Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴՈՂ ԵՎ ԲԱՇԽ ...

 

 

040.1069.051101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2001 թվականի N 1069

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴՈՂ ԵՎ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդող և բաշխիչ էլեկտրական ցանցերի տարանջատման հատկորոշիչներից և այդ տարանջատումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 110 կՎ լարման ենթակայանները (ցանկը կցվում է) և ներդնել դրանց տեղաբաշխման աշխարհագրական տարածքն սպասարկող էլեկտրաէներգետիկական համակարգի համապատասխան էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կանոնադրական հիմնադրամներում:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովից` սույն որոշման 1-ին կետում նշված ցանկում ընդգրկված ենթակայանները սահմանված կարգով` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին փոխանցելու վերաբերյալ համաձայնության ստացումը.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությունն ստանալու օրվանից երեսունօրյա ժամկետում ապահովել 110 կՎ լարման ենթակայանների` որպես ոչ ընթացիկ ակտիվների և ապրանքանյութական պաշարների համալիր, էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին հանձնման պահի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքով, անհատույց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու կարգավորել նշված ենթակայանների սպասարկման ու շահագործման կազմակերպման հետ կապված խնդիրները.

գ) նախատեսել փոխանցման ենթակա 110 կՎ լարման ենթակայանների արժեքի չափով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազեցում, իսկ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կանոնադրական հիմնադրամներում` համապատասխան չափով ավելացում.

i

դ) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել սահմանամերձ շրջանում գտնվող «Այգեհովիտ» և «Բերքաբեր» 110/35/6 կՎ լարման ենթակայանները և ապահովել դրանց օտարումն օրենքով սահմանված կարգով, դուրսգրման եղանակով:

(2-րդ կետը լրաց. 04.07.02 թիվ 972-Ա որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 5-ից:

 

ՑԱՆԿ

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ 110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ

 

i

I ԽՈՒՄԲ ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

._________________________________________________________.

|  1.  |(1-ին կետը հանվել է)      | 13.  |«Նաիրիտ»        |

|______|__________________________|______|________________|

|  2.  |«Աբովյան»                 | 14.  |»Խարբերդ»       |

|______|__________________________|______|________________|

|  3.  |«Բյուրեղավան»             | 15.  |»Մխչյան-2»      |

|______|__________________________|______|________________|

|  4.  |«Դիլիջան»                 | 16.  |»Կապան»         |

|______|__________________________|______|________________|

|  5.  |«Սպիտակ»                  | 17.  |»Սոթք»          |

|______|__________________________|______|________________|

|  6.  |«Մարալիկ»                 | 18.  |»Քաջարան»       |

|______|__________________________|______|________________|

|  7.  |«Արթիկ»                   | 19.  |»Ապարան»        |

|______|__________________________|______|________________|

|  8.  |«Գյումրի-1»               | 20.  |»Իջևան»         |

|______|__________________________|______|________________|

|  9.  |«Հյուսիսային»             | 21.  |»Էջմիածին»      |

|______|__________________________|______|________________|

| 10.  |«Դաշտադեմ»                | 22.  |»Արմավիր»       |

|______|__________________________|______|________________|

| 11.  |«Մասիս»                   | 23.  |»Դալարիկ»       |

|______|__________________________|______|________________|

| 12.  |«Հարավային»               |      |                |

._________________________________________________________.

(I խումբը փոփ. 04.07.02 թիվ 972-Ա որոշում)

 

II ԽՈՒՄԲ

 

ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԳԾԵՐԻՑ ՍՆՎՈՂ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

.________________________________________________________.

|  1.  |«Հրազդան-1»               | 21.  |»Նուբարաշեն»   |

|______|__________________________|______|_______________|

|  2.  |«Նաիրի»                   | 22.  |»Կապույտ լիճ»  |

|______|__________________________|______|_______________|

|  3.  |«Բալահովիտ»               | 23.  |»Արտաշատ»      |

|______|__________________________|______|_______________|

|  4.  |«Խնձորուտ»                | 24.  |»Մխչյան-1»     |

|______|__________________________|______|_______________|

|  5.  |«Դարպաս»                  | 25.  |»Վարդենիս»     |

|______|__________________________|______|_______________|

|  6.  |«Տարոն»                   | 26.  |»Սիսիան»       |

|______|__________________________|______|_______________|

|  7.  |«Բազում»                  | 27.  |»Գնդեվազ»      |

|______|__________________________|______|_______________|

|  8.  |«Մայիսյան»                | 28.  |»Որոտան-2»     |

|______|__________________________|______|_______________|

|  9.  |«Գյումրի-3»               | 29.  |»Ազատան»       |

|______|__________________________|______|_______________|

| 10.  |«Արցախ»                   | 30.  |»Որոտան-3»     |

|______|__________________________|______|_______________|

| 11.  |«Մարմարաշեն»              | 31.  |»Ազատեկ»       |

|______|__________________________|______|_______________|

| 12.  |«Էրզրում»                 | 32.  |»Գորիս»        |

|______|__________________________|______|_______________|

| 13.  |«Պոլիգոն»                 | 33.  |»Գեղամասար»    |

|______|__________________________|______|_______________|

| 14.  |«Էրեբունի»                | 34.  |»Գագարին»      |

|______|__________________________|______|_______________|

| 15.  |«Ավան»                    | 35.  |»Նոյեմբերյան»  |

|______|__________________________|______|_______________|

| 16.  |«Ջրվեժ»                   | 36.  |»Դիմաց»        |

|______|__________________________|______|_______________|

| 17.  |«Պեռլիտ»                  | 37.  |»Մեծամոր»      |

|______|__________________________|______|_______________|

| 18.  |«Հացաշեն»                 | 38.  |»Ուրարտու»     |

|______|__________________________|______|_______________|

| 19.  |«Մաշտոց»                  | 39.  |»Ծովինար»      |

|______|__________________________|______|_______________|

| 20.  |«Կոտայք»                  |      |               |

.________________________________________________________.

 

III ԽՈՒՄԲ

 

i

ՇԱՌԱՎՂԱՅԻՆ ԳԾԵՐԻՑ ՍՆՎՈՂ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

.________________________________________________________.

|  1.  |«Արեշ-2»                  | 21.  |»Սպանդարյան»   |

|______|__________________________|______|_______________|

|  2.  |«Դաստակերտ»               | 22.  |»Թալին»        |

|______|__________________________|______|_______________|

|  3.  |«Բերդ»                    | 23.  |»Աշտարակ»      |

|______|__________________________|______|_______________|

|  4.  |«Վարդանիձոր»              | 24.  |»Վանանդ»       |

|______|__________________________|______|_______________|

|  5.  |«Ալիք»                    | 25.  |»Բաղրամյան»    |

|______|__________________________|______|_______________|

|  6.  |«Չարենցավան-1»            | 26.  |»Արտավազդ»     |

|______|__________________________|______|_______________|

|  7.  |«Հրազդան-2»               | 27.  |»Կիրճ»         |

|______|__________________________|______|_______________|

|  8.  |«Հախում»                  | 28.  |»Հովտաշատ»     |

|______|__________________________|______|_______________|

|  9.  |«Ալավերդի-1»              | 29.  |»Արարատ-1»     |

|______|__________________________|______|_______________|

| 10.  |«Տաշիր»                   | 30.  |»Դավթաշեն»     |

|______|__________________________|______|_______________|

| 11.  |(11-րդ կետը հանվել է)     | 31.  |«Վանաշեն»      |

|______|__________________________|______|_______________|

| 12.  |«Ստեփանավան»              | 32.  |»Երասխ»        |

|______|__________________________|______|_______________|

| 13.  |«Շենգավիթ»                | 33.  |»Խաչիկ»        |

|______|__________________________|______|_______________|

| 14.  |«Չարբախ»                  | 34.  |»Վահրամաբերդ»  |

|______|__________________________|______|_______________|

| 15.  |«Կիրզա»                   | 35.  |»Աշոցք»        |

|______|__________________________|______|_______________|

| 16.  |«Նորք»                    | 36.  |»Ամասիա»       |

|______|__________________________|______|_______________|

| 17.  |«Կանթեղ»                  | 37.  |»Ագարակ-1»     |

|______|__________________________|______|_______________|

| 18.  |«Քարհանք»                 | 38.  |»Կենտրոնական»  |

|______|__________________________|______|_______________|

| 19.  |«Վարդաշեն»                | 39.  |»Մալաթիա»      |

|______|__________________________|______|_______________|

| 20.  |«Շահումյան-1»             | 40.  |»Չարենցավան-2» |

.________________________________________________________.

(III խումբը փոփ. 04.07.02 թիվ 972-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2001
N 1069
Որոշում