Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱ ...

 

 

040.0835.080901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2001 թվականի N 835

 

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով «Արջ լիմիթիդ» և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ընկերությունների կողմից «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնել «Արջ լիմիթիդ» և «Միկա Արմենիա Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (երկուսը միասին այսուհետև` գնորդ)` փակ տեղաբաշխմամբ` նոր բաժնետոմսերի թողարկման և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով:

2. Սահմանել`

ա) թողարկվող բաժնետոմսերի ծավալը` 92504 սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10800 դրամ անվանական արժեքով.

բ) թողարկվող մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը` 21,62 ԱՄՆ-ի դոլար.

գ) թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետը` թողարկման որոշումն ընդունելու օրվանից հինգ բանկային օր.

դ) որ թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման գնի 100 տոկոսը մինչև տեղաբաշխման ժամկետի ավարտը գնորդի կողմից վճարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված` «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման բանկային հաշվին.

ե) որ թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների հիման վրա «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցվելուց հետո եռօրյա ժամկետում պետական սեփականություն հանդիսացող 10800 դրամ անվանական արժեքով 88876 բաժնետոմսը վաճառվում է գնորդին` 200 մլն դրամով, որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` բաժնետոմսերի փոխանցման ակտի ստորագրման օրվանից հինգ բանկային օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ելնելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմաններից` իրականացնել «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի փակ տեղաբաշխումը.

բ) «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով անհատույց ձեռք բերել «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության արտահաշվեկշռում հաշվառվող` «Հայկապբանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2001 թվականի հունիսի 1-ի դրությամբ 347 մլն դրամի պահանջի իրավունքը (թղթակցային հաշվի մնացորդ).

գ) գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ հիմնական երաշխավորությունները և գնորդի պատասխանատվությունները`

Հայաստանի Հանրապետության կառավարությունն անժամկետ երաշխավորում է, որ մինչև 1993 թվականի դրամափոխանակությունը քաղաքացիների կողմից «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրված նախկին ԽՍՀՄ ռուբլով ավանդների համար «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունը սահմանափակվում է «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հաշվետվություններում արտացոլված չափով (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 5-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հայկական հանրապետական բանկը Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի վերակազմավորման մասին» N 345 որոշման 4-րդ կետի համաձայն կատարված ինդեքսավորմամբ) և հետագա հնարավոր ինդեքսավորման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 5-ի N 345 որոշման 2-րդ կետի,

գնորդը պարտավորվում է առնվազն մեկ տարի պահպանել «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության տարածքային ստորաբաժանումները և մեկ տարվա ընթացքում այդ տարածքային ստորաբաժանումներում ներդնել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ` հաշվապահական հաշվառումը, վճարումները և կառավարչական տեղեկատվության համակարգերը արդիականացնելու համար,

գնորդը պարտավորվում է «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության հաշվին ավարտել 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ավանդային հաշիվների գույքագրման ու դրանց վերաբերյալ համակարգչային բազա ստեղծելու աշխատանքները և արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 29-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 659 որոշմամբ ստեղծված հանձնաժողովին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2001
N 835
Որոշում