Սեղմել Esc փակելու համար:
{28.09.2021 - 01.01.2022} ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.09.2021 - 01.01.2022} ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2021  -ից մինչեւ   01.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

28.09.2021 - 01.01.2022

040.1321.231017

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1321-Ն

 

i

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող (վճարված) տոկոսների գումարների չափով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից 2014, 2015, 2016 և 2017 թվականների հաշվետու եռամսյակների (տարվա) համար վճարված եկամտային հարկի գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշման համաձայն:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն որոշման հավելվածով նախատեսված` տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության հիման վրա հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի դրույթը` 2019 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ կետն ուժը կորցնելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

(որոշման վերնագիրը, նախաբանը և տեքստը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

i

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

i

N 1321-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

i

 

1. Սույն կարգով կարգավորվում են, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի (այսուհետ` հիփոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (այսուհետ` տոկոս) գումարների չափով ֆիզիկական անձանց (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի) օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելուց հետ կապված հարաբերությունները:

i

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում` ավտոկայանատեղի, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ` վարկառու) վրա` վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

(2-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

3. Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող վարձու աշխատողների դեպքում` վարձու աշխատողը հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո` վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելու դեպքում:

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

i

4. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

5. Հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.

2) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

i

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականը, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.

5) հիփոթեքային վարկը տրամադրած` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին` բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն համաձայնություն է տվել ԱՔՌԱ վարկային բյուրոյին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող), իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան պետական (համայնքային) մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը պետությունից (համայնքից) ձեռք բերված (բերվող) լինելու մասին.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագիրը (առուվաճառքի նախնական պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագիր).

i

8) վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

(5-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

(5-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

5.1. Հայտը ներկայացնելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմում` հարկային մարմնի սահմանած կարգով, իսկ հայտի մերժման դեպքում` սույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին: Սույն կետի կիրառության իմաստով` հայտը մերժվում է, եթե`

1) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.

2) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

3) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:».

(5.1-ին կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

5.2. Հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` եկամտային հարկի վերադարձման համար` հարկային մարմնի սահմանած կարգով, որում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

(5.2-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

5.3. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարի` առնվազն ութօրյա վավերականությունը և վարկառուին պատկանելիությունը, ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգին համապատասխան, որի նպատակով վարկառուն դիմումի միջոցով տրամադրում է իր համաձայնությունը` բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով իր բանկային հաշվի համարի վավերականությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմամբ ստուգելու համար:

(5.3-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

5.4. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաև հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է համաձայնություն:

(5.4-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

5.5. Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները` դրամով: Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառված տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունը:

i

(5.5-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

6. Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` ապահովելով միայն սույն կարգի 5-րդ կետի 5-րդ և (կամ) 8-րդ ենթակետով սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված` սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

i

(6-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

i

(7-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

i

1) այն ներկայացնելու պահին հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.

2) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.

4) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:

(8-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

(8-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

i

8.1. Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվում է 1.5 մլն դրամը:

(8.1-ին կետը լրաց.. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

(8.1-ին կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

i

(8-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

8.2. Հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիփոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են` ըստ դրանց ներկայացման հերթականության:

i

(8.2-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

9. Եկամտային հարկի վերադարձի մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու եռամսյակի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

(9-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

i

(9-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

10. Կատարվող վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, մերժման հիմքերի նշումով, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին` մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

i

(10-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

(10-րդ կետն ուժը կորցնելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

11. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հաշվետու եռամսյակը, որին վերաբերում է վերադարձվող գումարը.

4) վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու եռամսյակի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

i

7) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձի գումարը:

(11-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

i

12. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

(12-րդ կետը փոփոխվելու է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

i

13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու եռամսյակի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու եռամսյակների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից` դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(13-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն /տարածվում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու եռամսյակի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում:

(14-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

15. Վերադարձված գումարը բանկի կողմից մերժվելու դեպքում բանկի կողմից փոխանցվում է գանձապետարանի տարանցիկ հաշվին` նշելով մերժման հիմքը, որի մասին հարկային մարմինը ծանուցում է վարկառուին: Վարկառու ֆիզիկական անձը համապատասխան տվյալները ճշտելուց հետո ներկայացնում է եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում, որի հիման վրա կատարվում է գումարի վերադարձ վարկառուի բանկային հաշվին` գանձապետարանի տարանցիկ հաշվից:

(15-րդ կետն ուժի մեջ է 01.01.2022 թվականից`24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1321-Ն
Որոշում