Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2021 թվականի N 1021-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 17-ի N-20 և N-21 որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի սեփականություն հանդիսացող` 377.4495 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը` համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Սահմանել, որ հողամասերը ենթակա են օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում` արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով` դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերով համալրումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` սույն որոշման երրորդ կետով սահմանված նվիրաբերության պայմանագրի կնքումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 18-ի

N 1021-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` 377.4495 ՀԵԿՏԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________.

|         |Մակերես    |Կադաստրային ծածկագիր   |

|         |(հեկտար)   |                       |

|_________|___________|_______________________|

|1.       |0.4115     |02-035-0565-0005       |

|_________|___________|_______________________|

|2.       |0.2884     |02-035-0565-0002       |

|_________|___________|_______________________|

|3.       |10.7165    |02-035-0113-0001       |

|_________|___________|_______________________|

|4.       |43.9723    |02-035-0117-0033       |

|_________|___________|_______________________|

|5.       |0.0993     |02-035-0564-0003       |

|_________|___________|_______________________|

|6.       |0.2885     |02-035-0564-0002       |

|_________|___________|_______________________|

|7.       |6.2415     |02-035-0111-0002       |

|_________|___________|_______________________|

|8.       |14.3111    |02-035-0112-0002       |

|_________|___________|_______________________|

|9.       |3.5461     |02-035-0114-0002       |

|_________|___________|_______________________|

|10.      |159.3352   |02-035-0115-0181       |

|_________|___________|_______________________|

|11.      |61.6563    |02-035-0115-0182       |

|_________|___________|_______________________|

|12.      |17.215     |02-035-0115-0185       |

|_________|___________|_______________________|

|13.      |35.591     |02-035-0116-0029       |

|_________|___________|_______________________|

|14.      |0.4535     |02-035-0116-0030       |

|_________|___________|_______________________|

|15.      |21.8325    |02-035-0105-0011       |

|_________|___________|_______________________|

|16.      |1.4908     |02-035-0118-0026       |

|_________|___________|_______________________|

|Ընդամենը`|377.4495   |                       |

._____________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2021
N 1021-Ա
Որոշում