041.0043.310114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2014 թվականի N 43-Ա
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել`
1) համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողովի աշխատակարգերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2014 թ. հունվարի 31-ի
N 43-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի գլխավոր անասնաբույժ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության փորձարկումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ
«Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի մենեջեր (համաձայնությամբ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության և պաշտպանության բաժնի պետ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
(1-ին հավելվածը խմբ. 01.11.2021 թիվ 1233-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2014 թ. հունվարի 31-ի
N 43-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կենսաանվտանգության/ կենսաապահովման մենեջեր (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի որակի մենեջեր (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության փորձարկումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ)
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարդու գենոմիկայի լաբորատորիայի գիտաշխատող (համաձայնությամբ)
(2-րդ հավելվածը խմբ. 01.11.2021 թիվ 1233-Ա որոշում)