Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊ ...

01.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2013  -ից մինչեւ   01.07.2014  -ը:
 

 

ԻՐՏԵԿ    օրենքն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 04.02.14 ՀՕ-1-Ն օրենք: 

010.0236.011101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների (այսուհետ` պաշտոնատար անձ) կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց հուղարկավորության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(1-ին հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-252-Ն օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում`

ա) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` զոհվածի պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով.

i

բ) նրա խնամքի տակ գտնված ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է կենսաթոշակ` զոհվածի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով:

Սույն կետով սահմանված կենսաթոշակի իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի` պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհված պատգամավորների խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամները, որոնց կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափը:

(2-րդ հոդվածը փոփ. 19.11.02 ՀՕ-469-Ն, 18.02.04 ՀՕ-37-Ն, 22.12.10 ՀՕ-252-Ն, 26.02.13 ՀՕ-10-Ն /տարածվում է 2013 թվականի հունվարի

1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ օրենքներ)

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Իր պաշտոնեական պարտավորությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում պաշտոնատար անձին նշանակվում է կենսաթոշակ` նրա պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով:

Այս դեպքում պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում ապահովվում է անվճար որակյալ բժշկական սպասարկմամբ` համապատասխան մարմինների միջոցների հաշվին:

Բուժման ծախսերը հետագայում փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(3-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-252-Ն, 26.02.13 ՀՕ-10-Ն /տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` ըստ նրա ընտրության:

 

ՀՈԴՎԱԾ 5. Կենսաթոշակը նշանակում է զոհված կամ հաշմանդամ ճանաչված անձի հաշվառման բնակության վայրի կենսաթոշակ նշանակող և վճարող մարմինը:

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակն ու միանվագ դրամական օգնությունը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 6. Համապատասխան պաշտոնային դրույքաչափի փոփոխման դեպքում նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

i

ՀՈԴՎԱԾ 7.1. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին սույն օրենքով կենսաթոշակ է նշանակվում` անկախ նրանց տարիքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

(7.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-252-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

i

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել 2000 թվականի մայիսի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

1 նոյեմբերի 2001 թ.

ՀՕ-236

 

 

pin
ՀՀ 09.10.2001
N ՀՕ-236 օրենք