040.0923.011001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2001 թվականի N 923
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 133 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 133 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
փետրվարի 22-ի N 133 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Հոդվածի անվանումը |Ընդամենը | այդ թվում` |
| | |_____________________________________|
| | | 1-ին | 2-րդ | 3-րդ | 4-րդ |
| | |եռամսյակ |եռամսյակ |եռամսյակ|եռամսյակ|
|_________________________|_________|_________|_________|________|________|
|Ընդամենը` ծախսեր |107805,0 | - | - |3300,0 |104505,0|
| այդ թվում` | | | | | |
|_________________________|_________|_________|_________|________|________|
|Պետական մարմինների, դրանց| | | | | |
|ենթակա բյուջետային | | | | | |
|հիմնարկների աշխատողների | | | | | |
|աշխատավարձ |47140,0 | - | - | - |47140,0 |
|_________________________|_________|_________|_________|________|________|
|Պարտադիր սոցիալական | | | | | |
|ապահովագրության վճարներ |60665,0 | - | - |3300,0 |57365,0 |
._________________________________________________________________________.