Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 1101-Ն

 

i

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև ելնելով ավտոգազալիցքավորման ճնշակայանների աշխատողների և սպառողների համար անվտանգ պայմանների ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

3. Սահմանել, որ գործող ԱԳԼՃԿ-ներ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը կառուցման և շահագործման պահանջները համապատասխանեցնել սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, իսկ նոր կառուցվող ԱԳԼՃԿ-ների սեփականատերերը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

(3-րդ կետը փոփ. 26.06.09 թիվ 746-Ն, 30.12.10 թիվ 1766-Ն որոշումներ)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 6

Երևան 

 

  Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է ԱԳԼՃԿ-ներում ավտոգազավառելիքի առևտրի ժամանակ մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման համար նախատեսված կանոնները:

2. Սույն կանոնակարգի նպատակներն են`

1) տեխնոլոգիական սարքավորումներին վերաբերող միջազգային գործելակերպում կիրառվող չափանիշների և փորձի որդեգրման միջոցով ավտոգազավառելիքի հետ կապված հարաբերություններում կարգավորել առք ու վաճառքը և գործառությունները.

2) կանխել կամ նվազեցնել հրդեհի կամ պայթյունի առաջացման ռիսկի գործոնները.

3) ապահովել առողջության համար վտանգ չներկայացնող պայմաններ` ԱԳԼՃԿ աշխատողների կամ նշված կայաններում աշխատանք կատարող այլ մարդկանց համար.

4) ավտոգազավառելիքի լիցքավորման աշխատանքների ժամանակ ապահովել սպառողների անվտանգությունը.

5) օդային ավազանի և ջրային ռեսուրսների պահպանությունն աղտոտումից` ԱԳԼՃԿ շահագործման արդյունքում.

6) նպաստել ավտոգազավառելիքի մանրածախ առևտրի ոլորտի մասնակիցների համար հավասար պայմաններով մրցակցային դաշտի պահպանումը:

3. Արդյունավետ կերպով բավարարել հասարակության կարիքները` միևնույն ժամանակ հասնելով բարձր մակարդակի ապահովության այն տարածքներում, որտեղ բաշխվում է ավտոգազավառելիքը:

4. ԱԳԼՃԿ-ի կառուցումն ու շահագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և սույն կանոնակարգով նախատեսված պահանջներին:

5. Սույն կանոնակարգը տարածվում է նաև առևտրային, արդյունաբերական, վերամշակման, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ պետական այն հիմնարկների վրա, որտեղ ավտոգազավառելիքը օգտագործվում է բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար` շահագործվող ավտոմեքենաների լիցքավորման համար:

 

ԳԼՈՒԽ II
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ սահմանումները`

1) հակահրդեհային համակարգ. հակահրդեհային տեխնոլոգիական սարքավորումներ և հրդեհի մարման տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են ԱԳԼՃԿ-ներում տեղի ունեցող ցանկացած վթարային իրավիճակի վերացման կամ մեղմացման նպատակով.

2) վտանգավոր տարածք. տարածք, որտեղ օդում հրավտանգ կամ պայթյունավտանգ գազային կամ գոլորշային խառնուրդները (որոնք հայտնի են նաև որպես օդի ու գազերի պայթյունավտանգ խառնուրդներ) առկա են կամ կարող են առկա լինել այն քանակություններով, որոնք պահանջում են հրկիզման ռիսկից պաշտպանելու հատուկ նախազգուշական քայլեր.

3) խողովակաշար. այն խողովակների ամբողջությունը, որոնց միջոցով ավտովառելիքը պահվում և փոխանցվում է դեպի ավտոգազավառելիքի աշտարակները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված դետալները.

4) ռիսկերի գնահատում. այն բոլոր գործոնների մանրազնին հետազոտությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց, շրջակա միջավայրին: Այս աշխատանքը թույլ է տալիս գնահատել, թե արդյոք բավարար են վնասի կանխարգելման նախազգուշական միջոցառումները, թե անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ.

5) ավտոգազալիցքավորման ճնշակայան. ԱԳԼՃԿ, լիցքավորման ճնշակայան, որի տարածքում նախատեսված է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` բնական գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորման համար.

6) մուտքային փականների հանգույց. գազի մշակման և կոմպրեսորային հանգույց` գազի հոսքի միացման և անջատման.

7) գազի մշակման հանգույց. հանգույց` նախքան կոմպրեսոր մտնելը գազի մաքրման համար.

8) կոմպրեսորային հանգույց. ԱԳԼՃԿ-ի հիմնական հանգույցը, որում կատարվում է գազի բազմաստիճան սեղմում.

9) չորացման հանգույց. հանգույց` սեղմումից հետո գազի մաքրման և չորացման համար` նախքան մեքենաներ լիցքավորելը, մինչև խոնավության 30 մգ/մ3 արժեքը (ցողի կետը-3000C).

10) պաշարային հանգույց. հանգույց` ճնշակայանի աշտարակների կայուն աշխատանքի և մեքենաների արագ լիցքավորման ապահովման, ինչպես նաև պաշար` 25 ՄՊա ճնշման տակ մեքենաներն առանց կոմպրեսորի լիցքավորելու համար.

11) բաշխման հանգույց. հանգույց` լիցքավորման աշտարակների և պաշարային հանգույցի միջև` գազի հոսքի բաշխման համար: Կազմված է գազի խողովակներից, փակող ապահովիչներից, արմատուրից, վերահսկող չափիչ սարքերից.

12) ավտոմատ կառավարման համակարգ. համակարգ` ԱԳԼՃԿ-ների աշխատանքների վերահսկման, ազդանշանների էլեկտրաշարժաբեր արմատուրին հաղորդման, ազդանշանային համակարգի և ԱԳԼՃԿ-ի վթարային կանգի համար, երբ տեխնոլոգիական չափանիշները (պարամետրերը) անցնում են թույլատրելի սահմանը.

13) լիցքավորման բաշխիչ աշտարակ. աշտարակ` ավտոգազավառելիքի կարգավորվող լիցքավորման համար, չափում է մեքենաներ լիցքավորվող գազի իրական զանգվածը կամ ծավալը, ճնշումը, ջերմաստիճանը և խտությունը, հաշվարկում է լիցքավորված գազի արժեքը: Վահանակի վրա պետք է արտացոլվի չափման միավորի արժեքը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3), լիցքավորված գազի քանակը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3) և արժեքը: Լիցքավորումը ղեկավարվում է օպերատորի կողմից` համակարգչի միջոցով: Լիցքավորվող գազի զանգվածի թույլատրելի սխալանքը պետք է համապատասխանի արտադրող գործարանի փաստաթղթերին, բայց չի կարող գերազանցել +/-1,0 % սահմանը.

14) մատակարարման և բաշխման փողրակ. փողրակ` NGV1 ստանդարտին համապատասխան կցման արմատուրով` լիցքավորման բաշխիչ աշտարակներից ավտոգազավառելիքի լիցքավորման համար.

15) ջրաքաշ (դրենաժային) տարողություն. անոթ` տեղադրված ԱԳԼՃԿ-ից հեռու, գետնափոր խորշում հորիզոնական դիրքով` ԱԳԼՃԿ-ի տարբեր համակարգերից կոնդենսատի (խտարարի) հավաքման համար.

16) կոմպրեսացված բնական գազ. սեղմված բնական գազ, որն ստացվում է ԱԳԼՃԿ-ների տեխնոլոգիական պրոցեսների իրար հաջորդող գազի մշակման մի քանի փուլից. խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում, որը չի նախատեսում բաղադրիչների բաղադրության փոփոխություն.

ա. գլանոթի լիցքավորման ընթացքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի ավելցուկ ճնշումը պետք է համապատասխանի ԱԳԼՃԿ-ի և լիցքավորվող գազագլանոթային միջոցների տեխնիկական պայմաններին (ՏՊ) և չպետք է գերազանցի 19.6 ՄՊա ճնշման սահմանը,

բ. գլանոթ լիցքավորվող գազի ջերմաստիճանը կարող է բարձր լինել շրջապատող միջավայրի ջերմաստիճանից ոչ ավել քան 150C, բայց չպետք է գերազանցի 600C:

 

ԳԼՈՒԽ III
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

7. Բնական գազի կոմպրեսացված վառելիքն օգտագործվում և բաժնավորվում է ԱԳԼՃԿ-ում, որը տեխնիկապես համապատասխանում է սույն կանոնակարգի պահանջներին:

8. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` շահագործող անձը) ապահովում է բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաժնավորման համար օգտագործվող բոլոր կառույցների և տեխնոլոգիական սարքավորումների նախագծումը, տեղադրումը, փորձարկումը, գործարկումը, շահագործումը, պահպանումը, վերանորոգումը և ապագործարկումն այնպես, որ`

1) վերացվեն բնական գազի կոմպրեսացված վառելիքի հետ կապված գործողություններից բխող ռիսկերը.

2) ռիսկերի վերացման անհնարինության դեպքում հնարավորինս նվազեցնեն դրանք:

9. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձն իրավունք չունի օգտագործել նոր կամ փոփոխված շինություններ, տեխնոլոգիական սարքավորումներ, գործընթացներ կամ աշխատանքի համակարգեր, բացառությամբ սույն կանոնակարգում նախատեսվող դեպքերի:

10. Սույն կանոնակարգի համատեքստում շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները, գործընթացները և աշխատանքի համակարգերը համարվում են «նոր», եթե նոր են կառուցված, գործարկված կամ ստեղծված, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք նախկինում չեն օգտագործվել բնական գազի կոմպրեսացված վառելիքի առաքման, պահուստավորման և բաժնավորման համար:

11. Իրավասու մարմինն արգելում է բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաժնավորման նպատակով ցանկացած շինության շահագործումը, օգտագործումը կամ գործարկումը, եթե տվյալ շինությունը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:

 

ԳԼՈՒԽ IV
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

12. ԱԳԼՃԿ-ի կառուցման նպատակով հողամասի տրամադրումը և կառուցապատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բոլոր փուլերում ապահովելով նաև լիազոր մարմնի համաձայնությունը:

13. Նոր շինարարություն կամ գործող ԱԳԼՃԿ-ում փոփոխություններ պլանավորող ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավորվում է կատարել սույն կանոնակարգի պահանջները:

14. Նախքան շինարարական աշխատանքները սկսելը, սեփականատերը կամ շահագործող անձը գազալիցքավորման ճնշակայանի նախագծի ծրագրի ներկայացմանը զուգահեռ պետք է այդ մասին գրավոր տեղեկացնի հրշեջ մարմիններին և ստանա նրանց պաշտոնական համաձայնությունը:

15. ԱԳԼՃԿ-ի նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

16. ԱԳԼՃԿ-ի կառուցման թույլատրելի հեռավորությունները` արդյունաբերական կազմակերպություններից, երկաթգծի կայարաններից, ընդհանուր օգտագործման երկաթգծային կամուրջներից, ավտոճանապարհներից, շենք-շինություններից, մարդկանց զանգվածային կուտակումներով հրապարակներից, պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

i

17. ԱԳԼՃԿ-ի գազի ակումուլյացիոն տարողությունների հեռավորությունները պետք է լինեն` էլեկտրական հոսանքի օդային գծերի բարձրությունը գազալցակայանի գազահեռացման աշտարակի բարձրությունից պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

18. ԱԳԼՃԿ-ին տրամադրած հողատարածքը` շինարարություն կազմակերպելու համար, պետք է լինի ոչ պակաս, քան 0.2 հեկտար, իսկ մոնոբլոկ կայանների դեպքում` ոչ պակաս 0,1 հեկտարից.

i

1) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում ԱԳԼՃԿ-ների տեղադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն և 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1154-Ն որոշումներով նախատեսված կարգով` տարածքների կազմակերպման ու տեղաբաշխման նախագծերի և կառուցապատման սխեմաներին համապատասխան, իսկ մինչև նշված նախագծային փաստաթղթերի մշակումը և սահմանված կարգով հաստատումը` ԱԳԼՃԿ-ները տեղադրել միմյանցից 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

i

19. ԱԳԼՃԿ-ի տեղակայումը, նախագիծը և շինարարությունը պետք է բավարարեն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ V
ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

20. Նոր ԱԳԼՃԿ կառուցելու կամ գործող ԱԳԼՃԿ-ի վերակառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

21. ԱԳԼՃԿ նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման պայմաններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման պահանջներին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են համաձայնեցման` լիազոր մարմնի հետ:

22. Ի լրումն սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված պահանջների` նախագծային փաստաթղթերում պետք է ներառվեն նաև հետևյալ տեղեկությունները`

1) տվյալ ԱԳԼՃԿ-ի գործարկման թվականը.

2) ԱԳԼՃԿ-ի աշխատանքային ժամերը.

3) յուրաքանչյուր հերթափոխի աշխատողների թվաքանակը և նրանց պարտականությունները.

4) աշխատողների համար նախատեսված անվտանգության հարցերի գծով դասընթացների ծրագրերը.

5) էլեկտրական սարքավորումներն էլեկտրաստատիկությունից պաշտպանելու միջոցները.

6) ընթացքում հաճախորդներին մշտապես տեսադաշտում պահելու համար նախատեսված միջոցների նկարագրությունը.

7) վթարների դեպքում օգնություն ստանալու համար օգտագործվող հաղորդակցության միջոցները.

8) առաջին օգնության սարքերի նկարագրությունը և տեղակայվածությունը.

9) առևտրային նպատակներով կիրառվող նշանների նկարագրությունը.

10) օդանցիկ կառույցները, ինչպիսիք են` էլեկտրական հոսանքի գծերը, հեռախոսային սյուները.

11) ԱԳԼՃԿ-ի տարածքում ստորգետնյա կառույցները, ինչպիսիք են` էլեկտրական հոսանքագծերը, կոյուղին, ջրագծերը.

12) ԱԳԼՃԿ-ից ելքի և մուտքի ավտոճանապարհների տեղակայվածությունը և նկարագրությունը.

13) ԱԳԼՃԿ-ում աշխատողների սենյակի, տաղավարի դիրքը.

14) լիցքավորման կղզյակների և բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման աշտարակների տեղակայվածությունը.

15) բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաշխիչ աշտարակների կամ սարքավորումների ավտոճանապարհային երթևեկության հնարավոր վնասներից պաշտպանող պահակակետերի և արգելափակոցների տեղակայվածությունը.

16) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման մասում որևէ տեսակի ծածկի տեղակայվածությունը, բարձրությունը և չափսերը.

17) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման մասում բետոնե հարթակի տեղակայվածությունը և մակերեսը.

18) չափագրման, չափման հսկիչ սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը.

19) արտահոսք հայտնաբերող սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը.

20) տեղադրված, տեղադրման կամ օգտագործման ենթակա էլեկտրական սարքավորումների տեղակայվածությունը և նկարագրությունը.

21) էլեկտրական գծերի և այլ ստորգետնյա ինժեներական ենթակառուցվածքների տեղակայվածությունը.

22) ծխելու համար հատկացված վայրի տեղակայվածությունը.

23) վթարային իրավիճակներում անջատիչ սարքերի տեղակայվածությունը.

24) հակահրդեհային սարքավորումների, ներառյալ` կրակմարիչների տեղակայվածությունը.

25) աշխատողների և հաճախորդների համար նախատեսված սանիտարական հարմարությունների տեղակայվածությունը և նկարագրությունը.

26) ԱԳԼՃԿ-ի ցանկապատերի, փակոցների և անվտանգության ծառայության տեղակայվածությունը:

23. Նախագծային փաստաթղթերում պետք է ներառվեն նաև տեխնիկական տվյալներ, այդ թվում` արտադրող ընկերության կողմից տրամադրված տեխնիկական նկարագրության թերթիկները` սարքավորումների մակնիշի, մոդելի և ստանդարտ պահեստամասերի մանրամասն նկարագրությամբ, ինչպես նաև շահագործման հանձնելու ամսաթիվը հետևյալ սարքավորումների համար`

1) վառելիքաբաշխիչ աշտարակներ.

2) մատակարարման և բաշխման փողրակներ.

3) խողովակաշարեր և դրանք միմյանց ամրացնող մասեր.

4) կոմպրեսորային պոմպեր.

5) ճնշման և վակուումային փականներ.

6) կատոդային պաշտպանական համակարգի մանրամասնությունները, ներառյալ` անոդների տեղակայվածությունը.

7) չափագրման, չափման և գազի պարունակությունը հսկող սարքեր.

8) արտահոսքի հայտնաբերման սարքեր:

24. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն տալու իրավասությամբ օժտված մարմնի կողմից լիազոր մարմնին ներկայացված նախագծային փաստաթղթերին և սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված փորձագիտական եզրակացություններին ծանոթանալուց հետո լիազոր մարմինը, 5-օրյա ժամկետում, տալիս է իր համաձայնությունն ԱԳԼՃԿ կառուցելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ կամ մերժում է այն` հիմնավորելով մերժման պատճառները: Մերժման համար հիմք կարող է հանդիսանալ միայն նախագծային փաստաթղթերի անհամապատասխանությունը` սույն կանոնակարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված չափանիշներին`

i

1) ԱԳԼՃԿ-ի ավարտված շինարարության փաստագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով` ընդունող հանձնաժողովի միջոցով` հանձնաժողովի կազմում ներառելով լիազոր մարմնի ներկայացուցչին:

 

ԳԼՈՒԽ VI
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է այն, որ վերանան ԱԳԼՃԿ-ի տարածքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաշխման հետ կապված բոլոր ռիսկերը, իսկ ռիսկերի վերացման անհնարինության դեպքում` հնարավորինս ապահովեն դրանց նվազեցումը:

26. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են հետևյալի համար`

1) համապատասխանություն` բնական գազի կոմպրեսացված վառելիքի պատշաճ օգտագործման վերաբերյալ սույն կանոնակարգով նախատեսվող պահանջներին.

2) բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաշխման ժամանակ մարդկանց մարմնական վնասվածքի ստացման կամ գույքի վնասման ռիսկի կանխում.

3) պաշտպանություն գազի արտահոսքի դեպքում.

4) հավաստիացում իրավասու մարմնին առ այն, որ սույն կանոնակարգում սահմանված բոլոր պահանջվող միջոցառումներն իրականացվել են:

27. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը նախաձեռնում է բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի ապահովի աշխատողների անվտանգության ապահովմանն ուղղված նվազագույն միջոցների շարունակական իրականացումը`

1) նվազագույն միջոցները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

ա. ծրագիր, որի նպատակն է բացահայտել վտանգները, գնահատել և կառավարել բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաշխման հետ կապված ռիսկերը,

բ. ծրագիր, որի նպատակն է աշխատողներին տալ հրահանգներ, տեղեկատվություն, ապահովել նրանց ուսուցումն ու աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը,

գ. աշխատողների մասնակցությամբ իրականացվող տեսչական ծրագիր,

դ. աշխատողների կողմից արտառոց դեպքերի և վտանգների մասին զեկուցման ֆորմալ ընթացակարգ,

ե. բոլոր դժբախտ պատահարների, արտառոց դեպքերի և հնարավոր վտանգների ուսումնասիրման ընթացակարգ,

զ. դժբախտ պատահարների, արտառոց դեպքերի և վտանգների առնչությամբ ուղղիչ միջոցառումների պատշաճ և ժամանակին իրականացումն ապահովող ընթացակարգ:

28. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ապահովել այն, որ սույն կանոնակարգի համաձայն պարտականությունների կատարման համար նշանակված աշխատողներն ունենան համապատասխան ունակություններ, որոնք թույլ կտան ճիշտ կատարել առաջադրանքները:

29. Պահանջվող ունակությունների ձեռքբերման համար սեփականատերը կամ շահագործող անձն իրականացնում է աշխատողների ուսուցում, կրթում, գործնական ուսուցում աշխատավայրում կամ երկուսը միասին:

30. Աշխատողների նշված ուսուցումը, իրազեկումը և հրահանգումը պետք է իրականացվի աշխատանքային ժամերին:

31. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձն իրավունք ունի չթույլատրելու կամ արգելելու աշխատողին իրականացնելու բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաշխման հետ կապված աշխատանքներ, եթե տվյալ աշխատողը չի անցել ուսուցում աշխատանքի համակարգերի, անհրաժեշտ վարվելակերպի կանոնների մասին, որոնք պետք է պահպանվեն բնական գազի կոմպրեսացված վառելիքի ապահով պահեստավորման և բաշխման ժամանակ` ներառյալ հետևյալը`

1) բնական գազի կոմպրեսացված վառելիքի հատկանիշներ և հրկիզման վտանգներ.

2) առնվազն 40 ժամվա փորձ` բնական գազի կոմպրեսացված վառելիքի հետ կապված վերահսկվող աշխատանքներում.

3) բաշխիչ աշտարակների ակտիվացման և վերահսկման ընթացակարգեր.

4) ապահով բաշխման ընթացակարգեր.

5) հաճախորդների տեղեկատվական համակարգերի, օրինակ` հասցեների բաց համակարգերի օգտագործում.

6) գազի գլանոթի ապահով լիցքավորում.

7) անվտանգության վերաբերյալ հաճախորդների հարցումներին պատասխանելը.

8) բնական գազի կոմպրեսացված վառելիքի արտահոսքի դեպքում արձագանքման ընթացակարգեր.

9) հրդեհի մարման հիմնական ընթացակարգեր` ներառյալ շարժական կրակմարիչների օգտագործումը.

10) մարդուն առաջին օգնություն ցույց տալու ընթացակարգեր.

11) անձնական պաշտպանական տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ օգտագործում և տեղադրում.

12) հաճախորդների վարքագծի և նրանց անընդունելի գործողությունների ըմբռնում.

13) ցանկացած այլ համապատասխան ընթացակարգեր և տեխնոլոգիական սարքավորումներ, որոնց կիրառումը կարող է անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակում:

32. Սեփականատերը կամ շահագործող անձը պահպանում են սույն կանոնակարգի պահանջների հետ համապատասխանության մասին հավաստող փաստաթղթերը` հինգ տարի ժամկետով, և իրավասու մարմնի պահանջով ներկայացնում դրանք վերջինիս:

33. Սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում են, որ հրդեհի վերացման, բացահայտման և ազդանշանման համար նախատեսվող տարածքները և տեխնոլոգիական սարքավորումները, վթարային երթուղիները կամ ելքերն ունենան պահպանման համապատասխան համակարգ և պահպանվեն արդյունավետ աշխատանքային ու սարքին վիճակում` համապատասխան հմտություններին տիրապետող անձի կողմից:

34. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է`

1) ապահովի, որ արտաքին կապալառուները կամ ԱԳԼՃԿ-ում աշխատանքներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող այլ անձինք ունենան իրենց աշխատանքը պատշաճ կատարելու ունակություններ ու փորձ.

2) տեղեկացնի ոչ մշտական աշխատողներին (օրինակ` ժամանակավոր կամ պայմանագրային աշխատողներին) համապատասխան ռիսկերի մասին և նրանց տրամադրի տեղեկատվություն տարածքում հակահրդեհային անվտանգության ընթացակարգերի մասին.

3) եթե արտաքին կազմակերպության ծառայողն աշխատում է ԱԳԼՃԿ-ում, ապա նա պետք է տվյալ անձի գործատուին (օրինակ` ժամանակավոր աշխատողներով ապահովող գործակալությանը) տրամադրի հստակ տեղեկատվություն` առկա համապատասխան ռիսկերի, ինչպես նաև ձեռնարկված կանխարգելիչ և պաշտպանական միջոցների մասին.

4) բոցավառման ժամանակ պետք է ապահովի ածխաթթվի, փրփրային կամ փոշեհատիկային կրակմարիչների, ավազի կամ հողի, ազբեստային կտորների կամ հատուկ կրակմարիչ գազերի և այլ միջոցների կիրառումը, որոնք համապատասխանեցված են ԱԳԼՃԿ-ի տեխնոլոգիական կանոններին:

 

ԳԼՈՒԽ VII
ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՆՑՈՒՄ

 

i

35. ԱԳԼՃԿ-ի էլեկտրասարքավորումների հողանցումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: ԱԳԼՃԿ-ի յուրաքանչյուր շահագործվող հողանցման սարքավորում պետք է ունենա`

1) հողանցման փաստաթուղթ, որը պարունակում է հողանցման սխեմայի ուրվագիծը, հիմնական տեխնիկական ստուգման տվյալներ` սարքի հողանցման դիմադրության մասին.

2) տվյալներ` սարքավորումների վերանորոգման, փոփոխությունների մասին: Հողանցվող սարքերի տեխնիկական սպասարկման և անսարքությունների բացահայտման և դրանց վերացման համար կատարված աշխատանքները պետք է ամրագրվեն հատուկ հողանցման կամ օպերատիվ մատյաններում: Արգելվում է էլեկտրակայանների շահագործումը, որոնց հողանցման սարքերի դիմադրությունը մեծ է թույլատրելի սահմանից: Շանթապաշտպանության և հողանցման համակարգերը պետք է շահագործվեն մինչև ԱԳԼՃԿ-ի սարքավորումների փորձարկումը:

 

ԳԼՈՒԽ VIII
ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

36. Սույն գլխի պահանջները վերաբերում են գազավտանգավոր աշխատանքներին, որոնք իրականացնում են ԱԳԼՃԿ-ի անձնակազմը կամ այլ կազմակերպություններ:

37. Գազավտանգավոր աշխատանքներ կատարելու համար աշխատողը պետք է լինի 18 տարեկանից ոչ փոքր, որն անցել է բժշկական հետազոտություն, չունի ոչ մի հակացուցում տվյալ աշխատանքը կատարելու համար, անցել է նախնական ուսուցում տվյալ վայրում աշխատելու համար, կարող է ցուցաբերել առաջին բժշկական օգնություն, տիրապետում է գիտելիքների համապատասխան բազայի:

38. ԱԳԼՃԿ-ի գազավտանգավոր աշխատանքներն են`

1) գազախողովակների և սարքավորումների շահագործում, որը կապված է բնական գազի կոմպրեսացված վառելիքը ավտոտրանսպորտի լիցքավորման տեխնոլոգիայի գործարկման հետ.

2) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման հետ կապված գազախողովակների, արմատուրի, սարքավորումների վերանորոգում.

3) գազախողովակների խցափակիչների տեղադրում, ապատեղադրում.

4) բնական գազի կոմպրեսացված վառելիքն ավտոտրանսպորտի լիցքավորման համար գազախողովակների և տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժում և ապամոնտաժում, որոնք անջատված են գործող գազախողովակներից.

5) անոթների և հորերի ներսում աշխատանքներ.

6) գազի արտահոսքի վայրերում գետնի փորում.

7) վերանորոգման աշխատանքներ` պայթյունավտանգ շինություններում և արտաքին տեխնոլոգիական սարքավորումների պայթյունավտանգ տարածքներում.

8) վերանորոգման աշխատանքներ, երբ մեթանի կոնցենտրացիան օդի մեջ աշխատանքային տարածքում կազմում է ավելի քան 1 %.

9) տեխնոլոգիական աշխատանքները` ավտոմեքենաների և տրանսպորտային միջոցների լիցքավորումը բնական գազի կոմպրեսացված վառելիքով.

10) գլանոթների մաքրումը կոնդենսատից, յուղից, խոնավությունից.

11) գազատարների և արմատուրի միացման հերմետիկության ստուգումն օճառափրփուրով կամ հոսաթողման որոնիչով.

12) գազի նմուշառումը և այլ տեխնոլոգիական աշխատանքներ, որոնք նախատեսված են իրականացնել տեխնոլոգիական ցուցումներով` աշխատանքային տեղերում:

 

ԳԼՈՒԽ IX
ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

 

39. ԱԳԼՃԿ-ի ստորգետնյա հաղորդակցման շինությունների կոռոզիոն պաշտպանությունը կատարվում է էլեկտրաքիմիական (կատոդային) մեթոդով:

40. Գազի խողովակի մուտքի մոտ անհրաժեշտ է տեղադրել մեկուսիչ կցաշուրթ` մոտեցող գազախողովակի և ստորգետնյա մետաղական շինությունները գալվանիկորեն բաժանելու ու մեկուսացնելու համար:

41. Ստորգետնյա շինությունների պաշտպանիչ պոտենցիալի չափումն անհրաժեշտ է կատարել ոչ պակաս, քան 2 անգամ մեկ տարում, իսկ մեկուսիչ կցաշուրթի ստուգումը` տարին 1 անգամ: Մեկուսիչ կցաշուրթի վիճակը որոշվում է խողովակաշարի պաշտպանիչ պոտենցիալների միաժամանակյա չափումով` մինչև կցաշուրթ և դրանից հետո: Սարքին է, եթե բացակայում է ԱԳԼՃԿ-ի համար տեղադրված կատոդային սարքավորումների ազդեցությունը` մոտեցող խողովակաշարի պաշտպանիչ պոտենցիալին:

42. Կատոդային պաշտպանության տեխնիկական սպասարկումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1) չափիչ սարքերի` ամպերմետրի և վոլտմետրի ցուցմունքների գրանցումը մատյանում` շաբաթը 1 անգամ.

2) սարքավորման ստուգում և ընթացիկ վերանորոգում` տարին մեկ անգամ պարբերականությամբ.

3) բոլոր աշխատանքները կատարվում են արտադրող գործարանի հրահանգներին համապատասխան: Կատոդային պաշտպանության տարեկան թույլատրելի ընդմիջումը պետք է լինի ոչ ավելի, քան 80 ժամ.

4) ձեռնարկել միջոցառումներ` տեխնոլոգիական սարքավորումների վերանորոգման աշխատանքների ժամանակ էլեկտրաքիմիական (կատոդային) պաշտպանության սարքավորումների աշխատանքի հետևանքով կայծի առաջացումը բացառելու համար:

 

ԳԼՈՒԽ X
ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԽՈՂՈՎԱԿԱՎՈՐ ՀԱԿԱԳԱԶԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ, ՊԱՐԱՆՆԵՐԻ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻԷԼԵԿՏՐԻԿ-ՄԵԿՈՒՍԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

43. ԱԳԼՃԿ-ում գազավտանգավոր աշխատանքներ կատարելու ժամանակ օգտագործվում են խողովակավոր հակագազեր կամ շնչառական օրգանները մեկուսացնող անհատական պաշտպանության հարմարանքներ: Խողովակավոր հակագազերի քանակն ԱԳԼՃԿ-ում պետք է կազմի աշխատող մարդկանց քանակի 10%-ի չափով, բայց մեկից ոչ պակաս:

44. Մինչև խողովակային հակագազերի հետ աշխատելը` անհրաժեշտ է ստուգել վերջինիս սարքինությունը: Հակագազը համարվում է սարքին, եթե շնչելն անհնարին դառնա խողովակը ձեռքով սեղմելու ժամանակ: Հակագազի դիմակը պետք է կպած լինի դեմքին և չառաջացնի ցավի զգացողություններ:

45. Խողովակային հակագազի խողովակը պետք է լինի 8 մ-ից ոչ պակաս և 15 մ-ից ոչ ավելի:

46. Հակագազով աշխատելու համար անհրաժեշտ է հետևել, որ խողովակի ազատ վերջնամասը գտնվի մաքուր օդի հատվածում: Որպեսզի խողովակը չճկվի, չծռվի, չսեղմվի ինչ-որ առարկաներով և զերծ մնա հնարավոր տեղափոխություններից, խողովակի վերջնամասը պետք է ամրացվի: Խողովակավոր հակագազերով կամ շնչառական օրգանները մեկուսացնող անհատական պաշտպանության հարմարանքներով կարող են աշխատել միայն համապատասխան հրահանգ ստացած և աշխատանքի ուսուցում անցած անձինք: Խողովակավոր հակագազերով աշխատանքի տևողությունը պետք է լինի համապատասխան հակագազի օգտագործման ցուցումներին, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

47. ԱԳԼՃԿ-ում հակագազերը պետք է պահպանվեն հատուկ նախատեսված պահարաններում: Շնչառական օրգանները մեկուսացնող անհատական պաշտպանության հարմարանքները պետք է դրված լինեն ուղղահայաց դիրքով` գլանոթների պտուտակները փակ վիճակում:

48. Արգելվում է շնչառական օրգանները մեկուսացնող անհատական պաշտպանության հարմարանքները յուղել որևէ յուղով:

49. Խողովակավոր հակագազերի կամ շնչառական օրգանները մեկուսացնող անհատական պաշտպանության հարմարանքների սարքինության պատասխանատվությունը հրամանով ստանձնում է ԱԳԼՃԿ-ում աշխատող ղեկավարը կամ հատուկ այդ աշխատանքները կատարելու համար պատասխանատու անձը:

50. Փրկարարական գոտիների, պարանների ապահովության և օգտագործման համար պատրաստ լինելու աստիճանը որոշվում է արտաքին զննումով և փորձարկումներով: Արտաքին զննումը պետք է կատարվի ամեն անգամ օգտագործելուց առաջ, և դրանցով աշխատանքներն ավարտելուց հետո: Արտաքին զննումը պետք է կատարվի 10 օրը մեկ անգամ` ԱԳԼՃԿ-ի պատասխանատու անձի կողմից:

51. Արգելվում է փրկարարական գոտիների օգտագործումը`

1) եթե վերջիններն ունեն վնասված մաս, պատռված կամ ճեղքված հատված` անկախ վնասվածքի չափսերից: Դարձկենների դեֆորմացիայի ժամանակ (չի բացվում, չի փակվում).

2) ելուստների, անհարթությունների առկայությունն այն տեղում, որտեղ ամրանում է փականը.

3) արտաքին զսպանակները ձգված են կամ թուլացած.

4) կարաբինի արտաքին մակերեսն ունի սուր ելուստներ և անհարթություններ:

52. Արգելվում է օգտագործել պարաններ, եթե կան թելերի պոկված տեղեր կամ փտած մասեր: Կարաբինների համար օղակներով փրկարարական գոտիների ամրությունը պետք է փորձարկվի 6 ամիսը մեկ անգամ: Այն փորձարկվում է գոտու օղակի ստատիկ բեռնվածությամբ, որը նախապես փակված է 2 ճարմանդներով, ամրացնում են 200 կգ-ոց ծանրոց և թողնում են կախված 5 րոպե: Բեռը հանելուց հետո գոտու վրա չպետք է մնա վնասվածքի ոչ մի հետք:

53. Կարաբինային գոտիները փորձարկվում են 6 ամիսը մեկ անգամ` 200 կգ ստատիկ բեռով: Այդ նպատակով կարաբինային գոտուն ամրացնում են 200 կգ բեռ և այն բաց փականով թողնում բեռնավորված 5 րոպեի ընթացքում: Բեռը հանելուց հետո կարաբինը չպետք է տձևանա, կարաբինի ազատ փականը պետք է ճիշտ և ազատ գա իր տեղը:

54. Փրկարարական պարանները փորձարկվում են 6 ամիսը մեկ անգամ` 5 րոպե տևողությամբ, 200 կգ ստատիկ բեռնվածությամբ: Բեռը հանելուց հետո պարանի վրա չպետք է որևէ վնասվածքի հետք հայտնաբերվի: Պարանը փորձարկումից հետո չպետք է երկարի ավելի քան 5 %-ով` իր սկզբնական երկարությունից:

55. Բոլոր փրկարարական միջոցների փորձարկումները պետք է կատարվեն ԱԳԼՃԿ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի հրամանով կազմված հանձնախմբի կողմից և ձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ:

56. Բոլոր անհատական պաշտպանության հարմարանքները, որոնք չեն անցել փորձարկումը, պետք է վերացվեն: Ամեն մի անհատական պաշտպանության հարմարանք, որն անցել է փորձարկումը, պետք է գույքագրվի:

57. Շարժական աստիճանները պետք է փորձարկվեն պատրաստումից ընթացիկ շահագործման ընթացքում, կապիտալ վերանորոգումից հետո ստատիկ բեռնվածությամբ` 200 կգ բեռով`

1) մետաղական աստիճանները` տարին մեկ անգամ.

2) փայտյա աստիճանները` 6 ամիսը մեկ անգամ:

58. Շարժական աստիճանների փորձարկումները պետք է կատարվեն ԱԳԼՃԿ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի հրամանով կազմված հանձնախմբի կողմից և ձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ: Փորձարկում չանցած աստիճանը պետք է խոտանվի:

59. Էլեկտրական հոսանքի հետ կապված և կյանքի համար վտանգավոր աշխատանքներում պետք է օգտագործվեն մեկուսիչ ձեռնոցներ, մեկուսիչ կոշիկներ, մեկուսիչ ռետինե գորգեր:

60. Բոլոր սարքերի առկայության, պիտանելիության, պահպանման և օգտագործման համար պատասխանատու է ԱԳԼՃԿ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից նշանակված պատասխանատու անձը: Ոչ պիտանի պաշտպանական միջոցներ հայտնաբերելու ժամանակ աշխատող անձնակազմը պարտավոր է անհապաղ տեղեկացնել ղեկավարին:

61. Պաշտպանիչ միջոցները, որոնք գտնվում են շահագործման մեջ, պետք է պահպանվեն հատուկ նախատեսված դարակներում` սարքին վիճակում (այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դրանց սարքինությունը), որպեսզի պետք եկած ժամանակ վերջիններն օգտագործվեն առանց նախնական նախապատրաստման: Դրա համար պետք է սարքերը պաշտպանել խոնավությունից, մեխանիկական վնասվածքներից, կեղտից և այլն:

62. Պաշտպանական բոլոր միջոցները պետք է գրանցված լինեն գրանցամատյանում, որում պետք է նշված լինեն վերջիններիս տեղը և փորձարկման վերջնաժամկետները:

63. Եթե պաշտպանական միջոցներից որևէ մեկի փորձարկման ժամկետը լրացել է, օգտագործումն արգելվում է:

64. Պաշտպանող միջոցների և մեկուսիչ բռնակներով գործիքների փորձարկումները կատարվում են պարբերաբար և ժամանակին`

1) լարման ցուցիչներ` 1 տարի.

2) մեկուսացված բռնակներով գործիքներ` 1 տարին մեկ անգամ.

3) ռետինե ձեռնոցներ, դիէլեկտրիկ` 6 ամիսը մեկ անգամ.

4) ռետինե կոշիկներ, դիէլեկտրիկ` 1 տարին մեկ անգամ.

5) ռետինե մեկուսիչ գորգեր, դիէլեկտրիկ` 2 տարին մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ XI
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐ

 

65. Տեխնիկական սպասարկման աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին` նախատեսված գրաֆիկով: Գազախողովակների և արմատուրի տեխնոլոգիական շահագործման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները`

1) արտաքին զննում.

2) տեխնիկական սպասարկում (ստուգում).

3) ընթացիկ փորձարկումներ:

66. Արմատուրի և գազախողովակների արտաքին զննման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ համալիր աշխատանքները. գազախողովակների և դրանց մասերի արտաքին զննում, եռակցման կարերի, խցակային խցվածքների և կցաշուրթերի միացման արտաքին զննում` ներառյալ ամրացումները, հակակոռոզիոն պաշտպանությունը, մեկուսացումը, դրենաժային (կլանիչ) համակարգը և այլն:

67. Տեխնոլոգիական գազախողովակների և դրանց մասերի արտաքին զննումը պետք է անցկացվի օրը մեկ անգամ: Բացի դրանից, ամիսը մեկ անգամ պետք է կատարվի կցաշուրթերի, պտուտակային միացումների, ինչպես նաև խցակային խցվածքների հերմետիկության ստուգում` օճառափրփուրի կամ արտահոսքի որոնիչով:

68. Հիմքերի, գազախողովակների միացման զննումը, որոնք ենթարկվել են տատանումների, ինչպես նաև հենարանների հիմքերի և գազախողովակների ցցումների ստուգումներն ամեն օր պետք է կատարի ԱԳԼՃԿ-ի աշխատակազմը:

69. ԱԳԼՃԿ-ի արմատուրը, գազախողովակները շահագործման ընթացքում պետք է անցնեն ընդհանուր վիճակի պարբերական ստուգումներ: ԱԳԼՃԿ-ի առաջին ստուգումը պետք է կատարվի շահագործումից ոչ ուշ, քան 2 տարի անց, իսկ ավելի մանրազնին հիմնական ստուգումը` ամեն ութ տարին մեկ` սկսած շահագործումից:

70. Գազախողովակների և դրանց մասերի (հիմքեր, միացումներ և այլն) արտաքին զննման արդյունքները, ինչպես նաև զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները պետք է գրանցվեն շահագործման և պահպանման հատուկ մատյանում: Եթե գազախողովակների և դրանց մասերի արտաքին զննման ընթացքում բացահայտվել է անսարքություն կամ թերություն, որն սպառնում է մարդկանց անվտանգությանը, պետք է`

1) ԱԳԼՃԿ-ում անհապաղ դադարեցնել գազի մատակարարումը և ձեռնարկել հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են վթարի վերացման նախագծով` հաշվի առնելով ԱԳԼՃԿ-ի տեխնոլոգիական համակարգի տեխնիկաշահագործման փաստաթղթերը: Պետք է անհապաղ վերացվեն գազի արտահոսքի, ռեդուկցիայի հանգույցներից հետո ճնշման ինքնակամ բարձրացման կամ ցածրացման, ինչպես նաև հակավթարային բոլոր համակարգերի գործարկման պատճառները: Բացի դրանից, արտաքին զննման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները.

ա. ԱԳԼՃԿ-ի տարածքում ստորգետնյա շինությունների, հորերի և այլ շինությունների վիճակի և գազի առկայության ստուգում,

բ. հորերի, ջրահորերի, ցուցատախտակների, ռեպեռների (չափիչ սարքերի) ընդհանուր վիճակի ստուգում և կեղտից մաքրում:

71. Գազախողովակների հերմետիկության փորձարկումը պետք է կատարվի առնվազն հինգ տարին մեկ անգամ: Վերանորոգման ենթակա գազաշարը պետք է անջատվի գործող գազամուղից հատուկ փականներով, խցափակիչներով, որից հետո պետք է փչել իներտ գազ: Գազամուղի մաքրումը համարվում է ավարտված, եթե մեթան գազի պարունակությունը երկու հաջորդաբար վերցված գազի փորձանմուշներում չի գերազանցում 1.0 % ծավալը: Խցափակիչների կարգավորիչների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի այն ժամկետներում, որոնք նշում է արտադրող գործարանը: Սարքինությունը պետք է ստուգվի ամեն անգամ` վեց ամսից ոչ ուշ:

72. Արմատուրի տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև վերանորոգումը, պետք է կատարվեն արտադրող գործարանի հրահանգով: Վերանորոգումից հետո արմատուրի սարքինությունը պետք է ստուգվի և փորձարկվի` համապատասխանաբար արտադրող գործարանի հրահանգով:

 

ԳԼՈՒԽ XII
ՀՐԴԵՀԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ

 

73. Բնական գազը դասվում է նյութերի այն շարքին, որը կարող է օդի հետ առաջացնել պայթյունավտանգ խառնուրդներ, մեթան գազի, օդի հետ խառնուրդի բռնկման, կոնցենտրացիայի սահմանները 293 Կ (200C) և նորմալ ճնշման տակ կազմում են`

1) ներքին 5 % (ծավալային).

2) վերին 15 % (ծավալային):

74. Հրկիզման աղբյուրը: Ծխելու պարագաները, այդ թվում` լուցկիները և կրակայրիչները, չպետք է օգտագործվեն գլանոթների լիցքավորման, դրանց համակարգերի սպասարկման տարածքից վեց մետր հեռավորության վրա:

75. Լիցքավորվող տեխնոլոգիական բոլոր սարքավորումների շարժիչները լիցքավորման ժամանակ պետք է լինեն անջատված վիճակում, բացառությամբ` վթարային գեներատորների, պոմպերի և այլն, երբ էական նշանակություն ունի գործողության շարունակականությունը:

76. Կրակմարիչները: ԱԳԼՃԿ-ի բնական գազի կոմպրեսացված վառելիքի յուրաքանչյուր աշտարակ պետք է ապահովված լինի կրակմարիչներով` տեղադրված` հինգ մետր և տասնութ մետր հեռավորության վրա: Կրակմարիչ սարքերը տեղադրողները պարտավոր են տալ ցուցումներ և վերապատրաստել դրանք գործարկող ողջ անձնակազմին:

77. ԱԳԼՃԿ-ի տարածքների արտաքին տեղադրված կրակմարիչները պետք է լինեն բարձր վտանգի պահանջներին համապատասխան, կրակմարիչի տեղակայման առավելագույն հեռավորությունը կարող է լինել երեսուն մետր:

78. Հրդեհի վերացման համակարգերը: ԱԳԼՃԿ-ներում կարող են տեղադրվել հրդեհի վերացման և կանխարգելման ավտոմատ համակարգեր: Ավտոմատ համակարգերը պետք է ստուգվեն և փորձարկվեն` ըստ հրշեջ ծառայության և համակարգերն արտադրողի ցուցումների:

79. ԱԳԼՃԿ-ի տարածքում աշխատանքները, որոնք պետք է կատարվեն կրակի օգտագործումով (բաց կրակ, կայծի առաջացում, մակերեսների տաքացում` մինչև գազաօդային խառնուրդի ինքնաբռնկման աստիճանի և այլն), կատարվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում նմանատիպ աշխատանքների կատարման գործող պահանջներին:

 

ԳԼՈՒԽ XIII
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

80. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է բոլոր շենքային տարածքների և տեխնոլոգիական սարքավորումների ապահով պահպանումը` ձեռնարկելով այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են դժբախտ պատահարները կանխելու և դրանց հետևանքները նվազեցնելու համար:

81. Բոլոր համակարգերի և բաղադրիչների պատշաճ աշխատանքային վիճակն ապահովելու համար սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է`

1) բնական գազի կոմպրեսացված վառելիքի համար նախատեսված տեխնոլոգիական բոլոր սարքավորումների և համակարգերի պահպանումը` առանց գազի արտահոսքի.

2) բնական գազի կոմպրեսացված վառելիքի համար նախատեսված տեխնոլոգիական բոլոր սարքավորումների և համակարգերի պահպանումն այնպես, որ կանխվեն հրդեհի կամ պայթյունի արդյունքում տեղի ունեցող դժբախտ պատահարները.

3) եթե տեխնոլոգիական որևէ սարքավորման ստուգման արդյունքում բացահայտվում է թերություն, որի պատճառով աշխատանքի շարունակումը կարող է հանգեցնել գազի արտահոսքի, խափանման կամ կառուցվածքային թերության, ապա աշխատանքում պետք է կատարվեն փոփոխություններ, կամ այն պետք է դադարեցվի.

4) եթե տեխնոլոգիական որևէ սարքավորման ստուգման արդյունքում բացահայտվում է լուրջ թերություն, որն իրենից ներկայացնում է արտահոսքի անմիջական վտանգ, ապա տվյալ սարքավորումը պետք է անհապաղ վերանորոգվի, փոխարինվի նորով, հանվի շահագործումից կամ ժամանակավորապես փակվի.

5) թերություն ունեցող տեխնոլոգիական ցանկացած սարքավորում կամ համակարգ պետք է շահագործվի միայն վերանորոգման, նորով փոխարինման կամ ճշգրտման միջոցով` թերությունը վերացնելուց հետո.

6) վերանորոգման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն արտադրողի ցուցումներին, ինչպես նաև սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան և գրառվեն համապատասխան գրանցամատյանում.

7) որևէ մեկն իր անփույթ վերաբերմունքը չպետք է ցուցաբերի կամ թույլ տա այլոց անփութորեն վերաբերվել տեխնոլոգիական սարքավորումներին ու համակարգին այնպես, որ վնաս հասցվի համակարգի շահագործմանը կամ արդյունավետությանը.

8) բնական գազի կոմպրեսացված վառելիքի տեխնոլոգիական սարքավորումներում փոփոխություն կատարող յուրաքանչյուր ոք պետք է պահպանի համապատասխանությունը` արտադրողի հրահանգների և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

9) եթե պահպանման նպատակով իրականացվող պարբերական զննումների ընթացքում բացահայտվում է տեխնոլոգիական որևէ սարքավորման լուրջ թերություն, ապա տվյալ սարքավորումը հանվում է շահագործումից` մինչև վերջինիս պատշաճ վերանորոգումը.

10) ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձն ապահովում է պահպանման պարբերական զննումների անցկացումը.

11) պահպանման պարբերական զննումները գրավոր ձևակերպվում են Շահագործման և պահպանման ձեռնարկում (այսուհետ` ձեռնարկ).

12) ձեռնարկը պետք է պահվի ԱԳԼՃԿ-ում, որտեղ պետք է գրառումներ կատարեն ԱԳԼՃԿ-ի տեխնիկական անվտանգության գծով պատասխանատու անձինք, և հասանելի լինի յուրաքանչյուր անձի, որը շահագործում, զննում, պահպանում, վերանորոգում կամ փորձարկում է տեխնոլոգիական սարքավորումներ.

13) ձեռնարկը պետք է պարունակի մանրամասն ցուցումներ, որոնք ապահովում են վառելիքի բաշխման համակարգերի ու դրանց բաղադրիչների պատշաճ շահագործումն ու պահպանումը` սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան.

14) ձեռնարկը պետք է պարունակի տեխնոլոգիական բոլոր սարքավորումներին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը.

ա. բոլոր հաստատված որոշումները և թույլտվությունները,

բ. արտադրողի տեխնիկական բնութագրերը և տեղադրման, շահագործման, վերանորոգման, պահպանման մասին պահանջվող ցուցումները, նաև արտադրողի կողմից տրամադրված ցանկացած այլ լրացուցիչ ցուցումներ,

գ. համակարգի և (կամ) նրա բաղադրիչներից որևէ մեկի փորձարկման պահանջները` ներառյալ փորձարկումների ժամանակացույցը և փորձարկման հաջող արդյունքների չափանիշները: Պահպանման պարբերական զննումների կատարման, այդ թվում` զննման ենթակա տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև վերանորոգման կարիք ունեցող թերությունների մասին արձանագրությունը,

դ. լրացուցիչ տեղեկատվությունը` ներառյալ խափանված կամ մաշված բաղադրիչների փոխարինման ժամանակացույցը:

 

ԳԼՈՒԽ XIV
ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

82. Սույն գլխի դրույթները տարածվում են այն համակարգերի ու բաղադրիչների վրա, որոնց միջոցով բնական գազի կոմպրեսացված վառելիքը փոխադրվում, պահեստավորվում կամ լիցքավորվում է ավտոմեքենաների գազի գլանոթներում:

83. Համակարգն ու բաղադրիչները ներառում են խողովակային համակարգը, պոմպերը, փողրակները, բաշխիչները և հարակից տեխնոլոգիական սարքավորումները:

84. Սույն կանոնակարգի հետ համապատասխանությունը պահպանելու համար նշված համակարգը և նրա բաղադրիչները պետք է`

1) արտադրված լինեն նախագծման տեխնիկական բնութագրին ամբողջապես համապատասխանող փաստաթղթերով, որակյալ, հուսալի նյութերից, որոնց վրա բացասաբար չի անդրադառնա բնական գազի կոմպրեսացված վառելիքի նախատեսվող օգտագործումը.

2) տեղադրվեն միայն տեղադրման հետ կապված բոլոր վտանգները բացահայտելուց, ինչպես նաև համապատասխան ռիսկերը գնահատելուց և կառավարելուց հետո.

3) գործարկվեն միայն մանրազնին փորձարկումն անցնելուց և համաձայնեցված ընթացակարգերի մշակումից հետո` դրանց անվտանգ շահագործումն ապահովելու համար.

4) շահագործվեն միայն համաձայնեցված ընթացակարգերին համապատասխան ուսուցում անցած աշխատակազմի կողմից.

5) պահպանվեն և վերանորոգվեն` ընթացիկ շահագործման, մաշվածքի և խափանման պատճառով լրացուցիչ ռիսկերի առաջացումը կամ առկա ռիսկերի խորացումը բացառելու նպատակով.

6) պահպանվեն, վերանորոգվեն և անհրաժեշտության դեպքում ապագործարկվեն այնպես, որ բացառվի լրացուցիչ ռիսկերի առաջացումը.

7) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման համար օգտագործվող բոլոր համակարգերը և նրանց բաղադրիչները պետք է լինեն անվտանգ: Սա նշանակում է, որ դրանք պետք է.

ա. չվտանգեն մարդկանց առողջությունը և անվտանգությունը կամ վնաս հասցնեն շրջակա միջավայրին` պատշաճ եղանակով տեղադրման, պահպանման և նախատեսված նպատակով օգտագործման պարագայում,

բ. պահպանվեն` համաձայն արտադրողի տեխնիկական բնութագրերի և հավաստագրման,

գ. չունենան խոտան, վատ աշխատող կամ բացակայող բաղադրիչներ,

դ. չլինեն փոփոխված, հեռացված, փոխարինված կամ կորցնեն իրենց սարքինությունը և աշխատեն վկայագրի ու նախագծի տեխնիկական բնութագրերի համաձայն,

i

ե. համապատասխանեն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

85. Սեփականատերը կամ շահագործող անձը պետք է ապահովի, որ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումն իրականացնող աշխատակիցներն անցնեն ուսուցում և ստանան հրահանգներ` համակարգի բաղադրիչների և տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ շահագործման ու պահպանման մասին:

86. Հրահանգները փակցվում են ԱԳԼՃԿ-ի լիցքավորման աշտարակի տեսանելի մասում և նկարագրում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման ճիշտ եղանակը:

87. Բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակները`

1) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակները պետք է վաճառված գազի քանակության չափումն իրականացնեն կիլոգրամներով: Լիցքավորվող գազի զանգվածի չափման թույլատրելի սխալանքը պետք է համապատասխանի արտադրող գործարանի փաստաթղթերին, բայց չի կարող գերազանցել +/- 1,0 % սահմանը.

2) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակի իրանի արկղը պետք է ունենա իրարից առանձնացված տարածքներ, պայթյունավտանգ և ոչ պայթյունավտանգ` համապատասխան սարքավորումները համապատասխան մասերում տեղակայելու համար, կամ էլեկտրական սարքավորումները տեղակայված լինեն առանձին պայթյունավտանգ արկղում, ինչպես նաև տարածքներ` անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային բլոկների տաքացուցիչների համար.

3) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակի իրանը պետք է ունենա բավարար ամրություն, որպեսզի ապահովվի մատակարարման և բաշխման փողրակի անջատման կցորդի աշխատանքը, երբ լիցքավորվող մեքենան հեռանա առանց փողրակի անջատման.

4) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակի մատակարարման և բաշխման փողրակի կցման արմատուրը պետք է համապատասխանի NVG-1 ստանդարտին.

5) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակի էլեկտրոնային հանգույցը պետք է մշակի չափիչ սարքից ստացվող տվյալները, ցույց տա գազի միավորի արժեքը, լիցքավորվող գազի քանակը` բերված տրված ջերմաստիճանի դեպքում, ճնշումը, գազի գումարային արժեքը, սահմանափակի լիցքավորվող գազի ճնշումը` մինչև 19,6 ՄՊա.

6) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակները ենթակա են ցուցակագրման.

7) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակների տեղադրումը պետք է իրականացվի արտադրողի ցուցումներին համապատասխան:

88. ԱԳԼՃԿ-ի տարածքում ավտոմեքենաների երթևեկությունը պետք է կազմակերպվի այնպես, որ արգելվի չլիցքավորվող ավտոմեքենաների շարժը լիցքավորման տարածքով:

 

ԳԼՈՒԽ XV
ՎԱՌԵԼԻՔԱԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

89. Ընդհանուր դրույթներ`

1) ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է կիրառի այնպիսի աշխատանքային կանոններ, որ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման, տեղափոխման հետ կապված ցանկացած ռիսկ չեզոքանա կամ հնարավորինս նվազագույնի հասցվի.

2) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումից առաջ ավտոմեքենաների շարժիչները պետք է անջատված լինեն.

3) փողրակները պետք է ծածկվեն կամ պահպանվեն այնպես, որ չվնասվեն շարժվող ավտոմեքենաներից.

4) լիցքավորման սարքերը տեղադրողները պարտավոր են տալ ցուցումներ և վերապատրաստել դրանք գործարկող ողջ անձնակազմին:

90. Լիցքավորման գործարկման վերահսկողություն`

1) ԱԳԼՃԿ-ի աշխատանքային ժամերին կայանը պետք է վերահսկի համապատասխան որակավորում ունեցող, 18-ից բարձր տարիքի անձը.

2) բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը պետք է անընդմեջ վերահսկվի համապատասխան որակավորում ունեցող աշխատակցի կողմից.

3) վերահսկողը պետք է հոգեպես և ֆիզիկապես ի վիճակի լինի կատարելու իրեն վերագրված պարտականությունները.

4) գործարկող որևէ աշխատակից չպետք է լինի 16 տարեկանից ցածր.

5) վերահսկողի հիմնական պարտականությունները պետք է լինեն լիցքավորման աշխատանքների վերահսկումը, դիտարկումը, հսկումը, այդ թվում՝

ա. ավտոմեքենայի դիրքի պատճառով լիցքավորման փողրակների վնասվածքի կամ չափազանց շատ ձգվելու կանխում,

բ. բոցավառման աղբյուրների հսկում, այդ թվում` ծխելը, ավտոմեքենայի շարժիչի դեռևս աշխատելը, բջջային հեռախոսների կամ ռադիոհաղորդիչ սարքերի օգտագործումը, երբ սարքավորումներն աշխատում են, գազի պատահական արտահոսքերին անմիջապես արձագանքելը, կրակմարիչներն օգտագործելու, վթարային կառավարման համակարգերն անմիջապես գործարկելու պատրաստվածությունը, հրշեջ ծառայությանն ահազանգելը` հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում:

91. Ավտոտրանսպորտի լիցքավորում: Ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների լիցքավորման կարգն ԱԳԼՃԿ-ում որոշվում է ԱԳԼՃԿ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից` համաձայն սույն կարգի տեխնոլոգիական համակարգի տեխնիկաշահագործման փաստաթղթերի և ընդունված կարգով համաձայնեցված ու հաստատված ԱԳԼՃԿ-ի նախագծի: Բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը պետք է կատարվի միայն լիցքավորման աշտարակների միջոցով` համաձայն տեխնոլոգիական համակարգի տեխնիկաշահագործման փաստաթղթերի և ԱԳԼՃԿ-ի նախագծի:

92. Ամեն մի գազալիցքավորման աշտարակ պետք է ունենա ավտոտրանսպորտային միջոցի վարորդի գործողությունների հրահանգ: Այն պետք է հստակ կարդացվի օրվա բոլոր ժամերին:

93. Բնական գազի կոմպրեսացված վառելիքով լիցքավորման համար վարորդը պետք է ԱԳԼՃԿ ներկայացնի գազագլանոթային համակարգի ընդունված կարգով տրված փաստաթուղթ: Գլանոթ լիցքավորված գազի քանակը պետք է որոշվի սարքավորումներով` հաշվիչներով:

94. Լիցքավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա: Բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման աշտարակների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի` համաձայն ընդունված կարգով հաստատված ժամանակացույցի:

95. Լիցքավորման փողրակները պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման` լիցքավորման աշտարակի 1.25 աշխատանքային ճնշման տակ փողրակի անձնագրում նշված ժամկետներում:

96. Արգելվում է բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը` ԱԳԼՃԿ-ում անսարքությունների առկայության դեպքում, որոնք կարող են վթարի պատճառ լինել, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վթարային իրավիճակի դեպքում:

97. Ավտոմեքենաների գազագլանոթային համակարգում գազի արտահոսքի առկայության դեպքում պետք է դադարեցնել լիցքավորումը և միջոցներ ձեռնարկել` վթարի վերացման պլանի համաձայն: ԱԳԼՃԿ-ում արգելվում է լիցքավորումը կայծակի և մթնոլորտային լիցքաթափումների վտանգի ժամանակ:

 

ԳԼՈՒԽ XVI
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

98. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է`

1) ԱԳԼՃԿ-ի շահագործման ժամանակ անխտիր կատարել բոլոր անհրաժեշտ բնապահպանական միջոցառումների համալիրը.

2) ԱԳԼՃԿ-ում իրականացնել բոլոր տիպի գործունեությունները` հաշվի առնելով հնարավոր բոլոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Արգելվում են բոլոր տեսակի գործողությունները, որոնց ժամանակ բնապահպանական հետևանքները նախօրոք բացահայտված չեն.

3) խստորեն հետևել ԱԳԼՃԿ-ի շահագործման ընթացքին` համաձայն բնական գազի կոմպրեսացված վառելիքի ստացման և մեքենաների լիցքավորման տեխնոլոգիաների.

4) ժամանակին ներկայացնել անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկություններ պատահարների և վթարների մասին ու իրականացել անհրաժեշտ միջոցառումներ` դրանք տեղայնացնելու և վերացնելու համար:

99. Տեխնոլոգիական գործընթացի ճիշտ կառավարման դեպքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի ստացման և լիցքավորման ժամանակ պետք է բացակայեն բացասական ազդեցությունները մարդու առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա:

100. ԱԳԼՃԿ-ում պատահարի կամ վթարի ժամանակ մարդու առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա առաջացած բացասական ազդեցությունները պետք է վերացվեն` համաձայն վթարի տեղայնացման և վերացման նախագծի:

 

ԳԼՈՒԽ XVII
ՃՆՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

101. Սույն գլխում ներկայացված են ԱԳԼՃԿ-ում շահագործման մեջ գտնվող զանազան շարժաբեռներով բոլոր տեսակի կոմպրեսորային կայանքների տեխնիկական սպասարկման կարգը և անվտանգ շահագործման հիմնական պահանջները:

102. Կոմպրեսորային կայանքների շահագործումը պետք է համապատասխանի արտադրող գործարանի «Պայթյունավտանգ և վնասակար գազերով աշխատող` մխոցավոր ճնշակներով կոմպրեսորային կայանքների շահագործման և սարքվածքի անվտանգության կանոններ»-ի և «Կոմպրեսորային կայանքների շահագործման ձեռնարկ»-ի պահանջներին` հաշվի առնելով ԱԳԼՃԿ-ի տեխնոլոգիական համակարգի վերաբերյալ տեխնիկաշահագործման փաստաթղթերի դրույթները:

103. Թրթռումների ինտենսիվության մակարդակը պետք է գտնվի հետևյալ սահմաններում`

1) խողովակաշարեր և ապարատներ` 18 մմ/վ-ից ոչ ավելի.

2) հիմնատակեր, հիմքեր և հենարանային կառուցվածքներ` 7 մմ/վ-ից ոչ ավելի.

3) կոմպրեսորային կայանքներ` 11,25 մմ/վ-ից ոչ ավելի:

104. ԱԳԼՃԿ-ում կոմպրեսորային կայանքների ճիշտ պահպանումը, շահագործումն ու նորոգումն ապահովելու համար պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) կոմպրեսորային կայանքի անձնագիրը կամ տեղեկաքարտը.

2) ԱԳԼՃԿ-ի տեխնոլոգիական համակարգի վերաբերյալ տեխնիկաշահագործման փաստաթղթեր, այդ թվում` կոմպրեսորային կայանքի տեխնիկական բնութագիր, շահագործման և տեխնիկական սպասարկման հրահանգներ, պահեստամասերի ցուցակ.

3) կոմպրեսորային կայանքի նորոգման ձեռնարկ.

4) հիմնական արագամաշելի մասերի և հանգույցների մաշվածքի սահմանային նորմեր.

5) իրենց նշանակության ցուցումներով շրջակապման խողովակաշարերի սխեման, արմատուրի ապարատների և ստուգիչ չափիչ սարքերի, միջանցիկ հատույթների, աշխատանքային ճնշման, ջերմաստիճանի և միջավայրի հոսքի ուղղության, դասավորության տեղեր.

6) անհատական փորձարկման ակտեր.

7) սարքավորումների հիմնական հանգույցների և արագամաշելի մասերի, ինչպես նաև այն մասերի, որոնք շահագործման ընթացքում պարբերաբար ենթարկվում են չքայքայվող հսկման, ընդհանուր տեսքի գծագիր.

8) ճնշման տակ աշխատող ապարատների և անոթների, ապահովիչ կափույրների, արմատուրի, օդային հովացման ապարատների և էլեկտրաշարժիչների անձնագրեր.

9) կոմպրեսորային յուղի սերտիֆիկատ կամ լաբորատոր փորձարկումների արձանագրություն.

10) կոմպրեսորային կայանքի աշխատանքային հերթափոխի մատյան, նորոգման տեղեկաքարտ.

11) պլանային կանխիչ նորոգման գրաֆիկ.

12) կոմպրեսորային կայանքի գործարկումը, կանոնակարգը և այլ աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն տվյալ կոմպրեսորային կայանքի շահագործման հրահանգների.

13) արգելվում է անվտանգության անսարք ավտոմատիկայով (արգելափակման և ազդանշանի միջոցներ) աշխատող կոմպրեսորային կայանքի գործարկումը:

105. Կոմպրեսորային կայանքի աշխատանքը պետք է դադարեցվի` չսպասելով ավտոմատ պաշտպանության գործարկմանը, եթե`

1) մանոմետրը սեղմման, ինչպես նաև մղագծի յուրաքանչյուր աստիճանի վրա ցույց է տալիս թույլատրելի արժեքից բարձր ճնշում.

2) շարժման մեխանիզմի յուղման համակարգի մանոմետրը ցույց է տալիս արտադրող գործարանի «Կոմպրեսորային կայանքների շահագործման ձեռնարկ»-ում նշված մեծությունից ցածր ճնշում.

3) գազի ճնշումը կոմպրեսորային կայանքի ընդունման մասում բարձրացել կամ իջել է փաստաթղթերում նշված արժեքներից.

4) դադարել է հովացման հեղուկի մատուցումը կամ հայտնաբերվել է հովացման համակարգի անսարքություն.

5) դադարել է էլեկտրաշարժիչի, ինչպես նաև գազի հովացման համար օդի մատուցումը (տվյալ համակարգերի առկայության դեպքում).

6) կոմպրեսորային կայանքում և շարժաբերման համակարգերում լսվում են հարվածներ կամ հայտնաբերվել են անսարքություններ, որոնք կարող են հանգեցնել վթարի.

7) կոմպրեսացված գազի ջերմաստիճանը բարձր է թույլատրելի սահմանից.

8) կոմպրեսորային կայանքի վահանակի վրա տեղադրված սարքերը ցույց են տալիս էլեկտրաշարժիչի գերբեռնվածություն.

9) շարքից դուրս են եկել ստուգիչ-չափիչ սարքերը, ինչպես նաև ավտոմատ պաշտպանության միջոցները.

10) եթե կոմպրեսորային կայանքից կամ շարժաբերից ծուխ կամ այրուքի հոտ է գալիս, նշանակելիորեն մեծացել է կոմպրեսորային կայանքի թրթռոցը.

11) հիմքում հայտնաբերվել են ճաքեր.

12) բացակայում է սենյակի լուսավորությունը.

13) հրդեհ է բռնկվել.

14) տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի տեխնոլոգիական համակարգի սարքավորումի կամ լիցքավորվող տրանսպորտային միջոցի գազագլանոթային համակարգի վթարային ապահերմետիկացում:

 

ԳԼՈՒԽ XVIII
ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

 

106. Սույն գլխի պահանջները տարածվում են ԱԳԼՃԿ-ում հիմնական և օժանդակ սարքավորումների ավտոմատ կառավարման, կարգավորման համակարգերի, հսկիչ և չափիչ սարքերի աշխատանքի կառավարման վրա:

107. Հսկիչ-չափիչ սարքերի շահագործումը (արտաքին զննում, կանխարգելիչ վերանորոգումներ) պետք է անցկացվի կանխազգուշական պլանային վերանորոգումների գրաֆիկով: Վերանորոգման աշխատանքների ծավալը և հաճախականությունը որոշվում է` համաձայն ընդունված կարգով հաստատված գրաֆիկի:

108. ԱԳԼՃԿ-ում ավտոմատ կառավարման համակարգերի և հսկիչ-չափիչ սարքերի տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարվում են` համաձայն արտադրող գործարանի հրահանգների:

109. ԱԳԼՃԿ-ում շահագործվող հիմնական ու օժանդակ սարքավորումների արտաքին զննման ժամանակ ստուգվում են`

1) կապարակնիքների և պայթյունապաշտպանվածության պայմանական նշանների առկայությունը, սարքերի և իմպուլսային գծերի ամրությունն ու հերմետիկությունը.

2) մալուխների և հողանցման հեղյուսների միացման ամրացման որակը, սարքերի մեխանիկական վնասվածքների բացակայությունը, միացնող գծերի մեկուսացումը և հողանցման գծերի կտրվածքները: Կատարվում է ջերմաչափերի գրպանների մաքրում և յուղալցում.

3) սարքերի և սարքավորումների, պայթյունաանթափանց պատյանների հերմետիկությունը: Չի թույլատրվում շահագործել պայթյունապաշտպանված սարքեր և սարքավորումներ, երբ նկատվում է խցվածքների թուլացում:

110. Ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ պետք է կատարվի աշխատանքային ճնշաչափերի ստուգում` հսկիչ ճնշաչափի օգնությամբ` չափման սխալանքը որոշելու համար:

111. Ավտոմատ կառավարման համակարգերի և շահագործվող հսկիչ-չափիչ սարքերի արտաքին զննումը պետք է կատարվի հերթափոխը մեկ անգամ: Զննման ժամանակ հայտնաբերված ավտոմատ կառավարման համակարգերի և շահագործվող չափիչ սարքերի անսարքությունները պետք է արագ վերացվեն:

112. Ավտոմատ կառավարման համակարգերի և չափիչ սարքերի կանխարգելիչ վերանորոգումները պետք է կատարվեն` համաձայն արտադրող գործարանի` համապատասխան սարքերի և համակարգերի համար նախատեսված հրահանգների:

113. Տեխնոլոգիական չափանիշների, տվիչների ելքային բնութագրերը և չափիչ փոխակերպիչները պետք է ստուգվեն 6 ամիսը մեկ անգամ, իսկ փոխադրական գազանալիզատորները (գազաազդանշանիչներ) արտադրող գործարանի հրահանգում նշված ժամկետներում:

114. Գազանալիզատորի ստուգումը կատարվում է ստուգաչափման գազային խառնուրդներով և արտադրող գործարանի հրահանգում նշված ժամկետներում: Եթե ավտոմատ համակարգի գազանալիզատորը պիտի ստուգվի, ապա այն փոխարինվում է նախնական ստուգում անցած մեկ այլ գազանալիզատորով:

115. Չի թույլատրվում ավտոմատ կառավարման համակարգերի և չափիչ սարքերի շահագործումը, որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ջերմաստիճանը և ճնշումը բարձր են ծանրաբեռնվածության ջերմաստիճանի և ճնշման` արտադրող գործարանի կողմից սահմանված արժեքի թույլատրելի սահմաններից:

 

ԳԼՈՒԽ XIX
ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՈԹՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

116. ԱԳԼՃԿ-ում ճնշման տակ շահագործվում են հետևյալ անոթները` գազի մարտկոցները, փչահարման տարաները, զատիչները, ֆիլտրերը, ջրայուղաբաժանիչները և այլն:

117. ԱԳԼՃԿ-ում անոթների սպասարկման աշխատանքների համար թույլատրվում է աշխատել 18 տարին լրացած այն անձանց, ովքեր անցել են համապատասխան արտադրական ուսուցում, հրահանգավորված են և ունեն համապատասխան ստուգված գիտելիքներ` անոթների անվտանգ սպասարկման համար:

118. ԱԳԼՃԿ-ում աշխատող սպասարկող անձնակազմը պարտավոր է դադարեցնել անոթի աշխատանքն այն դեպքերում, որոնք նախատեսված են անոթի անվտանգ սպասարկման և շահագործման ընթացակարգով, ինչպես նաև, եթե`

1) անոթում բարձրացել է ճնշումը և անցնում է թույլատրելի սահմանը` չնայած կատարվել են հրահանգի բոլոր ցուցումները և պահանջները.

2) ապահովիչ փականների անսարքության դեպքում.

3) եթե անոթի հիմնական մասերում կա ճեղքվածք, պատերը դեֆորմացված են, եռակցման կարերը քրտնած են, կամ կա արտահոսք, նկատվում է միջնաշերտերի ճեղքվածք, պատռվածք.

4) հրդեհի առաջացման ժամանակ, որը ուղղակիորեն սպառնում է ճնշման տակ գտնվող անոթին.

5) ճնշաչափի անսարքության դեպքում, երբ անհնար է այլ սարքերով որոշել ճնշումը.

6) հորերի և կափարիչների ամրացնող դետալների ոչ բավարար քանակի դեպքում կամ դրանց անսարքության ժամանակ.

7) պաշտպանիչ արգելափակիչների անսարքության դեպքում.

8) տեխնոլոգիական համակարգի տեխնիկական շահագործման փաստաթղթերով կամ նախագծով նախատեսված որևէ անսարքության դեպքում:

119. ԱԳԼՃԿ-ում շահագործվող բարձր ճնշման անոթների արտաքին զննումը, պատերի հաստության չափերը, դրանց փորձարկումները, ինչպես նաև վկայագրումը, պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2 տարին մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ XX
ԳԱԶԻ ՉՈՐԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

120. Արգելվում է չորացման սարքավորումների աշխատանքը, եթե դրանց պաշտպանության համակարգում կան անսարքություններ:

121. Պետք է անհապաղ դադարեցնել գազի չորացման սարքավորումների աշխատանքը, եթե`

1) չորացված գազի ջերմաստիճանը բարձր է թույլատրելի սահմանից.

2) գազի ճնշման անկումը ֆիլտրերի, կլանիչների (ադսորբենտների), զատիչների վրա բարձր է թույլատրելի արժեքից.

3) էլեկտրատաքացուցիչների պատերի ջերմաստիճանը բարձր է թույլատրելի արժեքից.

4) եթե չափիչ-հսկիչ և (կամ) ավտոմատ պաշտպանիչ սարքերը շարքից դուրս են եկել.

5) եթե շրջակայքում գազի քանակն անցել է թույլատրելի սահմանը.

6) լուսավորության բացակայության դեպքում.

7) հրդեհի առաջացման, չորացված գազի ցողի կետի ջերմաստիճանի բարձրացման պատճառների վերացման անհնարինության, վերահավաքված գազի բարձր ճնշման առկայության և ծախսի փոքր արժեքի դեպքում:

 

ԳԼՈՒԽ XXI
ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐ

 

i

122. ԱԳԼՃԿ-ների էլեկտրակայանքների շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին համապատասխան:

123. ԱԳԼՃԿ-ների էլեկտրակայանքների ընթացիկ շահագործման ժամանակ առանց լարման անջատման կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները`

1) փակ բաշխիչ սարքավորումների, միջանցքների և ծառայողական տարածքների` մինչև հիմնական արգելապատնեշը, կառավարման վահանակների տարածքների, ինչպես նաև ռելեների և չափիչ սարքերի վահանակների շրջակայքի մաքրումը.

2) լուսավորման սարքավորումների նորոգումը, լամպերի փոխումը, սարքավորումների նշանագրումների թարմացումը և այլն:

124. Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումներն աշխատանքների ժամանակ պետք է օգտագործել` համաձայն արտադրող գործարանի հրահանգների:

125. Կայանի կոմպրեսորների էլեկտրաշարժիչները և լրացուցիչ մեխանիզմները պետք է անհապաղ անջատվեն էլեկտրասնուցումից` չսպասելով պաշտպանության ավտոմատ համակարգի գործարկվելուն հետևյալ դեպքում`

1) մարդկանց հետ դժբախտ պատահարների.

2) էլեկտրաշարժիչից, ինչպես նաև նրա գործարկումը կարգավորող սարքավորումներից ծխի կամ կրակի առկայության.

3) փոխանցման մեխանիզմի կոտրման, ոչ նորմալ ձայնի առաջացման.

4) կոմպրեսորի էլեկտրական շարժիչի առանցքակալի վիբրացիայի (թրթիռի) կտրուկ ավելացման.

5) առանցքակալի ջերմաստիճանի` արտադրող գործարանի կողմից հրահանգված թույլատրելի սահմաններից անցնելու ժամանակ:

126. Արգելվում է ընդհանուր նշանակության շարժական էլեկտրաչափիչ սարքավորումների աշխատանքներն ԱԳԼՃԿ-ի պայթյունավտանգ տեղամասերում:

127. Արգելվում է ԱԳԼՃԿ-ի սարքավորումների շահագործումը պայթյունապաշտպանիչ միջոցների, արգելափակիչների և պաշտպանության կառավարման սխեմաների խախտման դեպքում:

128. Արգելվում է հարկադիր օդափոխման համակարգ ունեցող էլեկտրասնուցման վահանակների շահագործումը` օդափոխման համակարգի անսարքության դեպքում:

129. Արգելվում է կոմպրեսորների շահագործումը դրանց էլեկտրաշարժիչի հովացման համակարգի գործարանի կողմից նախատեսված օդի ավելցուկային ճնշման բացակայության դեպքում:

130. Պայթյունապաշտպանված շարժական լամպերի լարումը չպետք է անցնի 12 Վ-ից:

 

ԳԼՈՒԽ XXII
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԸ

 

131. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է տեղեկացնել իրավասու մարմնին իրենց տարածքում բնական գազի կոմպրեսացված վառելիքից առաջացած հրդեհի կամ պայթյունի դեպքի մասին:

132. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց վեց ամսվա ընթացքում գործող ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է պլան մշակել դժբախտ պատահարներին արձագանքելու ուղղությամբ, որոնք կապված են իրենց տարածքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման հետ:

133. Նախքան լիցքավորման որևէ գործողություն սկսելը, նոր կամ փոփոխության ենթարկված ԱԳԼՃԿ-ները պետք է մշակեն և ներկայացնեն դժբախտ պատահարների արձագանքման պլանը:

134. Սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից հաստատված դժբախտ պատահարներին արձագանքման պլանը համապատասխան միջոցների, կառույցների և կառավարման համակարգի միջոցով պետք է ապահովի մարդու և շրջակա միջավայրի պաշտպանվածության բարձր մակարդակ:

135. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ապահովել, որ սույն կանոնակարգով պահանջվող պլանը հնարավորության սահմաններում կրճատի ռիսկերը, որոնք կապված են բնական գազի կոմպրեսացված վառելիքի գծով որևէ դժբախտ պատահարի հետ:

136. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ապահովել աշխատողների ուսուցման դասընթացներ` պլանի իրականացման և անհրաժեշտության դեպքում` անձնակազմի պատշաճ ու հուսալի տարահանմանն օժանդակելու նպատակով:

137. Դժբախտ պատահարներին արձագանքման պլանը պետք է`

1) կազմված լինի գրավոր ձևով, ներառի հետևյալ տեսակի դժբախտ պատահարները.

ա. հրդեհ,

բ. բնական գազի կոմպրեսացված վառելիքի արտահոսքի դեպք,

գ. աշխատողների և հաճախորդների մարմնական վնասվածքներ (հիվանդություններ),

դ. բնական աղետներ:

138. Դժբախտ պատահարների արձագանքման պլանի անհրաժեշտ տարրերը ներառում են`

1) արտակարգ իրավիճակներում տարահանման ընթացակարգեր և դուրս գալու պլաններ.

2) տարահանման ավարտից հետո բոլոր աշխատողների հաշվառման ընթացակարգեր.

3) արտակարգ իրավիճակների արձագանք, փրկարարական աշխատանքներ և առաջին օգնություն.

4) հրդեհների, բնական գազի կոմպրեսացված վառելիքի արտահոսքի և այլ պատահարների վերաբերյալ զեկույց.

5) աշխատողների ահազանգման (զգուշացման) համակարգ (ավտոմատ կամ մարդու կողմից զգուշացում կամ ձայնային ահազանգում).

6) ինչպես և երբ ակտիվացնել արտակարգ իրավիճակների համար նախատեսված անջատիչներ և (այնտեղ, որտեղ տեղադրված են) հրդեհի զսպման համակարգեր.

7) կրակմարիչների օգտագործման հրահանգներ.

8) արտակարգ իրավիճակի մասին հետագա տեղեկատվության համար պատասխանատու անձանց անունները, ազգանունները:

139. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ուսումնասիրման նպատակով պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնին ներկայացնել ռիսկերի կանխարգելման և մեղմացման պլանը:

140. Հակահրդեհային և արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ խորհրդակցության արդյունքում պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմինը պարտավոր է հաստատել ռիսկերի կանխարգելման և մեղմացման պլանը, որում նախատեսվում են միջոցառումներ, որոնք նվազագույնի են հասցնում մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի վրա տվյալ տարածքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի առաջացրած դժբախտ պատահարի ազդեցությունը:

141. Պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմինը պարտավոր է հարկադրել սեփականատիրոջը կամ շահագործող անձին ապահովել, որ պլանը փորձարկում անցնի, գնահատվի և թարմացվի այն հաճախականությամբ, որն անհրաժեշտ է պլանի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

142. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ամեն նոր կամ պարտականությունները փոփոխող աշխատողի հետ միասին ուսումնասիրել դժբախտ պատահարների արձագանքման պլանը, ԱԳԼՃԿ-ի ռիսկերը և (կամ) դժբախտ պատահարների արձագանքման պլանի փոփոխությունները:

143. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ապահովել, որ դժբախտ պատահարների արձագանքման պլանը հաղորդվի և ազատ կերպով հասանելի լինի այն մարդկանց, ովքեր կարող են ռիսկի ենթարկվել արտակարգ իրավիճակի ստեղծման արդյունքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայության աշխատողներին, ովքեր սովորաբար պարտավոր են արձագանքել նման դժբախտ պատահարին:

144. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է պատրաստ լինել փրկարարական աշխատանքներին և արտակարգ իրավիճակի արձագանքմանը` մինչև հակահրդեհային, արտակարգ իրավիճակների, աղտոտման վերահսկողության ծառայությունների ուժերի ժամանումը:

145. Սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է արձագանքել տարածքում տեղի ունեցած ցանկացած դժբախտ պատահարի` ապահովելով, որ`

1) ուղղակի միջոցներ ձեռնարկվեն դժբախտ պատահարին արձագանքելու, և դրա հետ կապված ռիսկերը մեղմացնելու ուղղությամբ.

2) դժբախտ պատահարի դեպքի վայրում մնան միայն այն անձինք, ում մասնակցությունը դժբախտ պատահարի արձագանքման և փրկարարական աշխատանքներին զգալի է և անհրաժեշտ.

3) սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից արձագանքման և փրկարարական աշխատանքներում ներգրավված մարդուն սպառնացող ռիսկը հնարավորինս կրճատվի:

146. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է ապահովել, որ տվյալ տարածքում տեղի ունեցած ցանկացած դժբախտ պատահար հետաքննվի և հնարավորինս բացահայտվի դրա հավանական պատճառը:

147. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է դժբախտ պատահարից հետո սեղմ ժամկետներում պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնին գրավոր հաշվետվություն ներկայացնել` ներառելով դժբախտ պատահարի մասին հետևյալ տեղեկությունները`

1) տեղի ունեցած դեպքի բնույթը և ժամկետը.

2) ներառված նյութերը և յուրաքանչյուրի ծավալը.

3) դժբախտ պատահարի պատճառը.

4) դժբախտ պատահարի ազդեցությունը մարդկանց կյանքի, առողջության և շրջակա միջավայրի վրա.

5) հետևանքները վերացնելու ինչ միջոցներ են կիրառվել.

6) դժբախտ պատահարի արձագանքման պլանի արդյունավետությունը.

7) այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն նմանատիպ պատահարները կանխելու նպատակով:

148. Պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմինը պարտավոր է`

1) ապահովել անհրաժեշտ շտապ, միջին և երկարաժամկետ միջոցառումների իրականացումը.

2) ստուգումների, հետաքննության կամ այլ համապատասխան միջոցներով հավաքագրել այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դժբախտ պատահարի տեխնիկական, կազմակերպչական և ղեկավարման ասպեկտները վերլուծելու համար.

3) հայթայթել լրացուցիչ տեղեկություններ այն դեպքում, երբ հետաքննությունը բացահայտում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ փաստեր եզրակացություններ անելու համար.

4) որոշել դժբախտ պատահարի պատճառը կամ ազդեցությունը.

5) ապահովել, որ սեփականատերը կամ շահագործող անձը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը շտկելու ուղղությամբ.

6) ներկայացնի առաջարկություններ հետագա կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ XXIII
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

149. ԱԳԼՃԿ-ում շահագործվող բոլոր չափման միջոցները, հսկիչ-չափիչ սարքերը, որոնք տեղադրված են գազատարերի և ագրեգատների վրա, ենթակա են չափագիտական հսկողության և վերահսկողության` համաձայն «Չափումների միասնականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

i

150. Յուրաքանչյուր ԱԳԼՃԿ պետք է ունենա կապարակնքման սխեմա և ԱԳԼՃԿ-ում գազի տեխնոլոգիական կորստի հաշվարկման մեթոդիկա` հաստատված չափագիտության ազգային մարմնի և հարկային պետական ծառայության կողմից:

151. Լիցքավորումից հետո գազի ճնշումը գլանոթում պետք է չափել ոչ պակաս, քան 2.5 դասի ճնշաչափով:

152. ԱԳԼՃԿ-ում լիցքավորվող բնական գազի քանակի չափման համար օգտագործվող չափման միջոցները պետք է ապահովվեն բաց թողնված բնական գազի հաշվիչներով: Հաշվարկված բաց թողած գազի քանակի հարաբերական սխալանքը պետք է լինի ոչ ավել, քան 1 %:

153. Գազի ջերմաստիճանը չափում են ջերմաչափերով կամ ջերմաստիճանի տվիչներով, գազի մատակարարման գծում ոչ հեռու, քան 1 մետր լիցքավորման փականից և ոչ ավել, քան 3 % հարաբերական սխալանքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2008
N 1101-Ն
Որոշում