Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

040.0851.120901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 851

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ» բաժինը նախավերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի, Բջնիի, Ջրվեժի, Առինջի, Բալահովտի, Ծաղկաձորի և Արզնու գյուղական բժշկական ամբուլատորիաներն ու Արգելի առողջության կենտրոնը կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 138 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռի և Մայիսյանի գյուղական բժշկական ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ»:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 345 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն» բաժինը նախավերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի, Մխչյանի, Տափերականի, Այգավանի, Վերին Արտաշատի, Շահումյանի գյուղական բժշկական ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ»:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 427 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ» բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արուճի, Ագարակի, Արագածի, Արագածավանի, Կարբիի, Մաստարայի, Ներքին Բազմաբերդի գյուղական բժշկական ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ»:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժինն աղյուսակից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի, Ճոճկանի, Վարդաբլուրի, Շնողի, Մարգահովտի գյուղական բժշկական ամբուլատորիաները և Մեծավանի առողջության կենտրոնը կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2001
N 851
Որոշում