Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2021 թվականի N 425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 541-Ն որոշման`

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 1-ին կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման`

ա. մեթոդիկայի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները չեն վերանայվում, եթե սույն մեթոդիկայի 2-րդ գլխի համաձայն որոշված Երաշխավորված մատակարարի հաշվարկային անհրաժեշտ հասույթը հավասար է սակագների տվյալ վերանայման ժամանակ կանխատեսվող սպառման ծավալներով և Երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագներով ձևավորվող հաշվարկային հասույթին:»,

բ. մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1 կետով.

i

«18.1. Սույն մեթոդիկայի 18-րդ կետով նախատեսված պայմանի չբավարարման դեպքում`

1) ըստ սպառողական խմբերի միջև ծախսերի բաշխման սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` յուրաքանչյուր k-րդ սպառողական խմբի համար Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը (ՍԷ(k)) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                         ԳԷ(Մk)+ՍԾ(k)    ԳԷ(Բk)+ԲԾ(k)

                  ՍԷ(k)= _____________ + _____________,

                            Է(k)         Է(k)+Է(Այլk)

 

որտեղ`

ՍԾ(k)-ն սպառողների սպասարկման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,

ԲԾ(k)-ն էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,

Է(Այլk)-ն k-րդ սպառողական խմբին պատկանող սպառողների (այդ թվում` Որակավորված սպառողների) կողմից այն սպառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է, որը մատակարարվում է Մատակարարների, այլ անձանց կողմից, առաքվում է սեփական սպառման համար և մուտք է գործում Բաշխման ցանց.

2) սպառողական խմբերի նկատմամբ սակագների վերանայման հավասարաչափ ազդեցության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` բոլոր սպառողական խմբերի համար Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները վերանայվում են հավասարաչափ Երաշխավորված մատակարարի կողմից վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագնի փոփոխության չափով.

3) սպառողական առանձին խմբերի համար էլեկտրական էներգիայի մատչելիության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները վերանայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ` սույն մեթոդիկայի 2-րդ գլխի համաձայն որոշված Երաշխավորված մատակարարի հաշվարկային անհրաժեշտ հասույթն ապահովող մոտեցմամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

8 դեկտեմբերի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
08.12.2021
N 425-Ն
Որոշում