Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ...

08.02.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.2002  -ից մինչեւ   08.02.2005  -ը:
 

(ուժը կորցրել է բացառությամբ 5-րդ կետի 07.02.05 թիվ 67-Ա որոշում)

041.0667.130901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի N 667

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

բ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ ավարտվածության, Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով համայնքների սահմանները:

3. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը`

ա) ըստ անհրաժեշտության ընդգրկելով համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

բ) մինչև 2004 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածները հաստատելու մասին», ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` քաղաքային համայնքների սահմանները ճշգրտելու նպատակով մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել քաղաքային համայնքների` հաստատված գլխավոր հատակագծերի պատճենները:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433, 1999 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 704 և 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 533 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

սեպտեմբերի 13-ի N 667 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Աբրահամյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի

                         նախագահ)

    Ա. Զիրոյան         - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

    Ս. Ավետիսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ-

                         գլխավոր գանձապետ

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

    Մ. Վարդանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահ

    Ս. Օհանյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                         բնական ռեսուրսների վարչության պետ

    Է. Բարսեղյան       - Սյունիքի մարզպետ

    Հ. Կարապետյան      - Արագածոտնի մարզպետ

    Ա. Հերոյան         - Արմավիրի մարզպետ

    Վ. Հակոբյան        - Գեղարքունիքի մարզպետ

    Ա. Ղուլարյան       - Տավուշի մարզպետ

    Վ Մաթևոսյան        - Վայոց ձորի մարզպետ

    Կ. Շահգելդյան      - Կոտայքի մարզպետ

    Ա. Սարգսյան        - Արարատի մարզպետ

    Ֆ. Փիրումյան       - Շիրակի մարզպետ

    Հ. Քոչինյան        - Լոռու մարզպետ

    Ռ. Նազարյան        - Երևանի  քաղաքապետ

    Հ. Վարդանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի

                         տնօրեն

    Գ. Ավետյան         - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման

                         կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

    Ֆ. Ղազարյան        - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ

    Ֆ. Եգորյան         - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի հողաշինարարական վարչության պետ  

    Կ. Ամյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                         կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության

                         գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):

 

(կազմը փոփ. 26.03.02 թիվ 157 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2001
N 667
Որոշում