Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1224.151201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2001 թվականի N 1224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «3. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն» ծրագրի գծով նախատեսված հատկացումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) պակասեցնել 115510,0 հազար դրամով, այդ թվում` 2001 թվականի 4-րդ եռամսյակում 115510,0 հազար դրամով` ըստ դրա ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով նախատեսված հատկացումները:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 115510,0 հազար դրամ` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով նախատեսված հատկացումների հաշվին` «Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն» ծրագրի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) առաջացած 2000 թվականի պարտքերը մարելու համար:

i

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1224 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական|«ՀՀ 2001    |ՀՀ կառավարության |

|բը   |խում-|դասակարգման խմբերի և          |թվականի     |2001 թվականի     |

|     |բը   |ենթախմբերի ֆինանսավորվող      |պետական     |հունվարի 30-ի N68|

|     |     |ծրագրերի և  դրանք իրականացնող |բյուջեի     |որոշման N 5      |

|     |     |մարմինների անվանումները       |մասին» ՀՀ   |հավելվածում      |

|     |     |                              |օրենքի N 1  |կատարվող         |

|     |     |                              |հավելվածում |փոփոխությունները |

|     |     |                              |կատարվող    |                 |

|     |     |                              |վերաբաշխումը|  4-րդ եռամսյակ  |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|  10 |     |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ | (115,510.0)|      (115,510.0)|

|     |     |ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,       |            |                 |

|     |     |ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ               |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |այդ թվում`                    |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |  07 |Այլ ծրագրեր                   | (115,510.0)|      (115,510.0)|

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |այդ թվում`                    |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |3. Համաշխարհային բանկի կողմից | (115,510.0)|      (115,510.0)|

|     |     |տրամադրված միջոցներով         |            |                 |

|     |     |իրականացվող Գյուղատնտեսական   |            |                 |

|     |     |բարեփոխումների աջակցության    |            |                 |

|     |     |ծրագրին ՀՀ կառավարության      |            |                 |

|     |     |մասնակցություն                |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |ՀՀ գյուղատնտեսության          | (115,510.0)|      (115,510.0)|

|     |     |նախարարություն                |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|  14 |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |   115,510.0|        115,510.0|

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |այդ թվում`                    |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |  06 |Այլ ծրագրեր                   |   115,510.0|        115,510.0|

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |այդ թվում`                    |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |10. Նախորդ բյուջետային        |   115,510.0|        115,510.0|

|     |     |տարիների արդյունքներով        |            |                 |

|     |     |առաջացած պարտքերի մարում      |            |                 |

|_____|_____|______________________________|____________|_________________|

|     |     |ՀՀ կառավարություն             |   115,510.0|        115,510.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2001
N 1224
Որոշում