իսկ աղյուսակի ստորին մասում մնացած այլ սահմանափակումները).

3) քարտի աջ եզրից 7 մմ հեռավորության վրա զետեղված է 51.5 մմ x 45.2 մմ չափի աղյուսակ, որում նշվում են վարման իրավունքի կարգերը (ենթակարգերը) և դրանց հետ կապված տեղեկությունները.

4) աղյուսակի սյուներն ու տողերը միմյանցից առանձնացված են կապույտ գույնի 0.15 մմ հաստությամբ գծերով.

5) քարտի աջ եզրից 1.9 մմ հեռավորության վրա` վերևից ներքև 4.4 մմ x 45.4 մմ չափերով անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ անձնավորվում է վկայականի համարը հատուկ «BARCODE» (շտրիխկոդ) տառատեսակով:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 385-Ն որոշման

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ԵՐԵՍ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ (ՀԱՅԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 1-ԻՆ ԷՋ (ՀԱՅԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 2-ՐԴ ԷՋ (ԱՆԳԼԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 3-ՐԴ ԷՋ (ԻՍՊԱՆԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 4-ՐԴ ԷՋ (ՌՈՒՍԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 5-ՐԴ ԷՋ (ԹՈՒՐՔԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 6-ՐԴ ԷՋ (ՎՐԱՑԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ 7-ՐԴ ԷՋ (ՊԱՐՍԿԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՆԵՐՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ) _________________________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականը (այսուհետ` միջազգային վարորդական վկայական) 148 x 105 մմ չափսեր ունեցող, 7 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Միջազգային վարորդական վկայականի շապիկը մոխրագույն է, իսկ թերթերը` սպիտակ (շապիկը պատրաստվում է յուրահատուկ ջրանշան ունեցող թղթից):

3. Միջազգային վարորդական վկայականի շապիկի երեսի վերևի մասում հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ» ռուսերեն բառակապակցությունից փոքր-ինչ ներքև` շապիկի ձախ և աջ եզրերից հավասար հեռավորության վրա, ձվաձև շրջանակի մեջ տպագրվում են անգլերեն «AM» (Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը) տառերը` մեծատառերով:

4. Անգլերեն «AM» տառերից փոքր-ինչ ներքև հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև նույն լեզուների հերթականությամբ, մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը:

5. Ռուսերենով տպագրված «ՄԵԺԴՈՒՆԱՌՕԴՆՕԵ ՎՕԴԻՏԵԼՍԿՕԵ ՈՒԴՕՍՏՕՎԵՌԵՆԻԵ» բառակապակցությունից փոքր-ինչ ներքև մեկ տողով տպագրվում են կետագիծ, համարի նշան` «Nօ» և կետագիծ` հետևյալ տեսքով «_____N_____»: Առաջին կետագծի փոխարեն նշվում է լատինական երկու տառ, իսկ երկրորդ կետագծի փոխարեն` վեց թվանշան: Իսկ դրանից ներքև, հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում է «Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիա, 8 նոյեմբերի 1968 թ.» բառակապակցությունը:

6. Անգլերեն «Cօnventiօn օn Rօad Traffic օf 8 Nօvember 1968» բառերից փոքր-ինչ ներքև տպագրվում են «Վավերական է մինչև «___» ________ 20 թ.» բառերը` հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վավերականության օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Տրվել է____________» բառերը: Կետագծի փոխարեն նշվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման անվանումը:

7. «Issսed by _____________» անգլերեն տողից ներքև տպագրվում են «Տրման ամսաթիվը «___» ________ 20 թ.» բառերը` մեկ տողով, հայերեն և անգլերեն փոքրատառերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վկայականը տալու օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից փոքր-ինչ ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Ազգային վարորդական վկայականի համար _______N_______» բառերը: Կետագծերի փոխարեն լրացվում է ազգային վարորդական վկայականի համարը, որը հիմք է հանդիսացել միջազգային վարորդական վկայականը տալու համար:

8. «Nսmber օf dօmestic driving permit» անգլերեն տողից ներքև` դեպի աջ, տպագրվում է կետագիծ, որից անմիջապես ներքև` կետագծի երկայնքով, փակագծերի մեջ հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում են «(ստորագրությունը, ազգանունը)» բառերը: Կետագծի փոխարեն նշվում են վկայականը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը և ազգանունը, իսկ ավելի ձախ` միջազգային վարորդական վկայականի շապիկի ներքևի եզրից մի փոքր վերև, «Կ.Տ»-»SEAL» դաշտում` նշված ստորաբաժանման կնիքը:

9. Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի վերևի մասում` շապիկի վերին եզրից փոքր-ինչ ներքև, փոքրատառերով տպագրվում են «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ__________տարածքում:» բառերը: Կետագծի փոխարեն լրացվում է 1968 թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության անվանումը, որտեղ վկայականի տերը մշտապես բնակվում է: «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ_________տարածքում:» բառերից ներքև հայերեն փոքրատառերով տպագրվում են «Այն ուժի մեջ է բոլոր մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում:» նախադասությունները:

10. Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի ներքևի մասում հայերեն փոքրատառերով տպագրվում է «Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:» նախադասությունը:

11. Միջազգային վարորդական վկայականի 1-7-րդ էջերը (հայերենով, անգլերենով, իսպաներենով, ռուսերենով, թուրքերենով, վրացերենով, պարսկերենով` հաջորդականությամբ) և շապիկի վերջին ներսի երեսը (ֆրանսերենով) հետևյալ նույն բովանդակությամբ տպագրվում են` էջի վերևի եզրից փոքր-ինչ ներքև` կողային ձախ եզրից սկսած մեկ տողով, տպագրվում է «ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ» բառակապակցությունը, որից մեկ տող ներքև` դեպի էջի աջ եզրը, հետևյալ հերթականությամբ, առանձին տողերով տպագրվում են «Ազգանունը 1», «Անունը (անունները) 2», «Ծննդավայրը 3», «Ծննդյան ամսաթիվը 4» և «Բնակության վայրը 5» բառերը:

12. «Բնակության վայրը 5» տողից փոքր-ինչ ներքև` ամբողջ էջի երկարությամբ, տպագրվում է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ» նախադասությունը, որից ներքև աղյուսակի տեսքով տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը` ծածկագրերով և դրանց համապատասխանող պայմանական նշաններով: Աղյուսակը բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերի ծածկագրերը. «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակի երկրորդ հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների ենթակարգերի ծածկագրերը. «AM», «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակից փոքր-ինչ ներքև տպագրվում են «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ_______________» բառերը: Կետագծի փոխարեն տրանսպորտային միջոցի վարելը սահմանափակող որևէ պայմանի առկայության դեպքում լրացվում է այն: Օրինակ` «Վարել միայն ակնոցով», «Մեկ ոտքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցը վարել վերասարքավորելու պայմանով» և այլն:

13. Վկայականի շապիկի վերջին լրացուցիչ երեսում, որը կազմի վերջին երեսի հետ մեկ ամբողջական մաս է կազմում և բացվում է դեպի դուրս, վերևի եզրից դեպի ներքև` ըստ հերթականության, առանձին տողերով տպագրվում են «1._____.», «2.______», «3.______», «4.______», «5.______» թվերը: Կետագծերի փոխարեն համապատասխան հերթականությամբ լատինական մեծատառերով գրավոր կամ տպատառ լրացվում են վկայականի տիրոջ ազգանունը (առանձին տողում), անունը (կարող է լրացվել նաև հայրանունը)` առանձին տողում, ծննդավայրը (առանձին տողում), ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (առանձին տողում), բնակության վայրը:

14. Լրացուցիչ երեսի միջնամասում` դեպի ձախ, կազմի վերջին երեսի վրա տպագրված տրանսպորտային միջոցների «A, AM, A1», «B, B1», «C, C1», «D, D1», «BE», «CE, C1E», «DE, D1E» կարգերի և ենթակարգերի տողերին համապատասխան ուղղությամբ տպագրվում են «AM», «A», «A1», «B», «B1», «C», «C1», «D», «D1», «BE», «CE», C1E», «DE», «D1E» տառերի նշմամբ դաշտեր` երկու սյունակով` նախատեսված համապատասխան կարգի և ենթակարգի թույլտվության դրոշմակի համար: Թույլտվության դրոշմակների համար նախատեսված սյունակներում կարգերի և ենթակարգերի ծածկագրերը տպագրվում են 1-7-րդ էջերում սահմանված հաջորդականությամբ:

15. Շապիկի լրացուցիչ երեսի աջ կողմում պատկերվում է վկայականի տիրոջ լուսանկարը: Լուսանկարի ստորին մասը կնքվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման կնիքով: Կնիքը դրվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ներքևի մասում, իսկ մյուս մասը` փաստաթղթի վրա: Վկայականի տիրոջ ստորագրությունը դրվում է լուսանկարից ներքև:

16. Տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի աղյուսակից ներքև ընկած մասում տպագրվում են «Բացառություններ» բաժինները, որոնք բաղկացած են երկու նույնաբովանդակ մասերից, որտեղ ֆրանսերենով տպագրվում են «Սույն վկայականի տերը զրկված է ավտոմոբիլ վարելու իրավունքից երկրներում» նախադասությունը և կետագիծը` երկու, «Պատճառով» բառը և կետագիծը` երկու, իսկ «Տեղը........» բառը և դրանից հետո տպագրվող կետագիծը` մեկ տողով: «Երկրներում» բառից հետո` կետագծի փոխարեն լրացվում է երկրի կամ երկրների անվանումները, իսկ «պատճառով» բառից հետո` կետագծի փոխարեն` ավտոմոբիլ վարելու իրավունքից վկայականի տիրոջը զրկելու պատճառը կամ պատճառները:

17. «Բացառություններ» բաժնի աջ մասում ֆրանսերենով «Մինչև», «Տարեթիվը» բառերը և դրանցից հետո կետագծերը տպագրվում են մեկական առանձին տողերով: Առաջին տողում լրացվում է այն ժամկետը, մինչև որի ավարտն անձը զրկվում է ավտոմոբիլ վարելու իրավունքից, իսկ երկրորդ տողում` զրկման տարեթիվը: Աջ մասում` վկայականի լրացուցիչ երեսի եզրից փոքր-ինչ հեռու, գրառումները հաստատող պաշտոնատար անձի պաշտոնական կնիքի կամ դրոշմակի դաշտն է, իսկ «Տարեթիվը_____» տողից ներքև` ստորագրության դաշտը:

18. «Բացառություններ» մասի երկրորդ բաժինը հորիզոնական գծի բաժանմամբ ավարտվում է ֆրանսերենով տպագրված «Եթե բացառությունների համար նախատեսված սյունակներն ամբողջությամբ օգտագործված են, մյուս բացառությունները անհրաժեշտ է լրացնել այս էջի հակառակ երեսին» նախադասությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 385-Ն
Որոշում