i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 1996 թ. թիվ 335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի համապատասխան աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի համապատասխան աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահել, կրել և օգտագործել հաշվեցուցակային զենք:
i
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հաշվեցուցակային զենք պահելու, կրելու և օգտագործելու թույլտվություն ունեցող պաշտոնների ցանկը: